Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Հասարակություն

Լեգիտիմության գործոնի չափազանցված ուժը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ շարունակ ընդդիմադիր և փորձագիտական շրջանակներում գերիշխում էր այն պնդումը, որ հայ–ռուսական հարաբերություններում առկա խնդիրների հիմնական պատճառը հայաստանյան իշխանությունների լեգիտիմության դեֆիցիտն է, հանրային աջակցության բացակայությունը, ինչը վերջիններս, ըստ նույն այդ պնդման, կոմպենսացնում էին քծնանքով, կրավորական կեցվածքով: Այս պնդումից բխեցվում էր, որ եթե Հայաստանն ունենա լեգիտիմ իշխանություն,ունենա ներքին հանրային աջակցություն, ապա կկարողանանք այլևս չքծնել ռուսական կողմին և արժանապատիվ հարաբերություններ կառուցել նրանց հետ, կկարողանանք հաճախ «ոչ» ասել: Պնդումը ճիշտ էր միայն էսթետիկական իմաստով՝ կար ահռելի քծնանք ու չկար արժանապատիվ կեցվածքի որևէ նշան: Բովանդակային իմաստով, սակայն, պնդումը սխալ էր, որովհետև հարաբերությունների կառուցվածքը բացատրվում էր ոչ թե շահերով, հնարավորություններով, ուժային բալանսներով ու աշխարհաքաղաքական իրավիճակով, այլ բացառապես առաջին դեմքերի պահվածքով, հռետորաբանությամբ, «բարևներով, զանգերով ու շնորհակալություններով»: Պնդման սխալականությունը գործնականում ապացուցվում է հիմա. կա լեգիտիմ իշխանություն, կա հանրային աջակցություն, կա համարձակ Փաշինյան՝ զգուշավոր Սերժ Սարգսյանի ֆոնին, բայց հարաբերությունների բնույթը չի փոխվում: Այո, էսթետիկ ֆոնը փոխվել է, բայց միայն այդքանը:

Ինչո՞ւ, որովհետև անկախ նրանից քծնում ես, թե հեգնում, կուլ ես տալիս, թե ատամ ցույց տալիս, կան իրողություններ, որոնք մեկ օրում չեն փոխվում, անկախ հրապարակի քանակից և հռետորի ձայնի դեցիբելից: Իսկ իրողությունն այն է, որ մենք չափից շատ ենք կախված ռուսական կողմից ու դիմադրելու կռվաններ քիչ ունենք, անկախ նրանից՝ քծնող ենք, թե հպարտ ու արժանապատիվ: Արժանապատիվ կեցվածքն, իհարկե, անշահարկելիորեն կարևոր բաղադրիչ է, որը չկար նախկինում: Բայց այդ բաղադրիչը մեկուսի ու ինքն իրենով չի աշխատում, այն պետք է թիկունքում ունենա դիմադրելու ունակ համակարգ՝ տնտեսությամբ և անտանգությամբ, այլապես վերածվելու է դատարկ հպարտության: Փաշինյանին ու նոր իշխանությանը, ըստ այդմ, չպետք է մեղադրել, օրինակ, ՆԱՏՕ–ի զորավարժությանը չմասնակցելու որոշման համար: Հասկանալով արդի ռուսական կայսերապաշտական քաղաքականության էությունը՝ կարող ենք ենթադրել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ռուսական կողմից եղել է ահռելի ճնշում, որին դիմադրելու ռեսուրս ո՛չ նոր, ո՛չ նախորդ իշխանությունը չունեն:

Նոր իշխանությունները քննադատելի են ոչ թե այդ ճնշմանը դիմագրավելու ռեսուրս չունենալու համար, այլ այն մտայնության, որ միայն ներքին լեգիտիմությունը բավարար է, որպեսզի արտաքին աշխարհը հաշվի նստի մեր շահերի հետ: Ընդ որում, այս մտայնությունը գերակա է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններում, այլև Արևմուտքի: Ակներև էր այն հիասթափությունը, որով Բրյուսելից Երևան վերադարձավ Նիկոլ Փաշինյանը: Որովհետև կրկին տարիներ շարունակ ստեղծվել էր մի մտայնություն, թե լեգիտիմ իշխանություն ունենալու դեպքում Արևմուտքը աճապարելու է ողջ թափով Հայաստանում ներդրումներ իրականացնել:

Լեգիտիմության ռեսուրսը խիստ կենսական է Հայաստանի համար: Ներքաղաքական կայունության առումով այն առաջնային է: Բայց արտաքին քաղաքական առումով լեգիտիմությունը, այն էլ հանրահավաքային լեգիտիմությունը, մեծ դերակատարում չունի, եթե այն չի կապիտալիզացվել, չի վերածվել քաղաքական ինստիտուտների, տնտեսական բարեկեցության նոր մակարդակի, դիմադրողականություն ունեցող անվտանգության համակարգի, համակեցության որակապես նոր մեխանիզմի:

Հիմա, երբ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերություններում նկատելի են դառնում նոր իշխանության հիասթափության դրսևորումները, սպասելիքների և իրականության միջև խզումները, իսկական ժամանակն է տարիներ շարունակ շրջանառված մտայնությունները մի կողմ դնելու և իրականությունը շոշափելի, ոչ թե տեսական գնահատելու համար: Օրինակ, ի՞նչ ասել է Լավրովի տեսաուղերձին պատասխանել հապճեպ ու ԱԳՆ մամլո խոսնակի մակարդակով: Արդյո՞ք Լավրովի կամ Ռուսաստանի համար եղանակ է փոխում, թե՞ պատասխանողը լեգիտիմ իշխանության ներկայացուցիչ է, թե՞ ոչ, եթե այդ պատասխանն արվում է հաշված րոպեների ընթացքում և բավական ցածր պաշտոնական մակարդակով: Կամ ի՞նչ է նշանակում այն ողջ անփութության շղթան, որ ի հայտ է գալիս Խաչատուրովի դեպքում: Այո, Հայաստանի սուվերեն իրավունքն է իրացնել արդարադատություն սեփական երկրի շահերից ելնելով: Բայց պարզ է, չէ՞, որ արդարադատության իրացումը առանձին վերցրած գործընթաց չէ, վակուումի մեջ չէ, այլ քաղաքական, այս դեպքում աշխարհաքաղաքական երանգներ ունի: Ինչո՞ւ չեն հաշվի առնվում այս երանգները: Կամ ի՞նչ ասել է ակնկալել, որ Եվրոպան, որը աշխարհի ամենադանդաղ ու կասկածամիտ բյուրոկրատական կառույցներից մեկն է, ընդամենը հեղափոխության փաստի և կոռուպցիան բացառապես հռետորաբանության մակարդակով վերացնելու հավաստիացումների վրա հենվելով, պետք է աջակցություն հայտնի նոր իշխանություններին ներդրումների ու ֆինանսավորումների տեսքով: Շարքը կարելի է շարունակել երկար: Լեգիտիմությունը կարևորագույն ռեսուրս է, ռեսուրս, որ վատնվել է նախորդ տարիների ընթացքում: Բայց նախ՝ այն չի կարող լուծել բոլոր խնդիրները, եթե մնում է միայն ժողովուրդ–առաջնորդ էմոցիոնալ ցիկլի մեջ ու չի վերածվում քաղաքական կապիտալի: Երկրորդ՝ լեգիտիմության ուժը ներսում և դրսում տարբեր կարող է լինել: Հուսալ, որ միայն դրա առկայությունը բավարար է ներքին, առավել ևս արտաքին հարցերի լուծման համար, սխալ, փակուղի տանող մտայնություն է, որից պետք է հրաժարվել:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում