Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա ՄաթևոսյանԽաղաղության համաձայնագրից առաջ TRIPP-ի համաձայնագիրը չի կարող վավերացվել` Հայաստանի անվտանգային շահերից ելնելով. Նարեկ ԿարապետյանՄիակողմանի զիջումներ Ադրբեջանին՝ ազգային շահերի հաշվին. սա այս իշխանության ամոթն է,որը կհիշվի պատմության էջերում. Էդգար ՂազարյանCOP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ) «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակինՊետք է անհապաղ պարզել, թե շղթայի ո՞ր հատվածում է պրոբլեմը. Տիգրան Դումիկյան Հանրային համակրանքն ավելի շատ ընդդիմության կողմն է, բայց հաճախ սպասումները չեն արդարացվում. Մենուա ՍողոմոնյանՀոկտեմբերի 27-ի հիշողությունը մեզ պարտավորեցնում է ամուր պահել մեր պետականությունը և պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան ու առանց զիջումների Հայաստանի
Հասարակություն

Կյանքի ու բարոյական արժեքների խաչմերուկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ զրույց արվեստագետ, նկարիչ Թեմիկ Խալափյան հետ

Արցախի Մռավսար լեռնաշղթայի լանջերից, 3158 մետր բարձրությունից սկիզբ առնող Տրտու գետի անունով անվանակոչված «Տրտու» մշակութային, հասարակական կազմակերպությունը, որն արդեն 17 տարվա պատմություն ունի, թեև դեռ մեկ տարի էլ ունի չափահասության շեմը հաղթահարելու համար, բայց բազում անգամներ ապացուցել է, որ իր կողմից իրականացված նախագծերը նույնքան կարևոր են մեր երկրի ու ժողովրդի առողջ ապագայի համար, որքան Տրտու գետը Արցախի կենարարությունը պահպանելու համար:

Կազմակերպության նախագահ, նկարիչ, դիզայներ Թեմիկ Խալափյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք այս տարիների ընթացքում տարբեր ծրագրեր են իրականացրել անչափահասների և դատապարտված կանանց գաղութներում, բայց տխրում է, որ այդ մասին քչերը գիտեն:

«2003 թ–ին իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց դատաիրավական բարեփոխումների լավ օրինակ, բայց քննարկումների ժամանակ չէին ասում, որ դրա հեղինակն ու իրականացնողը ես եմ: Դա ինձ ամենևին էլ չի խանգարել իմ նպատակներն ու ծրագրերը կյանքի կոչելու համար: Ես իմ կյանքի 17 տարիները և իմ ողջ ստեղծագործական պոտենցիալը ներդրել եմ հանուն այդ երեխաների, որը ոչ կոչումով, ոչ մեդալով, ոչ դրամաշնորհով ոչնչով չես կարող հետ բերել: Բայց ամենացավալին այն է, որ այդ մասին շատերը չգիտեն, իսկ ով էլ որ գիտի շարունակում է լռել»,– ասաց Թ. Խալափյանը:

Նա ընդգծում է, որ աշխարհում չկա մի օրենք, որը վատ մարդուն լավը դարձնի, բայց իրեն հաջողվել է ցանկությունն իրականություն դարձնել ու լավի, գեղեցիկի միջոցով երեխաներին դեպի լավը վերափոխել:

«Դա ես 16 տարի առանց պետության աջակցության եմ իրականացրել, բայց հիմա երբ ուրիշներն են գալիս նույն գործը շարունակեն, չեն էլ հիշում, որ իրենցից առաջ ով ինչքան գործ է կատարել: Այն, ինչ ես արել եմ, չեմ համարում, որ հայրենասիրություն է: Պարզապես գտել եմ այն կետը որտեղ խնդիր կա և ինչով կարողացել եմ իրականացրել եմ»,– ասաց արվեստագետը:

Նրան երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչու են անչափահասները կամ կանայք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Փոխարենն առաջնորդվելով Դոստոևսկու «Գեղեցիկը կփրկի աշխարհը» բանաձևով, ստեղծել է իր սեփականը, որ՝ եթե անգամ աշխարհն էլ չփրկի, ապա անպայման շատ բաներ դեպի լավը կվերափոխի: Մեջբերելով Անտիգոնի մեջ մի բուռ հողի, Օթելլոյի մեջ մի թաշկինակի օրինակը Թ. Խալափյանն ասում է, որ մեր օրերում էլ մի ձու գողանալու համար են շատերը դատապարտվում: Բայց նման ճակատագրի արժանացած անչափահասը, կինը, կամ թեկուզ չափահաս մարդը իր ընտանիքի անդամների համար դառնում է մի մեծ ողբերգության պատճառ: Եվ այդ զգացումը չի լքում նրանց ողջ կյանքի ընթացքում, վտանգի առարկա դառնալով նաև իրենց սերունդների ապագայի համար:

Իսկ միտքը ծագել է մութ ու ցուրտ տարիներին, երբ Արցախյան պատերազմի ժամանակ շփվել է տղաների հետ, ովքեր անչափահաս տարիքում դատապարտված են եղել:

«Ես այդ ժամանակ իմացա, որ անչափահասներին ու կանանց ազատազրկում են: Եվ Արցախյան պատերազմի ավարտից հետո աչքովս մի հայտարարություն ընկավ, որ միջազգային կազմակերպությունը խոցելի խմբերի համար ծրագիր առաջարկելու դեպքում ֆինանսավորում կտրամադրի: Անմիջապես հիշեցի այդ մարդկանց, ովքեր թեև այլ պատճառներով պատիժ էին կրել, բայց շատ հայրենասեր մարդիկ էին: Այդ ժամանակ երկրում սոցիալական վիճակը շատ ծանր էր և մտածեցի, որ դատապարտյալ երեխաների ու կանանց վիճակն էլ կարող է ծանր լինել: Նաև ցանկացա որ նման մարդիկ իրենց անտեսված չզգան և առաջարկեցի քրեակատարողական հիմնարկում մի ծրագիր իրականացնենք, որը կներառի թատրոն, ազգագրական երգ ու պար, նկարչություն, գեղարվեստական փորագրություն, խեցեգործություն, թերթի հրատարակություն»,– ասաց Թ. Խալափյանը:

Բայց մինչ ծրագիրը սկսելը նա սկսել է իրեն ուսումնասիրել, հասկանալու, թե արդյոք ինքը բարոյապես իրավունք ունի՞ ազատազրկման վայրում գտնվող անչափահասին խոսքի մեջ խրատել, որ գողություն կամ խուլիգանություն չանի: Սեփական անձը մի լավ քննելուց հետո հասկացել է, որ ինքն իսկապես նման ծրագիր իրականացնելու իրավունք ունի: Ու սկսել է պետական դռները թակել ու մեկ–մեկ հերթով բացել նույնիսկ անհավանական թվացողները:

«Ներքին գործերի նախարարությունում ինձ համոզում էին, որ հնարավոր չէ նման ծրագիր իրականացնել կալանավայրի ներսում, վարչության պետերից մեկն էլ առաջարկեց ազատազրկման ժամկետից հետո նրանց հետ նման ծրագիր իրականացնեմ, բայց ես չհամաձայնեցի: Այն ժամանակ Արդարադատության նախարարը Դավիթ Հարությունյանն էր, ով ի զարմանս ինձ տվեց նման թույլտվություն, ինչին իմ կարծիքով մեծապես օգնեց նաև նրա մանկավարժ լինելու հանգամանքը: Եվ 2002 թ–ի հունվարի 1–ից ծրագիրը կյանքի կոչվեց, որը շատ լավ ընդունվեց դատապարտված երեխաների կողմից»,– ասաց Թ. Խալափյանը:

Երեխաների ոգևորության մասին պատմելիս, արվեստագետն ակամայից հուզվում էր: Եվ հավանաբար այն նույն հուզական պահերն էր փորձում թաքցնել, երբ առաջին անգամ յոթ դռների հետևում պահվող երեխաների աչքերին նայեց:

«Այնքան էի հուզվել, որ երկար ժամանակ չէի կարողանում մոռանալ այդ երեխաների ոգևորված աչքերը: Հետո ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանը «Համազգային» թատրոնում բեմադրեց «Սասունցի Դավիթ» ներկայացումը, որին ողջ գաղութը մասնակցեց, բացառությամբ ծերերի ու հիվանդների: Մինչ այդ, «Հայ Արտ»–ում ցուցադրվեցին երեխաների ձեռքի աշխատանքները և երեխաները հասկացան, որ չնայած իրենք գաղութում են գտնվում, բայց նրանց մեջ կա մի այնպիսի լավ բան, որի համար մարդիկ կարող են իրենց ծափահարել և դա ամենամեծ հաղթանակն էր »,– ասաց արվեստագետը:

Բայց զարմանալիորեն այդ աննախադեպ միջոցառումներին, ի տարբերություն միջազգային հեղինակավոր՝ «Բի–Բի–Սի», «Սի–Էն–Էն» լրատվամիջոցների, հայկական մամուլը շատ վատ էր արձագանքել: Եղել են թերթեր, որոնք գրել են, թե դատապարտյալներին նոր շորեր էին հագցրել, մոռանալով, որ միջոցառման գնալիս ոչ ոք խոհանոցային հագուստով չի գնում:

Տարիների ընթացքում միջոցառումներին մասնակցած երեխաների թիվը անցել է 800–ը: Նրանցից միայն երկու–երեքն է հետագայում կրկին դատապարտյալի աթոռին նստել: Մնացածը պատիժը կրելուց հետո այլևս չեն մտածել նոր հանցանք կատարելու մասին:

Ողջ գործունեության ընթացքում 22 ցուցահանդես են բացել Երևանի Ժողարվեստի թանգարանում, որին մասնակցել են տարբեր երկրների դեսպաններ: Ցուցադրություններ են կազմակերպվել նաև Նյու Յորքի ՄԱԿ–ի գրասենյակում, Բուդապեշտում, Ֆինլանդիայում, Հարավային Կորեայում արվեստագետ Թեմիկ Խալաթյանին պարգևելով առաջին պատվավոր մրցանակը ստանալու պատվին: Այս իրադարձությունները նույնպես չեն կարևորվել հայկական մամուլի կողմից, որից հետո արդեն սկսվել են ավելի դժվար օրեր թե՛ կազմակերպության ղեկավարի, ու թե՛ դատապարտյալ անչափահասների ու կանանց համար: Ծրագիրը չդադարեցնելու համար 3,5 տարի այն իր հաշվին է իրականացրել, հետո երբ կառավարությունը 6–7 տարի նրա «կյանքն ուտելուց» հետո ընդունել է, որ ծրագիրը ՊՈԱԿ–ի շրջանակներում իրականացնի, անգամ բյուջեով հատկացված գումարը չեն վճարել:

«Երկու տարի բյուջեով հաստատված աշխատավարձը չէին տալիս: Եվ փաստորեն ես իմ հաշվին 5,5 տարի ծրագիրը շարունակել եմ իրականացնել, բայց հիմա հասկացա, որ իզուր եմ իմ կյանքի գնով այդքան չարչարվել: Ես մի սկզբունք ունեմ, որը մանկուց է ձևավորվել: Ինչ անում եմ, եթե նույնիսկ կյանքս էլ տամ, պետք է դա աննկատ անեմ: Եվ այս տարիների ընթացքում ո՛չ կառավարության, ո՛չ Արդարադատության նախարարության, ո՛չ Քրեակատարողական վարչության կամ մեկ այլ պետական հաստատության կողմից որևէ շնորհակալագրի չեմ արժանացել: Ես դրան չեմ էլ սպասել, ես իմ գործն եմ արել, բայց ցավալի է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ իմ ծրագիրը Եվրամիության կողմից համարվեց լավագույնը, մարդիկ չհիշեցին, թե ով է դրա հեղինակը»,– ասաց Թ. Խալափյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում