Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել
Հասարակություն

Կուսակցությունները պարտավոր են ընտրության հաջորդ իսկ օրը պատրաստվել նոր ընտրության

Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ անելու նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 22–ին հրավիրվելիք արտահերթ նստաշրջանում: Նոր նախագծով մի շարք հիմնարար խնդիրների լուծման համար նոր լրացուցիչ մեխանիզմներ և փոփոխություններ են առաջարկվել: «Փոփոխությունների մեխը տարածքային ցուցակների վերացումն է, որով, ըստ էության, առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են կուսակցությունների կողմից առաջադրված համամասնական ցուցակներով: Այս պայմաններում լրջագույն խնդիր է լուծվելու»,–անդրադառնալով ԸՕ նախագծին՝ oragir.info–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ գործող ԸՕ–ում գոյություն ունեցող տարածքային ցուցակները հնարավորություններ էին տալիս այնպիսի առանձին անհատների, ովքեր ունեին կասկածելի հեղինակություն և ահռելի նյութական հնարավորություններ:

«2017թ. մայիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունները ասվածի լավագույն ապացույցն էին. եղան առանձին անհատներ, ովքեր կայացած կուսակցություններից ավելի շատ քվեներ ստացան: Այդ պատճառով տարածքային ընտրական ցուցակների վերացումը ֆունդամենտալ առումով փոխում է քաղաքական գործընթացների տրամաբանությունն ու փիլիսոփայությունը: Երկրորդը ընտրական գրավի շեմի իջեցումն է՝ 10 մլն դրամից՝ 7,5 մլն դրամի, ինչը նույնպես դրական մոտեցում է, որովհետև ոչ բոլոր կուսակցություններն են պատրաստ 10 մլն դրամ վճարել: Երրորդ հանգամանքը կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմերի նվազեցումն է՝ գործող 7 և 5 տոկոսներից համամասնորեն դարձնելով 6 և 4 տոկոս: Խնդիր եմ տեսնում կապված միայն հետևյալի հետ. արհեստականորեն դրույթ է սահմանվում, ըստ որի՝ նվազագույնը 4 կուսակցություն պետք է անցնի խորհրդարան: Այստեղ փորձ է արվել արհեստականորեն բազմազանություն ապահովել ՀՀ Ազգային ժողովում, բայց չգիտեմ, թե սա որքանո՞վ արդարացված կլինի»,–ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ արդյունավետությունը միայն կյանքը ցույց կտա, բայց ակնհայտ է, որ այստեղ արհեստական էլեմենտ կա:

«Սա խոսում է այն մասին, որ անկախ ընտրությունների արդյունքներից՝ առնվազն 4 քաղաքական ուժ պետք է լինի ԱԺ–ում: Չգիտեմ՝ ձայների համամասնությունն ինչպես կբաշխվի, բայց ակնհայտ է, որ ԱԺ-ում քաղաքական ուժերի թիվը օրենսդրորեն է կարգավորվում: Հնարավոր է, որ լավ տարբերակ լինի՝ ժամանակ է պետք հասկանալու համար»,–ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ ինքն ընդհանրապես որևէ թիվ չէր ցանկանա տեսնել այդ առումով: «Ժողովուրդը պետք է ընտրի, իսկ ուժերը ըստ ստացած ձայների անցնեն խորհրդարան: Սա է իմ կարծիքը»,–շեշտեց Ն. Նորիկյանը:

Ինչ վերաբերում է այս ընթացքում հնչող այն կարծիքներին, թե վարչապետի նոր ընտրության երկրորդ փուլում իրավական առումով կարող է խնդիր լինել, մասնավորապես՝ ԱԺ–ն արձակելը հնարավոր է միայն ԱԺ մեծամասնությունը կազմող պատգամավորների հետ պայմանավորվածության միջոցով, այն է՝ վարչապետի թեկնածու առաջադրելու և նրան չընտրելու միջոցով, Նորայր Նորիկյանը նշեց. «Ես չեմ կիսում այդ դիրքորոշումը: Ես գտնում եմ, որ ՀՀ գործող Սահմանադրության 149–րդ հոդվածը հստակ սահմանում է վարչապետի հրաժարականի դեպքում նոր վարչապետի թեկնածու առաջադրելու և ընտրելու իրավական ընթացակարգը: Ոչ թե պարտականության, այլ իրավունքի մասով Սահմանադրության այդ հոդվածով հստակ ամրագրված է, որ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու: Հետևաբար՝ իրավունք ունենալը դեռ չի նշանակում, որ իրենք պարտավոր են առաջադրել: Ես գտնում եմ, որ այդ հոդվածով առավել քան պարզ շարադրված է: Այն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հասնելու միակ գործող իրավական ընթացակարգն է: Եվ ես գտնում եմ, որ անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք գործող Սահմանադրության նկատմամբ, մենք պետք է պահպանենք իրավական ընթացակարգերը: Պետք է գործող Սահմանադրության իրավական կարգավորումներին համապատասխան գնանք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ինչը հետևյալն է ենթադրում. վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ պետք է նոր վարչապետի թեկնածու չառաջադրի ու չընտրի, որից հետո էլ ԱԺ–ն իրավունքի ուժով կարձակվի: Կարծում եմ՝ մենք հանգիստ, առանց կատակլիզմների և այլևայլությունների այս իրավական ընթացակարգով գնալու և հասնելու ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Շատ կարծիքներ, տեսակետներ կարող են լինել այս ընթացքում, բայց սա միակ իրավական գործիքն է, որով պետք է առաջնորդվել»:

Վերադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և դեկտեմբերին անցկացվելիք ընտրությունների համատեքստում այդ փոփոխություններին ադապտացվելու խնդրին, մեր զրուցակիցը նշեց. «Ցանկացած քաղաքական կուսակցություն պետք է ցանկացած պահի պատրաստ լինի ընտրական գործընթացի: Հետևաբար՝ «այսօր պատրաստ չեն, մյուս օրն են պատրաստ» տրամաբանությունը և դրա շուրջ առկա դիրքորոշումներն այդքան էլ չեմ կիսում: Ավելին՝ յուրաքանչյուր ընտրության հենց հաջորդ օրը պետք է պատրաստվել հաջորդ ընտրություններին»: