Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
Socity

Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Նորայր Գասպարյանը կդառնար 21 տարեկան

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՀԵՐՈՍՍ

ՆԵՐԵՑԵՔ ՄԵԶ, ՏՂԱՆԵՐ
ԺՊԻՏՈՎ ՏՂԱՆ՝ ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Կյանքում լինում են դեպքեր, կարծես վատ երազ տեսնես ու չկարողանաս այդ երազից արթնանալ: Այդպիսի մի վատ երազ էլ տեսա 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ազերիները նենգաբար լայնածավալ հարձակում գործեցին Արցախ –Ադրբեջան սահմանագծում: Ասում եմ երազ, որովհետև նմանատիպ պատմություն ինձ պատմել էր տատս, երբ շատ փոքր էի՝ Գերմանիայի հարձակումը ԽՍՀՄ-ի վրա: Պատմում էր, թե ինչպես մեր մատղաշ շիվերը կտրվեցին թշնամու ձեռքով: Ու հիմա նույնը ազգիս ամենալավ սերուցքի հետ տեղի ունեցավ:
Երբ արցախյան հակամարտությունն սկսվեց, հայրենասեր հայորդիները համախմբվեցին և ստեղծելով ազատատենչ ջոկատներ՝ գնացին հայրենիքը պաշտպանելու: Նրանք գիտեին՝ ինչի են գնում, պատրաստ էին մեռնելու, միայն սերունդներին ժառանգեին ազատ, անկախ Հայաստան: Արցախը շատ էր տառապել նենգ թշնամու ձեռքին. մեր գեղեցկուհին տարիներով գերի էր եղել:
Պատերազմական տարիներին էլ ստեղծվեց մեր ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ: Հպարտ եմ հայրենիքովս ու նրա կայացած բանակով: 1994 թվականին կնքված զինադադարից հետո էլ մեր նենգ թշնամին հավատարիմ չէր մնում կնքված պայմանագրին և ժամանակ առ ժամանակ ոտնձգություններ էր կատարում սահմանում, ու անընդհատ զինծառայողների մեջ զոհեր էինք ունենում: Մեկ զինվոր կորցնելն արդեն շատ էր մեզ համար:
Հանրապետությունում առկա ներքաղաքական սոցիալական իրավիճակներին ըմբռնումով էինք մոտենում, արդարացնելով վիճակը՝ հեղափոխություն ապրած և պատերազմող երկիր ենք: Մտածում էի, եթե արու զավակ ենք ունենում, նա արդեն հայրենիքինն է, ու բոլորիս պարտքն է ծառայել հայրենիքին:
Երբ հայրենիքս՝ Հայաստան-Արցախ, սկսեց ծաղկել՝ բնակարանաշինություն, եկեղեցաշինություն, հանգստի և վայելքի կենտրոնների բացում, նոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հյուրանոցային և առևտրային համալիրների ստեղծում, ներքուստ հպարտություն էի ապրում, նշանակում է՝ ունենք ամուր, հզոր, ժամանակակից ստանդարտներին համապատասխանող սպառազինված բանակ:
Մեր հայորդիներն էլ դպրոցի նստարանից, զենքին չտիրապետող, մեկնում էին Բանակ՝ իրենց պարտքը կատարելու հայրենիքի առաջ: Մտածում էին՝ ի՞նչ է որ, երկու տարի է էլի, կծառայեն ու կվերադառնան, ԲՈՒՀ-ում կշարունակեն իրենց ուսումն ու էլի կծառայեն հայրենիքին արդեն իրենց ընտրած մասնագիտությամբ: Բոլորս մեծ պատվով էինք նայում Եռաբլուրում հանգչող տղաների շիրիմներին ու անընդհատ բարձրաձայնում անուն առ անուն՝ պատիվ ունենք: Սևազգեստ մայրերն իրենց թոռներին հպարտորեն պատմում էին հերոս որդիների սխրանքների մասին՝ հոգու խորքում սգալով նրանց կարոտը…
Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տասնութից քսան տարեկան և ոչ մի հայորդի չգիտեր, որ պատերազմ է գնացել:
Հարյուրից ավել ճրագ մարեց: Նայում եմ նրանց լուսանկարներն, ու սիրտս մարում է։ Մենք չկարողացանք խնայել այն սերնդին, ում համար զոհվեցին այն յոթ հազար հոգին, այն, ում մեծացրինք առանց լույսի: Ու հիմա նրանց հոգիներն են լույս ու փարոս դարձած լուսավորում ու ջերմացնում սահմանը պաշտպանող իրենց ընկերներին: Ամեն գիշեր բացում եմ նրանց լուսանկարները, նայում նրանց աչքերին, ասում՝ բարի գիշեր, տղեք, կներեք մեզ, մենք չկարողացանք Եռաբլուրի տղաների արածը ձեր համար պահպանենք, ներեցեք մեզ, որ ձեր երազանքներն այդպես էլ մնացին երազանքներ: Բացում եմ նրանց ֆեյսբուքյան էջերը ու կարդում նրանց վերջին գրառումները՝ քիչ մնաց, երկու ամսից տանը կլինենք:
Երբ առաջին անգամ բոլոր հերոսների լուսանկարները միասին հրապարակվեց նրանց մեջ մի շող կարծես հույս էր տալիս ու ասում. «Մենք ձեզ հետ ենք, չտխրեք»։ Այդ շողը հերոսներից մեկն էր, որն իր ժպիտով ասում էր. «Չնայած երկու ամսից տուն էինք գնալու, բայց մենք այլ կերպ չէինք կարող»: Գտա Ժպիտով տղային՝ կապանցի Նորիկ Գասպարյանն էր, ով հերոսաբար զոհվել էր ապրիլի երկուսին, նա իր ժպիտով վաղվա օրն էր բերում: Ժպիտով տղան Կապանի մշակույթի տան «Պարող աստղեր» ստուդիայի պարուսույց էր, սովորում էր Մանկավարժական համալսարանի մշակույթի բաժնում: Երբ սկսեցի ուսումնասիրել նրա ապրած այդքան կարճ ու լուսավոր կյանքը, տեսա, թե որքան գործ է հասցրել կատարել և որքան սեր է վաստակել դեռ քսան տարեկան պատանին: Նա իր վերջին պարը պարեց մարտի դաշտում, երբ նստեց իր հրամանատարության տակ գտնվող տանկը և դուրս ելավ նենգ թշնամու դեմ: Վերջին անգամ խոսել էր եղբոր հետ՝ գնում եմ պատերազմ, եթե պետք լինի, գլուխս էլ կտամ ձեր համար:
Նորոյի ֆեյսբուքյան էջում նրա ընկերներից մեկը գրել է.
«Ինչպես կարելի է բառերով փոխանցել այս ցավը: Ինչպես կարելի է չլացել ու չսգալ: Ես աղոթում էի՝ հավատալով, որ ԴՈՒ հետ կգաս...Կգաս ու նորից քո զրնգուն ձայնով կխոսես, կատակներ կանես, կծիծաղես, կպարես նորից... ՆՈՐԻՑ... Գիտեմ, որ ԴՈՒ հիմա երկնքից նայում ես մեզ բոլորիս... Իմ ընկեր… Իմ հերոս... Ես հավետ կպահեմ քեզ. քո կերպարն իմ հիշողության մեջ, իմ հոգում...
Ամբողջ քաղաքն է հիմա սգում այս անտանելի ցավը, և ոչ ոք այդպես էլ մինչև վերջ չի հավատում... Հիմա ամեն ինչ թվում է դատարկ ու անիմաստ. ԴՈՒ չկաս:
Այնքան շատ էին այդպես էլ չասված խոսքերը, չսկսված գործերը... Երազանքներ, որոնք ԴՈՒ տարար քեզ հետ...
Այո, դեռևս սեր չտեսած և կյանքից հեռացած, այո, վախը կորցրած և պատրաստ կանգուն լինելուն՝ հանուն հայրենիքի, հանուն ապագայի: Տղաների շնորհիվ է, որ այսօր ունենք կանգուն հայրենիք, կարո՞ղ եք մեկ վայրկյան մտածել, թե ինչ կլիներ, եթե նրանք այդպես արիաբար չպայքարեին ոսոխի դեմ:
Հերոս տղաների զոհվելու քառասուն օրն էր, գնացի Կապան՝ Նորոյի հետքերով: Ինձ հետաքրքիր էր հերոսի բարի լույսն ու նրա անցած ճանապարհը: Նրանց տունը, ինչպես կապանացիներն են ասում, փռի թաղում է: Բարձրահարկ շենքը գտնվում է չորս կողմից շրջապատված սարերի ներքո: Եվ այդ հզոր էներգիայով լեցուն վայրում էլ ծիլ էր առել հերոս Նորոն, ով սահմանից սահման էր մեկնել, պարող և տանկիստ, ով, մեկ վայրկյան անգամ չվարանելով, կյանքը տվեց հանուն հայրենիքի: Աշխատում էի ամեն ինչին նայել նրա աչքերով ու դիմացի սարի լանջին գտնվող էլեկտրասյան լարերի վրայից նույն առկայծող լույսն ինձ աչքով էր անում ու կրկին ասում. «Ամեն ինչ լավ է լինելու»: Կապանցիները մեծ ոգևորությամբ էին պատմում իրենց հերոսի մասին, մի պահ մոռացած, որ նա այլևս երկրային չէ, հետո թախծում էին... Նրանք սպասում էին իրենց հերոսին, այն ժպիտով տղային, ով իր վերադարձով կրկնապատկելու էր իրենց քաղաքի ժպիտը: Ընկերները պատմում էին, որ Նորոյի հետ ամեն օրը տոն էր, աշխատում էր բոլորի կյանքում գեղեցիկ պահերն ավելացնել: Դասընկերուհիներից մեկը նրան պատմել է, որ ինքը միշտ երազել է ունենալ տղայի խաղալիք՝ ուղղաթիռ, սակայն ծնողները միշտ տիկնիկներ են նվիրել: Նորոն մտապահել է աղջկա ցանկությունը և Վերջին զանգի տոնին դասընկերուհուն նվիրել է իր երազած խաղալիքը: Իսկ իր երազանքները, կարծես, բոլորը հետմահու իրականություն դարձան՝ Պարարվեստի միության պատվավոր անդամ, Պարարվեստի վաստակավորի կոչում,
Նորիկ Գասպարյանի անվան մրցանակ՝ Ամենամյա լավագույն պարող:

Նորոյի ֆեյսբուքյան գրառումներից.

16.03.2014թ.
Խնայեք միմյանց, հիմա այնպիսի ժամանակներ են, որ դժվար է գտնել իրական և արժեքավոր, իսկ մենք էլ մեր հիմար հպարտության պատճառով ամեն մի փոքր սխալից հրաժարվում ենք մեր երջանկությունից: Պետք է սովորենք ներել և գնահատել այն ամենը, ինչ ունենք։

03.10.015թ.

Ես արդեն վաղուց եմ այստեղ, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե ես արդեն մի քանի դար է՝ այստեղ եմ ու չունեմ հետդարձի ճանապարհ ու մնալու եմ հավետ: Չեք կարող պատկերացնել՝ ինչպես եմ ամեն ինչ և բոլորին կարոտել: Կարոտել եմ իմ սենյակը, իմ մահճակալը: Ամենից շատ կարոտել եմ իմ հոգատար մայրիկին, իմ հիասքանչ հորը ու աշխարհում ամենակարգին եղբորը: Ինչպե՜ս եմ ամեն ինչ կարոտել, ինչպե՜ս կուզեի ձեր կողքին լինել: Ձեր կողքին… Կարոտում եմ ամեն ինչ, իմ ամենաներին: Կարոտում եմ ընկերներիս, որոնց հետ միշտ լավ եմ զգացել, իմ գործերը և նրանց, ովքեր միշտ այնտեղ են եղել: Ինչքա՜ն եմ ձեզ սիրում ու կարոտում: Եվ այս ամենը կրկին է լինելու և ավելի լավ, քան առաջ: Ես հավատում եմ այդ օրվան:

Պետք է գնալ այնտեղ, որտեղ ինքդ ես ուզում, այլ ոչ թե այնտեղ, որտեղ, կարծես, պետք է լինես:
Պետք է գնաս ոչնչից չվախենալով: Ու քո մոտ ամեն ինչ կստացվի: Սա է ճիշտը:

Դա շատ չէ, ընդամենը մեծ կյանքի փոքրիկ մասն է…

23.11.2015թ.
Տարիներն ինչ արագ են անցնում ու կարծես ինձ այդքան էլ շատ չի մնացել:

09.11.2015թ.
Այսօր ինձ համար շատ կարևոր օր է՝ ծննդյան օրն է մայրիկիս, ով ինձ կյանք ու ապրելու ուժ է տվել: Մամ ջան, շնորհավորում եմ տոնդ ու մաղթում ամենալավը, առողջ եղիր, և թող բոլոր երազանքներդ իրականություն դառնան: Ես ու Միշկան էլ այնպես կանենք, որ դու միշտ հպարտանաս մեզանով: Մամ ջան, այսպիսի խոսքեր հազվադեպ եմ ասում, բայց իմացիր, ես ուղղակի գժվում եմ քեզ համար: ԳԺՎՈՒՄ ԵՄ…

Վերջապես եկավ իմ կյանքի երևի թե ամենասպասված թվականը՝ 2016 թվական, իսկ թե ինչու սպասված, որովհետև այս տարին իմ ու շատ զինվորների ուվալնյատի տարին է: Թող այս տարին լինի հաջողություններով լի, թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ, թող կատարվեն բոլորի երազանքները: Սիրեք իրար ու եղեք սիրված: Իսկ իմ հարազատներին ասեմ՝ ձեզ շատ եմ սիրում և շուտով կլինեմ ձեր կողքին: Շնորհավոր Նոր տարի, հարազատներս:

Նրա վերջին գրառումն է՝

Ամեն ինչ լավ է նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ շատ վատ է:
Սա իմ կյանքի նշանաբանն է…

Նրա ընկերներից Ալիսա Հայրապետյանը գրել է՝
Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն: Առավոտից հայրենասիրության էտալոն դարձած էս մտքի շուրջ եմ մտածում: Փորձում էի ինչ-որ ձևով հասկանալ էդ գիտակցված մահ կոչվածը, փորձում էի ինքս ինձ հետ անկեղծ լինել ու ինքս ինձ հարցրեցի` պատրա՞ստ ես հրաժարվել ամեն ինչից՝ գույնզգույն կյանքիցդ, խոստումնալից ապագայից, մարդկանցից, ում սիրում ես, ու հանուն ուրիշների ներկայի ու սիրուն ապագայի ուղղակի չլինել: Գիտեմ, որ ամոթ ա, բայց մինչև վերջ վստահ չէի... Ու գիտեք՝ ինչն ա ապշելու. ինքը իմ տարիքի տղա էր, ֆանտաստիկ տաղանդավոր, մենք շատ լավ հասկանում էինք, որ իր ապագան բոլորիս համար ա հպարտության պատճառ դառնալու: Գիտեինք, որ իր նման ՄԱՐԴԻԿ կյանքում շատ չեն հանդիպում, բայց, ի տարբերություն ինձ, ինքը առանց մի վայրկյան մտածելու ու կասկածելու գնաց դեպի էդ գիտակցված մահը, գնաց, զոհեց իրան հանուն վաղվա օրվա, ապացուցեց, որ արևի տակ տեղ ունենալու համար պետք ա պայքարել, բայց էդ արևը իր համար չէր, այլ մեր...
Խոնարհվում եմ քո առաջ,
Շնորհակալ եմ քեզ,
Պատիվ եմ ունեցել...

27.01.2017թ. Օլյա Օհանյանի գրառումից
Պարը նրա համար կյանք էր...
Կյանքը նրա համար Սեր էր...
Սերը նրա համար Հայրենիք...
Հայրենիքը նրա համար հավերժությունն էր...
Հավերժությունը նրա համար թռիչք էր դեպի անմահություն...
ՆՈՐԱՅՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ...
Թե բացվի վարագույրը և չտեսնեք շարքում, չտխրեք հանկարծ... Կգամ... Կգամ... ԿԳԱՆՔ..
Թե հնչի երգը և ես չպարեմ, չտխրեք հանկարծ... Կգամ... Կգամ... ԿԳԱՆՔ...
Թե հանկարծ հնչի «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ...» չխղճաք հանկարծ... Կգամ... Կգամ...ԿԳԱՆՔ..
Դռները բաց պահեք... Կգամ... Կգամ... Կգանք...