Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Արցախի հարցում Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի:

«Իրանը Հայաստանի համար հազարամյա բարեկամ է: Այդ բարեկամական հարաբերությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դրվեն կամ որևէ կերպ քննարկվեն քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել հայ–իրանական բարեկամությանը: Իրանը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Ընդ որում, թե՛ անվտանգային, թե՛ ռազմավարական և թե՛ նման այլ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել: Հայաստանը որևէ երրորդ երկրի համար չպետք է դառնա հարթակ՝ հակաիրանական հայտարարություններ հնչեցնելու համար: Այդ առումով պետք է չափազանց զգույշ լինել և թույլ չտալ քայլեր, որոնք որևէ կերպ կարող են վնասել հայ–իրանական հարաբերությունները, և դա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է կանգնած այդ երրորդ պետության անվան տակ»,–Oragir.info-ի հետ զրույցում ասաց իրանագետը:

Նոր իշխանության արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Իրանի հետ հարաբերությունները կառուցվել են այնպիսի հողի վրա, որը երկարաժամկետ հեռանկարով ի վիճակի է ապահովել թե՛ շարունակական զարգացումը, թե՛ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ հարաբերությունները մատնել անտարբերության կամ այդ հարաբերությունների նկատմամբ չլինել զգույշ և զգայուն: Համարում եմ, որ ԻԻՀ–ի հետ գործակցությունը պետք է խորանա, որևէ պահի չպետք է դադարի շարունակական զարգացմանը միտված քայլերի իրականացումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները, և հատկապես առաջին դեմքը՝ վարչապետը, հնարավորինս արագ հանդիպի Իրանի նախագահի հետ: Ըստ էության, տեղի ունեցած փոփոխություններից հետո խիստ կարևոր է հանդիպել և որոշակի հարցերի շուրջ կատարել որոշակի ճշգրտումներ»:

Իրանագետն ընդգծեց, որ խոսքը պաշտոնական այցի անհրաժեշտության մասին է:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքին, նա հավելեց. «Հաշվի առնելով Բոլթոնի այցն ու հայտարարությունները, ըստ իս, կարիք կա ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորությունը, այն բացառիկությունը, որը Հայաստանի համար ունի Իրանը: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ չի լինի այդ հարաբերությունները որևէ կերպ վտանգել, և Իրանի հետ հարաբերությունների առումով ՀՀ–ի վրա չպետք է լինի երրորդ երկրի կողմից որևէ ճնշում: Որովհետև Հայաստանն, ըստ էության, այլընտրանքային հարաբերությունների լայն զինանոց առանձնապես չունի, իսկ Իրանը հարավային դարպաս է Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Իրանի դեմ որևէ պատժամիջոց պետք է պրոյեկտվի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և Իրանի հարաբերությունների վերաձևակերպման վրա»:

Նշենք, որ հոկտեմբերի 30–ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում է եղել, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրին: Հաշվի առնելով հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը` կարծիքներ էին հնչել, թե Իրանի կողմից Արցախի հարցում դիրքորոշման փոփոխություն կա:

Անդրադառնալով նշվածին ու թե՛ համատեղ հայտարարության, թե՛ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնչեցրած դիրքորոշումներին՝ իրանագետն ընդգծեց. «Երկու դեպքում էլ չեմ համարում, որ Իրանի կողմից արցախյան հակամարտության հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն կա: Զարիֆն իր ելույթում բառացի նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ու բանակցությունների շնորհիվ, և պետք է լուծվի շուտափույթ: Իսկ համատեղ հայտարարության տեքստում նա առանձին նշել է, թե կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և այլ սկզբունքների հիման վրա:

Կարևորվել է հակամարտությունների խաղաղ լուծումը, ապա հաջորդել է նախադասություն, ըստ որի այդ սկզբունքներից ելնելով՝ պետք է լուծվի նաև ԼՂ հակամարտությունը: Ըստ իս՝ Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա: Հայտարարությունն ընդհանուր է, հիմնականում փորձել են պահպանել որոշակի չեզոքություն: Եվ ըստ այդմ հայտարարել ու ասել, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումը արցախյան հակամարտության մասով, սխալ է»:

Իրանագետի խոսքով, միակ կետը, որը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել, տարածքային ամբողջականության շեշտադրումն է: Նրա դիտարկմամբ, սակայն, սա մի կետ է, որի մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս հակամարտության հետ կապված հայտարարությունների դեպքում, որպես կանոն, նշում են բոլոր երկրները. «Մյուս հանգամանքն այն է, որ հենց Իրանը պետք է մտահոգվի իր տարածքային ամբողջականության պահպանման խնդրով, որովհետև ԻԻՀ–ն մի երկիր է, որտեղ կան անջատողական ձգտումներ: Եվ առնվազն ծիծաղելի կլինի, եթե ԻԻՀ–ն համարի, որ չպետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը»: