Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննության
Հասարակություն

Լուռ դակելուց և ինքնանպատակ քննադատելուց անդին. նոր խորհրդարանի առաքելությունը

ԱԺ փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը օրերս նշել էր, թե Նիկոլ Փաշինյանին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին ինքը՝ Փաշինյանն էր հանրապետականների համար: Շարմազանովը բաց ակնարկում էր այն մասին, որ ՀՀԿ–ն ապագայում կարող է Փաշինյանի համար լինել հենց այդպիսի ընդդիմություն:

Փաշինյանն, իհարկե, ՀՀԿ–ի ամենաարմատական ընդդիմադիրն էր, և ինչպես կյանքը ցույց տվեց, ըստ էության, ամենավտանգավոր ընդդիմադիրը, քանի որ հենց նրան հաջողվեց հանրապետականներին իշխանությունից հեռացնել: Բայց շատ կարևոր է հիշել, որ Փաշինյանը իշխանափոխություն արեց ոչ թե ընտրությունների, այլ հրապարակային գործողությունների միջոցով: Ի՞նչ է սա նշանակում, որ, ըստ էության, թե՛ խորհրդարանը, թե՛ քաղաքական կյանքի մյուս ինստիտուտները անգործունակ էին, հետևաբար գործունակ գտնվեց բոլորովին այլ քաղաքական ինստիտուտ՝ փողոցն ու հրապարակը:

Իսկ մինչ այդ, մինչև փողոցը, հրապարակն ու իշխանափոխությունը, խորհրդարանում Փաշինյանը ՀՀԿ–ի համար, իհարկե, արմատական ու անզիջում ընդդիմադիր էր, բայց ըստ էության նաև ընդդիմադիր, որը որոշումների վրա որևէ կերպ ազդել չէր կարողանում: Փաշինյանի ու «Ելքի» մասին հանրապետականների պատկերացումներն, ըստ այդմ, հետևյալն էին՝ կարող են անզիջում քննադատել, բայց որևէ որոշման վրա ազդել չեն կարող, քանի որ մենք մեծամասնություն ենք: Անհասկանալի է միայն մեկ բան, ինչու են հանրապետականները ցանկանում այժմ հայտնվել ընդդիմադիր Փաշինյանի կարգավիճակում:

Հենց այս կոնտեքստում էլ հետաքրքիր է դիտարկել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանց նոր դերն ու նշանակությունը փոփոխված իրավիճակում: Այժմ, երբ քաղաքական ուժերը զբաղված են Ընտրական հին ու նոր օրենսգրքերի հարցով, ըստ էության, կենտրոնացած են բացառապես ԱԺ անցողիկ շեմը հաղթահարելու, կուսակցական ցուցակներ կազմելու խնդրի վրա, երկրորդ պլան է մղվում ամենակարևորը՝ ինչպիսի բովանդակությամբ խորհրդարան ենք մենք ունենալու: Խոսքը ոչ թե թվաբանական բովանդակության մասին է, թե որ ուժը քանի մանդատ կունենա, խոսքը փոխհարաբերությունների որակի, համագործակցության ու բանավեճի նոր մեխանիզմների մասին է:

Ի վերջո, ժողովրդավարությունն այն չէ, որ ով մեծամասնություն է, նա է որոշում ամեն ինչ, ինչպես, ըստ էության, մատուցում էին այդ երևույթի էությունը հանրապետականները: Ժողովրդավարությունը մեծամասնության աշխատանքն է փոքրամասնության հետ: Ընդ որում, անկախ այն հանգամանքից, փոքրամասնության ֆորմալ ձայները բավարար են որևէ որոշման վրա ազդելու համար, թե ոչ: Ապրիլ–մայիսին մենք տեսանք, թե ինչպես անտեսված, որևէ որոշման մեջ չներգրավված փոքրամասնության խմբակցությունը, ավելին այդ խմբակցության մի մասը փոխեց քաղաքական իրավիճակը, ու թե ինչպես էին այդ խմբակցության անդամների քանակը հեգնում նախորդ իշխանությունները:

Հետևաբար նոր խորհրդարանի իմաստը, դերակատարությունը նոր իրավիճակում պետք է լինի նոր բովանդակությունը, բովանդակություն, որտեղ մեծամասնությունը հղում չի անի ֆորմալ մեծամասնություն լինելուն ու կաշխատի փոքրամասնություն կազմող ուժերի հետ, խորհրդարան, որտեղ փոքրամասնության քննադատությունը չի լինի ինքնանպատակ, չի լինի արմատական՝ արմատական լինելու համար միայն, այլ կլինի կոշտ, չոր, զգոնություն հաղորդող, բայց միաժամանակ կոմպրոմիսի պատուհան բացելով ու չկոմպլեքսավորվելով, որ իրենք փոքրամասնություն են, ու մեծամասնությունն ամեն դեպքում անելու է այնպես, ինչպես ցանկանում է:

Ակնհայտ է, որ տեղի ունեցած իշխանափոխությունն ու այդ իշխանափոխության մեթոդը՝ փողոցն ու հրապարակը, եկան փաստելու, որ գործող քաղաքական ինստիտուտներն, ըստ էության, չեն ներկայացնում երկրում առկա իրական քաղաքական տրամադրությունները: Նոր խորհրդարանի իմաստն, ըստ այդմ, այն է, որ այդ տրամադրությունները ներկայացվեն հնարավորինս ամբողջական ու ներդաշնակ, որպեսզի ամեն անգամ կարիք չլինի քաղաքական հերթական ցիկլի ավարտը ազդարարել փողոցներում ու հրապարակներում: Նոր խորհրդարանի և այնտեղ ներկայացվելիք ուժերի խնդիրն է ունենալ որակապես նոր միջավայր, որտեղ ոչ թե լուռ կդակեն գործադիրի որոշումները կամ ինքնանպատակ կքննադատեն դրանք՝ առանց դրանց վրա ազդելու հնարավորության, այլ կքննադատեն ու միաժամանակ կկարողանան գալ կոմպրոմիսների:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան