Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Առնվազն 18 մարդ է զnհվել Բանգլադեշում՝ ավտոբուսի գետն ընկնելու հետևանքով Հարատև հայկական պետությունը ապահովում է մեր՝ հայերիս, շահերը․ Ավետիք Չալաբյան Օրենք -ի հակառակ կողմը. Ատոմ ՄխիթարյանՄեր և «Միասնության թևերի» նպատակն է վերացնել կոռուպցիան և հաստատել արդարություն․ Արմեն ՄանվելյանՊատգամավոր՝ երկու ամսով. Ո՞վ կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Փաշինյանն ավելացնում է հանրությանն ահաբեկելու դոզան ԶՊՄԿ-ում թվայնացումն այն շարժիչ ուժն է, որն արդյունաբերությունը դարձնում է ավելի խելացի, անվտանգ և կայուն. Վարդան ՋհանյանՄեր սահմանների ամրությունը սկսվում է գյուղացուց, և նրանց խնդիրներն ու հոգսերը պետք է լինեն յուրաքանչյուրիս ուշադրության կենտրոնում. Գագիկ ԾառուկյանԱսում են՝ 1.800.000 դրամով մեկ լեղապարկ են վիրահատել․ ինչպե՞ս է դա հնարավոր․ Հրայր Կամենդատյան Փաշինյանի պատերազմի սպառնալիքը բացահայտում է այն աշխարհի որակը, որը նա պնդում է, թե կառուցում է Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք ՔերոբյանԱլիևը վախենում է սա ասել․ նա պատվիրակում է իր գործակալ Նիկոլ Փաշինյանին, որ խոսի սրա մասին Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ ԱկոպյանԻնչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Պահեստազորի փոխգնդապետի կարճ հիշեցումը Անդրանիկ ՔոչարյանինՄասնակցելու ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, և մեզ համար կարևոր է ուժերի կոնսոլիդացիան․ Նաիրի Սարգսյան Մենք խեղճությանը հաղթելու ենք, մեր երկիրը դուրս ենք բերելու այս վիճակից․ Գագիկ Ծառուկյան Նախընտրակա՞ն, թե՞ երաշխավորված խաղաղություն. Վահե Հովհաննիսյան Կանազի մշակույթի տան հրդեհը լուրջ կասկածներ է առաջացնում Ո՞վ է հրահանգել բողոքարկել Սանասարյանի արդարացման վճիռը Եվրոպական Միությունը չունի Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք ատոմակայան. Չինաստանը գործարկում է Զապորոժիեի Ատոմակայանին (ԶԱԷԿ) համարժեք արևային էլեկտրակայան «Ես լավ գիտեմ խաղաղության գինը և գիտեմ, թե ինչպես ապահովել կայուն, երկարատև և ուժեղ խաղաղություն». մեր հերոս Արթուր Ավանեսյան60 մլն ԱՄՆ դոլար․ Ամերիաբանկը միացել է ՀՀ-ում Firebird-ի արհեստական բանականության տվյալների կենտրոնի կառուցման ֆինանսավորմանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունը Անվտանգության մոլորություն․ երբ սխալ հաշվարկները խորացնում են երկրի խոցելիությունը Ջուրը կա, բայց չկա․ համակարգային ճգնաժամ՝ կառավարման անգործության պայմաններում Երկարատև խաղաղաղությունը սկսվում է այս քայլերից այսօր. Գոհար Ղումաշյան Ինչի՞ է հանգեցնելու գիտության ոլորտի անտեսված վիճակը. «Փաստ» Սահմանադրական փոփոխությունների ճակատագրական հանգրվանը. «Փաստ» «Գործողներին ընտրելու պարագայում Հայաստան չի լինելու». «Փաստ» Պարզապես օրակարգ թելադրել ու ասելիքը հասցնել հանրությանը. «Փաստ» Նախընտրական ևս մեկ «տեսլական», որի անհրաժեշտությունը մեկ տարի առաջ «բացակայում» էր. «Փաստ» Պաշտպանության նախկին նախարարի անեկդոտը «Նիկոլի զենքի» մասին. «Փաստ» Ժողովուրդը Եկեղեցու հետ է. ի աջակցություն Սուրբ Էջմիածնի ստորագրահավաքը ռեկորդային կարճ ժամանակում 50000 ստորագրություն հավաքեց. «Փաստ» Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը «Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումԱրթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Եկեղեցին ինչ-որ պատահական մարդկանց քայլերի հետևանքով չի կարող nչնչացվել, կազմալուծվել․ Արշակ Սրբազան «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանում
Հասարակություն

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 21 տարեկան

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍՍ

ՆԵՐԵՑԵՔ ՄԵԶ, ՏՂԱՆԵՐ
ԺՊԻՏՈՎ ՏՂԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կյանքում լինում են դեպքեր, կարծես վատ երազ տեսնես ու չկարողանաս այդ երազից արթնանալ: Այդպիսի մի վատ երազ էլ տեսա 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ազերիները նենգաբար լայնածավալ հարձակում գործեցին Արցախ –Ադրբեջան սահմանագծում: Ասում եմ երազ, որովհետև նմանատիպ պատմություն ինձ պատմել էր տատս, երբ շատ փոքր էի՝ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: Պատմում էր, թե ինչպես մեր մատղաշ շիվերը կտրվեցին թշնամու ձեռքով: Ու հիմա նույնը ազգիս ամենալավ սերուցքի հետ տեղի ունեցավ:
Երբ արցախյան հակամարտությունն սկսվեց, հայրենասեր հայորդիները համախմբվեցին և ստեղծելով ազատատենչ ջոկատներ՝ գնացին հայրենիքը պաշտպանելու: Նրանք գիտեին՝ ինչի են գնում, պատրաստ էին մեռնելու, միայն սերունդներին ժառանգեին ազատ, անկախ Հայաստան: Արցախը շատ էր տառապել նենգ թշնամու ձեռքին. մեր գեղեցկուհին տարիներով գերի էր եղել:
Պատերազմական տարիներին էլ ստեղծվեց մեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Հպարտ եմ հայրենիքովս ու նրա կայացած բանակով: 1994 թվականին կնքված զինադադարից հետո էլ մեր նենգ թշնամին հավատարիմ չէր մնում կնքված պայմանագրին և ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ էր կատարում սահմանում, ու անընդհատ զինծառայողների մեջ զոհեր էինք ունենում: Մեկ զինվոր կորցնելն արդեն շատ էր մեզ համար:
Հանրապետությունում առկա ներքաղաքական սոցիալական իրավիճակներին ըմբռնումով էինք մոտենում, արդարացնելով վիճակը՝ հեղափոխություն ապրած և պատերազմող երկիր ենք: Մտածում էի, եթե արու զավակ ենք ունենում, նա արդեն հայրենիքինն է, ու բոլորիս պարտքն է ծառայել հայրենիքին:
Երբ հայրենիքս՝ Հայաստան-Արցախ, սկսեց ծաղկել՝ բնակարանաշինություն, եկեղեցաշինություն, հանգստի և վայելքի կենտրոնների բացում, նոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային և առևտրային համալիրների ստեղծում, ներքուստ հպարտություն էի ապրում, նշանակում է՝ ունենք ամուր, հզոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող սպառազինված բանակ:
Մեր հայորդիներն էլ դպրոցի նստարանից, զենքին չտիրապետող, մեկնում էին Բանակ՝ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առաջ: Մտածում էին՝ ի՞նչ է որ, երկու տարի է էլի, կծառայեն ու կվերադառնան, ԲՈՒՀ-ում կշարունակեն իրենց ուսումն ու էլի կծառայեն հայրենիքին արդեն իրենց ընտրած մասնագիտությամբ: Բոլորս մեծ պատվով էինք նայում Եռաբլուրում հանգչող տղաների շիրիմներին ու անընդհատ բարձրաձայնում անուն առ անուն՝ պատիվ ունենք: Սևազգեստ մայրերն իրենց թոռներին հպարտորեն պատմում էին հերոս որդիների սխրանքների մասին՝ հոգու խորքում սգալով նրանց կարոտը…
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տասնութից քսան տարեկան և ոչ մի հայորդի չգիտեր, որ պատերազմ է գնացել:
Հարյուրից ավել ճրագ մարեց: Նայում եմ նրանց լուսանկարներն, ու սիրտս մարում է։ Մենք չկարողացանք խնայել այն սերնդին, ում համար զոհվեցին այն յոթ հազար հոգին, այն, ում մեծացրինք առանց լույսի: Ու հիմա նրանց հոգիներն են լույս ու փարոս դարձած լուսավորում ու ջերմացնում սահմանը պաշտպանող իրենց ընկերներին: Ամեն գիշեր բացում եմ նրանց լուսանկարները, նայում նրանց աչքերին, ասում՝ բարի գիշեր, տղեք, կներեք մեզ, մենք չկարողացանք Եռաբլուրի տղաների արածը ձեր համար պահպանենք, ներեցեք մեզ, որ ձեր երազանքներն այդպես էլ մնացին երազանքներ: Բացում եմ նրանց ֆեյսբուքյան էջերը ու կարդում նրանց վերջին գրառումները՝ քիչ մնաց, երկու ամսից տանը կլինենք:
Երբ առաջին անգամ բոլոր հերոսների լուսանկարները միասին հրապարակվեց նրանց մեջ մի շող կարծես հույս էր տալիս ու ասում. «Մենք ձեզ հետ ենք, չտխրեք»։ Այդ շողը հերոսներից մեկն էր, որն իր ժպիտով ասում էր. «Չնայած երկու ամսից տուն էինք գնալու, բայց մենք այլ կերպ չէինք կարող»: Գտա Ժպիտով տղային՝ կապանցի Նորիկ Գասպարյանն էր, ով հերոսաբար զոհվել էր ապրիլի երկուսին, նա իր ժպիտով վաղվա օրն էր բերում: Ժպիտով տղան Կապանի մշակույթի տան «Պարող աստղեր» ստուդիայի պարուսույց էր, սովորում էր Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում: Երբ սկսեցի ուսումնասիրել նրա ապրած այդքան կարճ ու լուսավոր կյանքը, տեսա, թե որքան գործ է հասցրել կատարել և որքան սեր է վաստակել դեռ քսան տարեկան պատանին: Նա իր վերջին պարը պարեց մարտի դաշտում, երբ նստեց իր հրամանատարության տակ գտնվող տանկը և դուրս ելավ նենգ թշնամու դեմ: Վերջին անգամ խոսել էր եղբոր հետ՝ գնում եմ պատերազմ, եթե պետք լինի, գլուխս էլ կտամ ձեր համար:
Նորոյի ֆեյսբուքյան էջում նրա ընկերներից մեկը գրել է.
«Ինչպես կարելի է բառերով փոխանցել այս ցավը: Ինչպես կարելի է չլացել ու չսգալ: Ես աղոթում էի՝ հավատալով, որ ԴՈՒ հետ կգաս...Կգաս ու նորից քո զրնգուն ձայնով կխոսես, կատակներ կանես, կծիծաղես, կպարես նորից... ՆՈՐԻՑ... Գիտեմ, որ ԴՈՒ հիմա երկնքից նայում ես մեզ բոլորիս... Իմ ընկեր… Իմ հերոս... Ես հավետ կպահեմ քեզ. քո կերպարն իմ հիշողության մեջ, իմ հոգում...
Ամբողջ քաղաքն է հիմա սգում այս անտանելի ցավը, և ոչ ոք այդպես էլ մինչև վերջ չի հավատում... Հիմա ամեն ինչ թվում է դատարկ ու անիմաստ. ԴՈՒ չկաս:
Այնքան շատ էին այդպես էլ չասված խոսքերը, չսկսված գործերը... Երազանքներ, որոնք ԴՈՒ տարար քեզ հետ...
Այո, դեռևս սեր չտեսած և կյանքից հեռացած, այո, վախը կորցրած և պատրաստ կանգուն լինելուն՝ հանուն հայրենիքի, հանուն ապագայի: Տղաների շնորհիվ է, որ այսօր ունենք կանգուն հայրենիք, կարո՞ղ եք մեկ վայրկյան մտածել, թե ինչ կլիներ, եթե նրանք այդպես արիաբար չպայքարեին ոսոխի դեմ:
Հերոս տղաների զոհվելու քառասուն օրն էր, գնացի Կապան՝ Նորոյի հետքերով: Ինձ հետաքրքիր էր հերոսի բարի լույսն ու նրա անցած ճանապարհը: Նրանց տունը, ինչպես կապանացիներն են ասում, փռի թաղում է: Բարձրահարկ շենքը գտնվում է չորս կողմից շրջապատված սարերի ներքո: Եվ այդ հզոր էներգիայով լեցուն վայրում էլ ծիլ էր առել հերոս Նորոն, ով սահմանից սահման էր մեկնել, պարող և տանկիստ, ով, մեկ վայրկյան անգամ չվարանելով, կյանքը տվեց հանուն հայրենիքի: Աշխատում էի ամեն ինչին նայել նրա աչքերով ու դիմացի սարի լանջին գտնվող էլեկտրասյան լարերի վրայից նույն առկայծող լույսն ինձ աչքով էր անում ու կրկին ասում. «Ամեն ինչ լավ է լինելու»: Կապանցիները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց հերոսի մասին, մի պահ մոռացած, որ նա այլևս երկրային չէ, հետո թախծում էին... Նրանք սպասում էին իրենց հերոսին, այն ժպիտով տղային, ով իր վերադարձով կրկնապատկելու էր իրենց քաղաքի ժպիտը: Ընկերները պատմում էին, որ Նորոյի հետ ամեն օրը տոն էր, աշխատում էր բոլորի կյանքում գեղեցիկ պահերն ավելացնել: Դասընկերուհիներից մեկը նրան պատմել է, որ ինքը միշտ երազել է ունենալ տղայի խաղալիք՝ ուղղաթիռ, սակայն ծնողները միշտ տիկնիկներ են նվիրել: Նորոն մտապահել է աղջկա ցանկությունը և Վերջին զանգի տոնին դասընկերուհուն նվիրել է իր երազած խաղալիքը: Իսկ իր երազանքները, կարծես, բոլորը հետմահու իրականություն դարձան՝ Պարարվեստի միության պատվավոր անդամ, Պարարվեստի վաստակավորի կոչում,
Նորիկ Գասպարյանի անվան մրցանակ՝ Ամենամյա լավագույն պարող:

Նորոյի ֆեյսբուքյան գրառումներից.

16.03.2014թ.
Խնայեք միմյանց, հիմա այնպիսի ժամանակներ են, որ դժվար է գտնել իրական և արժեքավոր, իսկ մենք էլ մեր հիմար հպարտության պատճառով ամեն մի փոքր սխալից հրաժարվում ենք մեր երջանկությունից: Պետք է սովորենք ներել և գնահատել այն ամենը, ինչ ունենք։

03.10.015թ.

Ես արդեն վաղուց եմ այստեղ, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե ես արդեն մի քանի դար է՝ այստեղ եմ ու չունեմ հետդարձի ճանապարհ ու մնալու եմ հավետ: Չեք կարող պատկերացնել՝ ինչպես եմ ամեն ինչ և բոլորին կարոտել: Կարոտել եմ իմ սենյակը, իմ մահճակալը: Ամենից շատ կարոտել եմ իմ հոգատար մայրիկին, իմ հիասքանչ հորը ու աշխարհում ամենակարգին եղբորը: Ինչպե՜ս եմ ամեն ինչ կարոտել, ինչպե՜ս կուզեի ձեր կողքին լինել: Ձեր կողքին… Կարոտում եմ ամեն ինչ, իմ ամենաներին: Կարոտում եմ ընկերներիս, որոնց հետ միշտ լավ եմ զգացել, իմ գործերը և նրանց, ովքեր միշտ այնտեղ են եղել: Ինչքա՜ն եմ ձեզ սիրում ու կարոտում: Եվ այս ամենը կրկին է լինելու և ավելի լավ, քան առաջ: Ես հավատում եմ այդ օրվան:

Պետք է գնալ այնտեղ, որտեղ ինքդ ես ուզում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ, կարծես, պետք է լինես:
Պետք է գնաս ոչնչից չվախենալով: Ու քո մոտ ամեն ինչ կստացվի: Սա է ճիշտը:

Դա շատ չէ, ընդամենը մեծ կյանքի փոքրիկ մասն է…

23.11.2015թ.
Տարիներն ինչ արագ են անցնում ու կարծես ինձ այդքան էլ շատ չի մնացել:

09.11.2015թ.
Այսօր ինձ համար շատ կարևոր օր է՝ ծննդյան օրն է մայրիկիս, ով ինձ կյանք ու ապրելու ուժ է տվել: Մամ ջան, շնորհավորում եմ տոնդ ու մաղթում ամենալավը, առողջ եղիր, և թող բոլոր երազանքներդ իրականություն դառնան: Ես ու Միշկան էլ այնպես կանենք, որ դու միշտ հպարտանաս մեզանով: Մամ ջան, այսպիսի խոսքեր հազվադեպ եմ ասում, բայց իմացիր, ես ուղղակի գժվում եմ քեզ համար: ԳԺՎՈՒՄ ԵՄ…

Վերջապես եկավ իմ կյանքի երևի թե ամենասպասված թվականը՝ 2016 թվական, իսկ թե ինչու սպասված, որովհետև այս տարին իմ ու շատ զինվորների ուվալնյատի տարին է: Թող այս տարին լինի հաջողություններով լի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորի երազանքները: Սիրեք իրար ու եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ձեզ շատ եմ սիրում և շուտով կլինեմ ձեր կողքին: Շնորհավոր Նոր տարի, հարազատներս:

Նրա վերջին գրառումն է՝

Ամեն ինչ լավ է նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ վատ է:
Սա իմ կյանքի նշանաբանն է…

Նրա ընկերներից Ալիսա Հայրապետյանը գրել է՝
Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն: Առավոտից հայրենասիրության էտալոն դարձած էս մտքի շուրջ եմ մտածում: Փորձում էի ինչ-որ ձևով հասկանալ էդ գիտակցված մահ կոչվածը, փորձում էի ինքս ինձ հետ անկեղծ լինել ու ինքս ինձ հարցրեցի` պատրա՞ստ ես հրաժարվել ամեն ինչից՝ գույնզգույն կյանքիցդ, խոստումնալից ապագայից, մարդկանցից, ում սիրում ես, ու հանուն ուրիշների ներկայի ու սիրուն ապագայի ուղղակի չլինել: Գիտեմ, որ ամոթ ա, բայց մինչև վերջ վստահ չէի... Ու գիտեք՝ ինչն ա ապշելու. ինքը իմ տարիքի տղա էր, ֆանտաստիկ տաղանդավոր, մենք շատ լավ հասկանում էինք, որ իր ապագան բոլորիս համար ա հպարտության պատճառ դառնալու: Գիտեինք, որ իր նման ՄԱՐԴԻԿ կյանքում շատ չեն հանդիպում, բայց, ի տարբերություն ինձ, ինքը առանց մի վայրկյան մտածելու ու կասկածելու գնաց դեպի էդ գիտակցված մահը, գնաց, զոհեց իրան հանուն վաղվա օրվա, ապացուցեց, որ արևի տակ տեղ ունենալու համար պետք ա պայքարել, բայց էդ արևը իր համար չէր, այլ մեր...
Խոնարհվում եմ քո առաջ,
Շնորհակալ եմ քեզ,
Պատիվ եմ ունեցել...

27.01.2017թ. Օլյա Օհանյանի գրառումից
Պարը նրա համար կյանք էր...
Կյանքը նրա համար Սեր էր...
Սերը նրա համար Հայրենիք...
Հայրենիքը նրա համար հավերժությունն էր...
Հավերժությունը նրա համար թռիչք էր դեպի անմահություն...
ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ...
Թե բացվի վարագույրը և չտեսնեք շարքում, չտխրեք հանկարծ... Կգամ... Կգամ... ԿԳԱՆՔ..
Թե հնչի երգը և ես չպարեմ, չտխրեք հանկարծ... Կգամ... Կգամ... ԿԳԱՆՔ...
Թե հանկարծ հնչի «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ...» չխղճաք հանկարծ... Կգամ... Կգամ...ԿԳԱՆՔ..
Դռները բաց պահեք... Կգամ... Կգամ... Կգանք...