Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ ՍավգուլյանԻշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համար. տեսանյութԿրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանԲյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանTRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ում
Հասարակություն

«Ոչ ոքի չպատկանող» հանրային սեփականություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս անընդհատ լուրեր կան Տավուշի մարզում լարված իրավիճակի մասին: Պատճառը անտառահատումները, ավելի ճիշտ՝ անտառահատումների արգելքն է, ինչի դեմ էլ բողոքում են գյուղացիները, փակում են միջպետական ճանապարհը և անվերահսկելի իրավիճակ ստեղծում: Ոչ վաղ անցյալում էլ ծեծկռտուք էր եղել անտառներում հսկողություն իրականացնող կամավորական բնապահպանների և գյուղացիների միջև:

Առաջին հայացքից խնդրի բովանդակությունը բավական պարզ է` անտառները շրջակա համայնքների համար եկամտի հիմնական աղբյուր են, սակայն, մյուս կողմից, մենք գործ ունենք հանրային մտածելակերպում արմատավորված գլոբալ հիմնախնդրի հետ:

Ըստ էության, գլխավորապես սոցիալական իրավիճակի պատճառով 1990–ականներին Հայաստանի բնությանը հասցվեցին ծանր, որոշ դեպքերում էլ անդառնալի վնասներ` սկսած անտառներից վերջացրած Սևանի ֆաունայով: Սրա բացատրությունը մեկն էր` մարդիկ այլ տարբերակ չունեն: Ինչ խոսք, խնդիրն այստեղ բազմակողմանի է, քանի որ իսկապես էլ, ինչպես ձուկն է Սևանա լճի ավազանի համայնքներից շատերի համար ապրուստի հիմնական միջոց, այնպես էլ Տավուշի մարզում անտառներն են: Սակայն այստեղ մենք գործ ունենք նաև բնությանը հասցվող անդառնալի վնասների հետ: Ըստ էության, անտառահատումների արգելքը բարձրացնում է փայտի շուկայական արժեքը, ինչն էլ իր հերթին ավելի է մոտիվացնում գյուղացիներին:

Վերջիններս պարզապես ձգտում են կարճաժամկետ շահույթ ստանալ` շատ չմտահոգվելով, որ անտառը սպառվող ռեսուրս է:

Գումարած սրան, դեռևս խորհրդային շրջանից, հանրային սեփականությունն ընկալվում էր որպես ոչ ոքի չպատկանող գույք: 1970–ականների «բրեժնևշչինայի» տնտեսական իրականության ամենատիպիկ գնահատականը հենց այսպես էր հնչում: Այսօր, երբ արգելվում է օգտվել հանրային սեփականությունից, իսկ մարդկանց մտածողության մեջ, ինչպես արդեն ասվեց, դա ընկալվում է ոչ մեկին չպատկանող գույքից օգտվելու արգելք, առաջ է գալիս դիմադրությունը:

Իհարկե, հասկանալի է, որ կա սոցիալական բաղադրիչ, հասկանալի է, որ որսագողը կամ փայտագողը չեն շարունակի իրենց գործունեությունը, եթե ունենան այլընտրանք, սակայն միևնույն ժամանակ հասկանալի է, որ սպառվող կամ երկարաժամկետ վերականգնվող ռեսուրսների անխնա օգտագործման արդյունքում, եթե ոչ վաղը, ապա վաղը չէ մյուս օրն այն այլևս չի լինի, ինչպես այսօր չկան Սևանի բազմաթիվ ձկնատեսակներ, պարզապես ոչնչացել են և վերջ: Իսկ թե ինչ են անում ձկնորսները, կարելի է գուշակել. կա՛մ արտագնա աշխատանքի են, կա՛մ էլ մեկ այլ զբաղմունք են գտել:

Բացի այս, թեկուզ Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ծաղկուն չէ, սակայն մյուս մարզերում, որտեղ չկան անտառներ, մարդիկ ապրում են` մեկը լավ, մյուսը վատ, մեկ ուրիշն էլ ծայրը ծայրին է հասցնում, այսինքն՝ սա նշանակում է, որ բնական ռեսուրսներն ավելի շուտ հեշտ եկամտի աղբյուր են և հենց այս աղբյուրի արգելքն է վրդովեցրել գյուղացիներին: Սակայն այստեղ միայն, այսպես ասած, ուժային մեթոդներով ու արգելքներով բավական դժվար է հասնել ռեալ արդյունքների, քանի որ խնդիրը նաև մտածելակերպի մեջ է, իսկ դա փոխելու համար անտառի կողքին ապրող գյուղացին պետք է գիտակցի, որ պարզապես չի կարելի անտառն օգտագործել որպես վաճառքի հումք, ինչքան էլ որ սոցիալական պայմանները ստիպեն: Ի վերջո մենք վաղուց արդեն 90–ականներում չենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում