Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումը
Հասարակություն

Թե ինչպես 1991 թ. ԼՂԻՄ ղեկավարները որոշեցին Ղարաբաղը «հանձնել» Ադրբեջանին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990–1991 թթ. բավականին խառնակ տարիներ էին: Ադրբեջանցիների հետ զինված հակամարտությունն աստիճանաբար վերածվում էր լայնամասշտաբ պատերազմի: ԽՍՀՄ–ը դեռ կար, բայց իրականում չկար: Հայաստանն ու Ղարաբաղն էլ անկախ էին, բայց դեռ անկախ չէին:
Այդ օրերին մութ պատմություններ շատ են եղել: Բայց որ ժողովրդի թիկունքում ԼՂԻՄ ղեկավարության որոշ անդամներ կարող էին փորձ անել Ղարաբաղը հանձնելու Ադրբեջանին, այսօր էլ զարհուրելի ու ոչ պակաս դավաճանական է հնչում: Մինչ ազգային ուժերը փորձում էին կազմակերպվել, պաշտպանել դարեր երազած և այդ օրերին իր առաջին ծիլերը տվող անկախությունը, դիմադրել ԽՍՀՄ և ադրբեջանական զորքերին, որոնք դեռ լիքն էին Ղարաբաղում, ԼՂԻՄ գործկոմը որոշում է համագործակցել Ադրբեջանի հետ` այդ երկրի սահմանադրության հիման վրա: Իսկ դա վերջնարդյունքում նշանակում էր, որ Ղարաբաղը վերադառնալու է Ադրբեջանի կազմ: Ոչ ավել, ոչ պակաս: Այդ որոշումը նրանք հիմնավորում են արյունահեղությունից խուսափելու մտադրությամբ:
Իսկ որպեսզի իրենց որոշումը միս և արյուն ստանա, 1991 թ. մայիսի 16–ին ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչները որոշում են ընդունում Բաքու ուղարկել պատվիրակություն` բանակցություններ սկսելու առաջարկով: Նույն օրը ԼՂԻՄ լիազոր ներկայացուցիչների ժողովը հայտարարություն է ընդունում, որում ասվում էր` «հետագա արյունահեղությունից խուսափելու նպատակով…. ԼՂԻՄ–ը հավատարիմ է մնում սահմանադրական կարգին…» (տես «Республика Армения», №131, 18.07.91): Փաստաթղթում պատրաստակամություն էր հայտնվում «հակամարտությանը մասնակից բոլոր կողմերի միջև բանակցությունների հիման վրա վերանայել ԼՂԻՄ վերաբերյալ ընդունված բոլոր հակասահմանադրական որոշումները»:
Այդ որոշման հիման վրա հունիսի 29–ին մարզի բնակիչների անունից նամակ է ուղարկվում ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին` մարզում սահմանադրական կարգը վերականգնելու ծրագրով:
Փաստորեն ստացվում է, որ այն նույն օրերին, երբ Արցախի ժողովուրդը փորձում էր ոտքի կանգնել և իր կյանքի գնով պաշտպանել իր հողն ու անկախությունը, ինքավար մարզի մի քանի ղեկավար որոշում է համագործակցել Ադրբեջանի հետ, ավելին` ԼՂ–ն վերադարձնել այդ երկրի կազմ:
ԼՂԻՄ գործկոմի այս որոշումը ներքաղաքական լուրջ լարվածություն է առաջացնում ոչ միայն Ղարաբաղում, այլև Հայաստանում: «Լեռնային Ղարաբաղ. պատերազմ և քաղաքականություն (1990–93 թթ.)» գրքում «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամներից Մանվել Սարգսյանը գրում է. «Այս որոշումները ներքաղաքական լուրջ լարվածություն են առաջացնում: Հայաստանի Գերագույն խորհրդի մի խումբ պատգամավորներ նախաձեռնություն են ներկայացնում` Ղարաբաղում հայ ժողովրդի պայքարը ազգային–ազատագրական ճանաչելու վերաբերյալ»:
Մյուս կողմից, սակայն, 1991 թ. հուլիսի 16–ին, սուր քննարկումների ու բանավեճերի արդյունքում, հայտարարություն է ընդունվում («Заявление ВС Армении о политической инициативе полномочных представителей НКАО», «Республика Армения», №131, 18.07.91) հաջակցություն ԼՂ լիազոր ներկայացուցիչների քաղաքական նախաձեռնության: Եվ որոշվում է պատվիրակություն ուղարկել Բաքու և Մոսկվա: Մոսկվա ուղարկված պատվիրակությունը ղեկավարում էին ՀՅԴ–ական Գեորգի Պետրոսյանը և Մաքսիմ Միրզոյանը: Սակայն Մոսկվայի կողմից ղարաբաղցիների առաջարկին ոչ մի արձագանք չի հետևում: Այլ էր Բաքվի պահվածքը:
1991 թ. հուլիսի 20–ին 6 հոգուց բաղկացած պատվիրակությունը` ԼՂԻՄ գործկոմի ղեկավար Լեոնարդ Պետրոսյանի ղեկավարությամբ մեկնում է Բաքու և հանդիպում Ադրբեջանի ղեկավար Այազ Մութալիբովի հետ: Այն, որ Մութալիբովը մեծ ոգևորությամբ էր ընդունել պատվիրակության անդամների առաջարկը, կասկածից դուրս է: Բայցև պահանջել էր կոնկրետ քայլեր: Երկու ամիս հետո` սեպտեմբերի 8–ին Ադրբեջանում պետք է տեղի ունենային նախագահի ընտրություններ: Եվ Մութալիբովը, ի նշան հավատարմության, պատվիրակության անդամներից պահանջում է Ղարաբաղում նույնպես բացել ընտրատեղամասեր, որպեսզի ԼՂԻՄ ժողովուրդը ևս կարողանա ընտրել իր նախագահին:
Այդ 6 հոգին վերադառնում են Ղարաբաղ: Որքան էլ նրանց համար ցանկալի լիներ այդ ամենը ծածուկ պահել, բայց նրանց որոշման ու Մութալիբովի պահանջի մասին դառնում է հայտնի: Ու բնական է, որ ազգային ուժերը դա թույլ տալ չէին կարող: Պատվիրակության անդամներն սկսում են սպառնալիքներ ստանալ: Բայց` զուր:
Օգոստոսի 8–ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ գործկոմի նիստ, որին մասնակցում են բոլոր մակարդակների ղեկավարները: Նիստում հնարավոր է համարվում, որ մարզի բնակչությունը կարող է մասնակցել սեպտեմբերի 8–ին Ադրբեջանում կայանալիք նախագահի ընտրություններին: Խոսքից անցնում են գործի:
Ղարաբաղի հայրենասիրական ուժերը, սակայն, կարողանում են կանխել այդ խայտառակությունը: Այս խառնաշփոթի ժամանակ սպանվում է Բաքվի հետ հաշտության ակտիվ կողմնակից Վալերի Գրիգորյանը:
Նրա մահով վերջ է դրվում «համագործակցության» դիվանագիտությանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: