Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ Աշտարակի կամրջի մոտ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Mercedes Sprinter»-ը․ կա 5 վիրավnր Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով Ֆասթ Բանկը Fast Sports-ի եթերում ֆուտբոլի աշխարհի առաջնության ցուցադրման գլխավոր հովանավորն է Պատրաստվեք նոր արտահերթ ընտրությունների․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որտեղ են տեղի ունեցել հիմնական ընտրախախտումները այս ընտրությունների ընթացքում․ Ավետիք ՉալաբյանԸնտրությունը՝ որպես հոգևոր ախտորոշում. «Փաստ» Ոչ թե խաղացող, այլ խաղադաշտ. «պատվիրված կայունության» ռեժիմի ու երկրի կենսական շահերի հակադրությունը. «Փաստ» Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ» «ՀայաՔվեն» չի ընդունում ընտրությունների արդյունքները. քաղաքական միավորումը պատրաստվում է իրավական և քաղաքական պայքարի. «Փաստ» «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը. «Փաստ» Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Վերցնե՞լ, թե՞ չվերցնել մանդատները. ի՞նչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան էՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. ԼավրովՀետընտրական զարգացումներ․ Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Էդմոն Մարուքյանի հետՍտեփանավանցիներ ջան , մեր բարի լոռեցիներ ջան․ շնորհակալ ենք․ Նարեկ ԿարապետյանՄոդին և Թրամփը կարող են վերջին 15 ամսվա ընթացքում առաջին անգամ հանդիպել G7-ի գագաթնաժողովումՖիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-իՇքեղության դարաշրջանն ավարտվեց. մահացել է Tiffany & Co.-ի լեգենդար դիզայներ Ջոն Լորինգը Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. ԼավրովԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան

Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսության

Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ ուղղված հրապարակումները, որոնցում փորձ է արվում ստվերել ոչ միայն ընկերության տնտեսական նշանակությունը, այլ նաև նրա հեղինակությունը։ Ընդ որում, հաճախ շրջանառվող թեզերը կառուցված են ոչ ամբողջական տվյալների, մանիպուլյատիվ մեկնաբանությունների և քաղաքական ենթատեքստերի վրա։

ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Ընկերությունը հազարավոր աշխատատեղեր է ապահովում, զգալի հարկային մուտքեր է ձևավորում պետական բյուջեի համար և մեծ ազդեցություն ունի երկրի արդյունաբերական ոլորտի կայունության վրա։ Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական գործընթացի ժամանակ փորձ է արվում կոմբինատը դարձնել շահարկումների թիրախ։

 Past.am-ի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն կորցնում է իր տնտեսական նշանակությունը։ Մինչդեռ իրական պատկերն այլ է․ վերջին տարիներին կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, իսկ առանձին ցուցանիշների փոփոխությունները չեն կարող ջնջել այն փաստը, որ ընկերությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից։

Ավելին, ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ մետաղների միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, գների տատանումները և տեխնիկական հաշվարկների առանձնահատկությունները հաճախ սխալ կամ միտումնավոր կերպով ներկայացվում են հանրությանը՝ աղմկահարույց վերնագրերի տեսքով։

Վերջին օրերին փորձ է արվում նաև քաղաքական ենթատեքստ հաղորդել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Սակայն մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որը կհաստատի կոմբինատի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Փոխարենը, հանրությունը ականատես է լինում հերթական տեղեկատվական արշավին, որի թիրախում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։

 Past.am-ը կարծում է, որ նման մոտեցումները վտանգավոր են ոչ միայն կոնկրետ ընկերության համար, այլ նաև ամբողջ երկրի տնտեսական միջավայրի։ Երբ Հայաստանի արդյունաբերության կարևորագույն դերակատարներից մեկի շուրջ անընդհատ ստեղծվում է արհեստական աղմուկ, դա ազդում է ներդրումային մթնոլորտի, բիզնես վստահության և տնտեսական կայունության վրա։

Տնտեսական խնդիրների ու արտաքին մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել խոշոր արտադրական կենտրոնների բնականոն գործունեությունը, այլ ոչ թե դրանք դարձնել քաղաքական կամ տեղեկատվական պայքարի գործիք։ Իսկ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի փաստերի և մասնագիտական գնահատականների վրա, ոչ թե ենթադրությունների ու աղմկոտ վերնագրերի։