Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ Դավթյան
Հասարակություն

Ադրբեջանից միշտ սպասելի է որևէ կեղտոտ ու նենգ քայլ

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ օպերատիվ կապը գործում է ամենօրյա ռեժիմով: Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովից հետո կար պայմանավորվածություն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև կապ հաստատելու մասին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով այդ կապին, Oragir.info-ի հետ զրույցում նախ ընդգծեց. «Այն, որ այդ կապը վերականգնվում է, այս պահի դրությամբ, իհարկե, դրական է գնահատվում: Այն թույլ է տալիս երկու կողմերից՝ և՛ Հայաստանից, և՛ Ադրբեջանից ավելի օպերատիվ ձևով արձագանքել իրադարձություններին: Այն դեռևս դրական է ազդում տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման վրա՝ կտրուկ նվազել են հրադադարի ռեժիմի խախտումները: Այնուամենայնիվ, պետք է միշտ հաշվի առնել, թե ինչպիսի երկիր է Ադրբեջանը. այդ երկիրը կարող է անսպասելի որևէ պահի նենգ ու կեղտոտ ձևով մի քայլ կատարել ու խախտել բոլոր՝ թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները: Եվ այս գործընթացի էֆեկտիվությունը պետք է դիտարկել ավելի երկար ժամանակահատվածի կտրվածքով: Իհարկե, գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի երկիր է, բայց եթե հնարավորություն կա նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով հասնել խաղաղությունը և կայունությունն ապրապնդելուն, պետք է անել դա: Այդուհանդերձ, պետք է միշտ հիշել, թե ինչ երկիր է Ադրբեջանը»

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ կողմերի միջև ինչ–որ մի ձևով կապ հաստատելու հնարավորություն նույնիսկ պատերազմի տարիներին է եղել: «Ադրբեջանի նախագահականից, ՊՆ–ից բազմիցս եղել է, որ զինադադարի ռեժիմի հաստատման կամ այլ խնդիրների շուրջ կապվել են անգամ Արցախի իշխանությունների հետ: Երկար տարիներ եղել է կապ սահմանում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարների միջև: Հիմա պաշտոնական Ստեփանակերտն անընդհատ կրկնում է, որ այդ կապը պետք է վերականգնվի, որովհետև այն շատ կարևոր է զինադադարի ռեժիմը պահպանելու, խախտումներին օպերատիվ արձագանքելու համար, բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այդ բոլոր խողովակները փակվեցին: Մենք հենց այդ առումով ենք միշտ ասում, որ պետք է հրամանատարների միջև կապը ևս վերականգնվի, որովհետև այն ժամանակին էֆեկտիվ է եղել: Բայց հիմա բոլոր խողովակները փակ են: Հրամանատարների մասով նոր բան չկա, Ադրբեջանն առայժմ դեմ է արտահայտվում այդ կապի վերականգնմանը: Դեռ միայն ղեկավարների մակարդակով է այդ կապը: Հիմա եթե ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև առկա կապ կա, վատ չէ: Բայց մեծ հույսեր կապել, թե Ադրբեջանն այն երկիրն է, որը պատրաստ է քաղաքակիրթ ձևով ինչ–որ քայլեր կատարել, այդպես չէ»,–ասաց նա՝ ընդգծելով, որ նրանք իրենց հայտարարություններով շարունակում են գործընթացին մոտենալ նախկինում ընտրված մարտավարությամբ՝ «նույն ահաբեկչական ձևով»:

Դավիթ Բաբայանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցին՝ հատկապես ԱՄՆ–ից սպառազինություն գնելու Հայաստանին ուղղված առաջարկին:

«Այստեղ մի շարք խնդիրներ կան: Մի կողմից պարզ է, որ զենքի առևտուրը նաև մեծ բիզնես է: Բազմիցս է խոսվել այդ մասին: Ոմանք վատ էին արձագանքում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելուն և այլն, և այլն: Մենք ասում էինք, որ այս ամենին, իհարկե, բացասական են վերաբերվում, որովհետև Ադրբեջանի նման ահաբեկչական երկրին ընդհանրապես չի կարելի զենք վաճառել, որովհետև նույն զենքը մի օր էլ օգտագործվելու է նույն ԱՄՆ–ի կամ մյուս երկրների դեմ: Օրինակ է Սիրիան, ուր կան շատ ադրբեջանական ջոկատներ, որոնք ամենադաժան խմբավորումներն են»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանը նշեց, որ Բոլթոնը բացեիբաց հայտարարում է, որ ԱՄՆ–ն և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին պատրաստակամ է զենք վաճառել: Բայց մյուս կողմից, ըստ մեր զրուցակցի, մտահոգիչ է «907» բանաձևի հնարավոր չեղարկումը: Բոլթոնը տարածաշրջանային այցի ժամանակ չէր բացառել այդ հանգամանքը:

907–րդ բանաձևը ամերիկյան վարչակազմին արգելում է պետական մակարդակով օգնություն տրամադրել Բաքվին՝ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը: Տարիներ շարունակ ադրբեջանական դիվանագիտությունը փորձում է այնպես անել, որ 907–րդ լրացումը չեղարկվի:

«Շատ մտահոգիչ էր դա: Ադրբեջանի՝ այդ ահաբեկչական երկրի նկատմամբ այս արգելքը այս ընթացքում իր էֆեկտիվությունն, այո, կորցրել է, բայց, այնուամենայնիվ, բարոյական տեսակետից շատ կարևոր է եղել այդ բանաձևի առկայությունը»,–շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով, երբ զենք են մատակարարում հատկապես համանախագահող երկրները, կամ եթե կա նման ցանկություն, որն այս դեպքում ունի ԱՄՆ–ն, պետք է հասկանալ հետևյալը. «Հավասարակշռությունը պետք է պահպանվի և այդ զենքը չպետք է օգտագործվի ապակայունացման համար: Ինչպես է դա արվելու՝ ցույց կտա ժամանակը, բայց տվ յալ դեպքում շատ ավելի կարևոր է այն, որ եթե կա նման ցանկություն, չպետք է չեղյալ հայտարարել այնպիսի բանաձևեր, որոնք զսպում էին Ադրբեջանի հետ փոխգործակցությունը: Ընդհակառակը, պետք է այլ մեխանիզմներ ևս գործարկվեին: Բայց այստեղ մեր մասով աշխատանքի լայն դաշտ կա՝ հատկապես Սփյուռքի կառույցների կողմից: Մենք ի վիճակի կլինենք դիմադրելու, դիմակայելու բոլոր դժվարություններին, եթե լինենք միասնական և ամեն ինչ անենք մեր շահերի ներքո»:

Նշվածներին Դավիթ Բաբայանն ավելացրեց նաև համապատասխան արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը ու հավելեց. «Պարզ է, որ աշխարհաքաղաքական հարաբերությունները, մրցակցությունը տարածաշրջանում ավելի է թեժանալու նաև Իրանի մասով, բայց, այնուամենայնիվ, պետք է պարզապես այս ամենը հաշվի առնվի և վարենք համապատասխան հավասարակշռված քաղաքականություն: Թեև կան նոր մարտահրավերներ, բայց կա նաև այդ մարտահրավերներին էֆեկտիվորեն առերեսվելու հնարավորություն: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք մենք կարողանում այդ ամենն օգտագործել»: