Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող»

Երևանի Մնջախաղի պետական թատրոնի տարածքի հարցը կրկին առկախ է: Նախորդ տարի լուծում ստացած հարցը ապրիլ յան իրադարձություններից հետո ու մշակույթի նախարարության նոր կազմի պարագայում, այդուհանդերձ, դեռ շարունակում է խնդիր մնալ: Նշենք, որ 2017թ. թատրոնին էր տրամադրվել Հայաստանի Ազգային գրապալատի տարածքը: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը Oragir.info-ի հետ զրույցում թվարկեց այն գործընթացները, որոնք արդեն անցել էին, և ասաց, որ այժմ գործընթացը կանգ է առել:

Նախ ընդգծեց, որ կարևոր մի շեշտադրում է ուզում անել, որը կապված է վերոնշյալ գործընթացի հետ:

«Մշակույթի փոխնախարարը շարունակ ասում է, թե մեր հարկատուների կողմից 8 միլիոն դրամ է ծախսվել: Երևի տեղյակ չէ, ուրեմն տեղեկացնեմ, որ մշակույթի նախարարությունը ոչ մի լումա չի ծախսել: Քաղաքաշինության պետական կոմիտեն է մրցույթ հայտարարել՝ շեմը սահմանելով 8 միլիոն դրամ: Իսկ մրցույթը հաղթել է Վանաձորի մի կազմակերպություն՝ ընդամենը 1 մլն 300 հազար դրամ բյուջեով: Եվ այդ նախագիծը մոտ 8 ամիս արվել է ընդամենը 1 մլն 300 հազար դրամով: Չեմ հասկանում, թե ինչու են այդպիսի շեշտադրումներ արվում»,-նշեց նա:

Մի շարք գործընթացներից հետո թատրոնի ներկայացուցիչները չեն վիճարկել անգամ խնդրահարույց արտաքին տեսքի հարցը. «Բայց վերջում ունեցանք այն, ինչ ունեցանք: Հիմա էլ պատճառաբանում են, թե դա հուշարձան է: Բայց չեմ ուզում վիճել, թող «վիճի» հուշարձանների ցանկը, որտեղ այդ հասցեն, իբրև հուշարձան, չկա: Լավ, եթե ենթադրենք, որ հուշարձան է և արտաքինից ոչինչ չենք փոխում՝ ոչ բարձրացնում ենք, ոչ էլ դրսից մուտք անում, իսկ մնացածը կարո՞ղ ենք անել, թե՞ ոչ: Ամենակարևոր հարցն այդ նախագծի ներքին վերակառուցումն է, որովհետև այնտեղ ընդհանրապես ամեն ինչ փլուզված է: Իրենք պարտավորվո՞ւմ են արդյոք կիսել նախորդի այն մտադրությունը, որ թատրոնն, ի վերջո, պետք է իր տարածքն ունենա: Արտաքին հատվածին ձեռք չեն տալիս, բայց հիմա էլ հանկարծ իրենց մոտ հարց է ծագում, թե 1000 քմ-ն շատ է 30 հոգու համար: Սա մոտավորապես նույնն է, ինչ ասել, թե մեծ մարզադաշտը շատ է 22 ֆուտբոլիստի համար: Ես անգամ տարրական տրամաբանություն չեմ տեսնում պնդումների մեջ: Հազար անգամ հարցադրումներ արվեցին, էլ ոնց անենք: Իսկ պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող»: Ժիրայր Դադասյանը նշեց, որ վերջին ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով թատրոնի վերաբերյալ հարցին, ասել էր՝ դիմեք և կտրամադրենք հասցեներ, որն առաջարկում ենք. «Բայց մեզ առաջարկ չի արվել: Մի քանի ամիս առաջ առաջարկվել է երկու բան, որ ավելի լավ էր՝ չառաջարկվեր: Առաջարկվում էր համատեղության կարգով աշխատել: Մի բան, ինչ հիմա էլ ունենք. Մնջախաղի թատրոնը այժմ շարունակում է աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքում»:

Դադասյանի խոսքով՝ ավանդը գնահատելու գիտակցումը, հավանաբար, պետք է աստիճանաբար գա. «Դեռ օգոստոսին միամտություն ունեցա հանդիպել նախարարության ներկայացուցիչների հետ: Ասացի, որ մենք հանրահռչակում ենք մեր մշակույթը, և միակ թատրոնն ենք, որ ամենաշատն ենք դա անում, որովհետև որակն այնպիսին է, որ կարողանում ենք դա անել ու արժանանալ անգամ «Գրան պրի» մրցանակների: Բայց ստացա հետևյալ պատասխանը՝ ինչ-որ շատ բարձր կարծիքի եք ձեր թատրոնի մասին»:

Նրա խոսքով, այսպիսի պատասխանից հետո մնում է խոսել միայն պետական թատրոնին հասանելիք տարածք ունենալու մասին: «Սա կարծես մեր արվեստի ճակատագիրն է, խաչը, որը տանում ենք: Բայց մի բան հստակ է, տարածքն անպայման լինելու է, և անիմաստ են այս խոչընդոտները, որոնք արհեստականորեն են ստեղծվում: Ի վերջո, խոսքը միայն զուտ թատրոնի շենքի մասին չէ, խոսքը մնջախաղի արվեստի զարգացման կենտրոնի մասին է: Մենք ունենք նաև խուլերի ստուդիա, նաև ներառական գործունեությամբ ենք զբաղված, միջազգային փառատոն ենք կազմակերպում»,-ասաց նա՝ շարունակելով թվարկել իրենց բոլոր աշխատանքները:

Ինչ վերաբերում է թատրոնի շենքի հարցը ձգձգելու հնարավոր միտումներին, նա նշեց.

«Ես շատ վտանգավոր մտավախություն ունեմ: Պատճառը գուցե թաքնված է այնտեղ, որ մնջախաղի ժանրը զուտ ազգային, հայկական թատերական ժանր է, իսկ մենք զբաղված ենք այդ ժանրի ազգային ուղղվածության ուսումնասիրությամբ, զարգացմամբ: Գուցե պատճառն այն է, որ մենք ազգային թատերական տեսա՞կն ենք ուսումնասիրում, և գուցե որոշ ուժերի դա պե՞տք չէ»:

Առաջիկայում թատրոնը Մոսկվայում մասնակցելու է «Золотой Витязь» հռչակավոր միջազգային թատերական ֆորումին, որի եզրափակիչ մրցույթին էլ պետք է մասնակցի: «Դեկտեմբերի 7-ին պետք է խաղանք Ամեն Ջիգարխանյանի թատրոնի բեմում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական թատրոնը հրավիրվում է այդ ֆորումին մասնակցելու և միանգամից մասնակցելու հենց եզրափակչին: Լրջորեն պատրաստվում ենք այն կարևոր առաքելությանը, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք այդ միջազգային շատ կարևոր մրցույթում: Հիմա մենք ստեղծագործական լուրջ խնդրով ենք զբաղված՝ զուգահեռ ունենալով նաև տեխնիկական լուրջ խնդիրներ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ստիպված ավելի շատ զբաղվում է ադմինիստրատիվ, քան ստեղծագործական հարցերով: