Ուղիղեթերային ցածրորակ մշակույթն ու ցինիզմը
Մինաս Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ֆեյսբուքում ուղիղ եթեր մտնելը արդեն դարձլ է խաղ ու պար ու ամեն մեկը որտեղից պարահի՝ իրենց տանից, խոհանոցից, ննջարանից, ներեցե՛ք արտահայտությանս համար՝ զուգարանից, միացնում են ֆեյսբուքի այդ ֆունկցիան և ամեն մեկը իր մակարդակի համապատասխան և իր տափակ գաղափարները կիսող մի լսարան հավաքած իրեն զգում է կինոյի հերոս։
Որքան էլ ցածրորակ համարվի ժամանցի այս տեսակը, միևնույն է ազդում է մարդկանց նյարդերի վրա։ Ամենից խորշելին այս երևույթի մեջ այն է, որ սրանցից մի փոքր «լաչառներին» կարող է նաև օգտագործեն ինչ-որ մեկին քննադատելու, փնովելու, ցինիկ ժպիտով ողողված տհասություններ արտաբերելու համար։ Այսինքն «լայվ» մտնելու նուրբ և անմեղ թվացող արվեստը կարող է դառնալ նաև կեղտոտ գործիք այս կամ այն հետին նպատակ ունեցող ուժերի ձեռքում։ Սակայն որքանով է սա արդյունավետ, կարող են դատել վարձկան լայվասերները։ Չէ որ հասարակությունը ճանաչում է բոլորին, իսկ այս անհայտների ծլվլոցները թիթեռի կյանք ունեն։
Սակայն մեկ բան փաստ է, որ այս ուղիղեթերային մշակույթը դառնում է ցածրորակության տանող ևս մի մերժելի երևույթ է։