Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Քանդված շենքում ապրող նախկին սեփականատերը պատրաստ է կոռուպցիոն սխեմայի մասին հիմնավոր փաստեր ներկայացնել

Երևանի Տերյան 127 շենքի 21 բնակարանի սեփականատեր Արմեն Մադաթյանն արդեն շուրջ տասը տարի պայքարում է իր սեփականությունը պահպանելու համար: Խնդիրն այն է, որ նրա բնակարանն էլ շատերի նման հանրային գերակա շահի անվան տակ փորձել են վերցնել: Գործն ավարտին հասցնելու համար տարբեր ճնշումների են ենթարկել՝ շենքի տանիքն են քանդել, գազն ու ջուրն են անջատել: Այս ընթացքում նա հասցրել է դիմել պատկան բոլոր մարմիններին, սակայն որևէ աջակցություն նրանց կողմից այդպես էլ չի ստացել:

«Ինչպես հանրային պետական շահի անվան տակ մյուս սեփականատերերին ունեզրկեցին, այդպես էլ այս շենքի սեփականատերերի հետ վարվեցին: Բոլորն էլ նույն տեղից էին ղեկավարվում: Նույն ձեռագիրն է, որի ակունքներում Արմեն Գևորգյանն է կանգնած: Ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր ասում՝ իր ղեկավարման տարիներին շինարարությունը ծաղկում էր Հայաստանում: Այո, ես հաստատում եմ՝ մարդկանց ունեզրկելու, ընտանիքներ քանդելու հաշվին իհարկե ծաղկում էր, իսկ մի քանի մարդ էլ լավ էր ապրում: Նույնիսկ առողջապահական հիմնարկությանը պատկանող շենքն են հանրային գերակա շահի անվան տակ քանդել, որը ծառայում էր ուսանողներին: Այսինքն, հանրային շահի անվան տակ նույնիսկ հանրային այդ բուժհիմնարկի շենքը քանդեցին ու նրանց էլ քշեցին չգիտեմ ուր»,– ասաց Ա. Մադաթյանը:

Օրենքի պահանջը ձևականորեն պահպանելու համար Մադաթյանին պատկանող երկու բնակարանները գնահատվել են սեփականատիրոջ կողմից ուղարկած կազմակերպության կողմից: Մասնագիտացված այլ կազմակերպություններից ոչ մեկին հնարավոր չի եղել դիմել կրկնակի գնահատում կատարելու համար, քանի որ այդ ժամանակ բոլորը վախենում էին նման քայլ կատարել:

«Իրենց ուղարկած մարդիկ են մեր տունը գնահատել: Իմ մոտ 160 քառակուսի մետր բնակելի տարածքը գնահատել են 61 մլն 500 հազար դրամ, որը 2007 թվականին կազմում էր մոտավորապես 200 հազար դոլար: Սակայն շենքի տակի հողը և սպասարկման տարածքը չեն գնահատել, և ինձ համար զարմանալի և ծիծաղելի էր, որ դատարանն ինձանից պահանջեց ապացուցել, որ մեր շենքը հողի վրա է գտնվում: Տունը գնելու ժամանակ ես ուշադիր չէի եղել, որ կադաստրում հողի մասին որևէ նշում չէին արել: Դատարանում պարտվելուց հետո դիմեցի կադաստր և այդ սխալն էլ ուղղեցի»,– ասաց Ա. Մադաթյանը:

Մադաթյանի ընտանիքը թեև շարունակում է ապրել այդ ամայացած վայրում, սակայն սեփականաշնորհման վկայական չունի, քանի որ դատարանի որոշմամբ այն այլևս իրենը չի համարվում

«Այս պահին այն ոչ ինձ է պատկանում, ոչ էլ իրացնողին: 45 ընտանիք է ապրել այդ շենքում, ամեն մի ընտանիքի մի ձևով այստեղից «ճանապարհեցին»: Մեկին փող տվեցին, մյուսին գույք տվեցին, բայց ոչ մեկին էլ շենքի տակի հողի համար չվճարեցին: Բոլոր ընտանիքները ստիպված եղան գնալ մայրաքաղաքի ծայրամասեր: Հանրային գերակա շահ կոչվող «բիզնեսը» շատ հստակ էր գործում՝ մարդկանցից էժան խլում էին, հետո այն թանկ վաճառում: Ես առաջին իսկ օրվանից պատրաստ եմ եղել իմ բնակարանից հեռանալ միայն մի պայմանով, որ եթե ինձնից բնակարան են վերցնում, նույն վայրում կառուցվող շենքից չորս տարի հետո տուն տան: Այդ չորս տարիների համար ո՛չ բնակվելու վարձ էի ուզում, ո՛չ այլ գումար: Միայն առաջարկել եմ որպես պայմանագրի ապահովման միջոց՝ մոտ 100 քառակուսի մետրի չափով գրավ դրվի, որ եթե չորս տարի հետո պայմանագրային պարտավորությունը չկատարեն, այդ դեպքում կարողանամ իմ սեփականությունը պաշտպանել: Այդ առաջարկին չհամաձայնեցին, քանի որ հավանաբար գիտեին, որ այս տեղում որևէ շենք էլ չեն կառուցելու»,– ասաց Ա. Մադաթյանը:

Նրա խոսքով, իրականում այստեղ ոչ մի հանրային գերակա շահ էլ չկա, պարզապեսքաղաքի կենտրոնում յուղոտ պատառ են տեսել, ու որոշել են մարդկանց ունեզրկելու ճանապարհով տիրել: Ի դեպ, տարածքի հողակտորի մեկ քառակուսի մետրը աճուրդով ընկերությանը վաճառվել է 20 050 դրամով: Այն դեպքում, երբ «Հողշինմոնիտորինգ» պետական ընկերության կողմից այդ տարածքի մեկ քառակուսի մետր հողի նվազագույն արժեքը գնահատվում է 1000 դոլար:

«Շուրջ մեկ տարի առաջ Կարեն Կարապետյանի կառավարությանը ես դիմում եմ գրել, մանրամասն ներկայացրել եմ իրավիճակը: Խնդրել էի, որ հանրային գերակա շահն իմ մասով ճանաչեն անվավեր, որպեսզի ես 2007 թ. իրենց կողմից դատարանի դեպոզիտային հաշվին փոխանցած նույն 61 միլիոն 500 հազար դրամով կարողանամ ընկերությունից հետ գնել իմ բնակարանը: Իսկ Փաշինյանի կառավարությունից պահանջում եմ, որ օրենքի շրջանակներում իմ դիմումին ընթացք տան, որպեսզի կարողանամ օրինական կարգով այս հարցին լուծում տալ: Ու եթե իրականում երկրում իրավիճակ է փոխվել, ապա իրավապահ մարմիններին էլ կոչ եմ անում այս տարածքին վերաբերող բոլոր վարույթները միացնեն մեկ վարույթի մեջ, այդ դեպքում խոստանում եմ հիմնավոր ապացույցներ ներկայացնել հանրային շահի անվան տակ իրականացված կոռուպցիոն այս սխեմայի մասին: Պարզ է. չէ՞, որ եթե այս հարցի մեջքին փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի և այլ պաշտոններ զբաղեցրած անձ է կանգնած, որևէ իրավապահ մարմին էլ ռիսկ չէր անի ի շահ քաղաքացու որոշում կայացնել: Իսկ եթե նա այս ամենի հետ որևէ կապ չունի, ապա ինչո՞ւ են հիմա ընկերություն բացել ու իրենց կիսատ– պռատ մնացած գործերն են փորձում կարգավորել: Ես վերջերս եմ Ա. Գևորգյանի հետ հանդիպել, ով ինձ ողորմություն էր առաջարկում՝ 10 % ավել գումար, այն ներկայացնելով իբրև բարի կամքի դրսևորում, որպեսզի ես տարածքն ազատեմ»,– ասաց Ա. Մադաթյանը: