«Հեռուստաէկրաններից իմ անհետանալը ոչ միայն հանկարծակի էր, այլև՝ ինտրիգային». Արամ Հարությունյան
Past.am-ի զրուցակիցը լրագրող, պրոդյուսեր Արամ Հարությունյանն է:
- Հեռուստաէկրաններից Ձեր անհետանալը շատ հանկարծակի եղավ: Ինչո՞վ էր դա պայմանավորված:
- Թող շատ հուզական չհնչի, սակայն կյանքի իմ էջերը միշտ թերթել են «մի՛ արտասվիր, որ վերջացավ, ժպտա՛, որ կատարվեց» մարկեսյան փիլիսոփայությամբ: Իրականում, հեռուստաէկրաններից իմ անհետանալը ոչ միայն հանկարծակի էր, այլև՝ ինտրիգային...(Ժպտում է)
Սակայն այս և իմ մասնագիտական գործունեության հետ կապված ինտրիգային այլ պատմություններ, ուշագրավ բացահայտումներ, հետաքրքիր դեպքեր ու զարմացնող փաստեր, ինչպես նաև որոշ դեպքերում շատ բան ասող, իսկ որոշ դեպքերում ոչինչ չնշանակող անուններ ես կհնչեցնեմ ավելի ուշ՝ խոստանում եմ նորից Ձեզ տրվելիք հարցազրույցում, քանի որ հազվադեպ է լինում, որ ես համաձայնում եմ հարցազրույց տալ: Իսկ դուք կարողացաք ինձ համոզել:
- Դուք, այսպես ասած, «Հայլուրի» դարաշրջանի Հայաստանից եք: Այժմյան հեռուստաեթերի մասին ի՞նչ կարծիքի եք:
- Անկասկած է, որ «Հայլուր»-ն, իր թիմով ու ղեկավարներով, ուրույն հետք է թողել ու իր անունը բրենդ է դարձրել և, թեկուզ այն առումով, որ Հանրային հեռուստատեսության լրատվական թողարկումը մինչ օրս շատերը «Հայլուր» են կոչում,դա արդեն խոսում է «Հայլուրի» դարաշրջանի լավը լինելու մասին:
Իսկ այսօր հեռուստատեսությունում ունենք այն, ինչ ունենք, նաև ունենք փորձագիտական ուսումնասիրություն և վերլուծություն, ըստ որի մարդիկ ՝ հատկապես երիտասարդներն , այսօր ավելի շատ համացանցից են տեղեկություն ստանում ու վստահում, քան հեռուստատեսությունից: Ու եթե անկեղծ՝ ես էլ հեռուստատեսություն հազվադեպ եմ նայում:
- Լրագրությամբ մեկ այլ՝ ինտերնետային ոլորտում եք զբաղվում: Եթե համեմատելու լինեք, առավելությունը դեպի ո՞ր կողմն է:
- Հինգ տարի առաջ իմ կողմից հիմնադրած Asekose.am կայքի թիմը, որ նաև հեռուստատեսային ֆորմատով 5 հաղորդում է պատրաստում, ջանասիրաբար է աշխատում և միշտ կարևորում է աշխատանքում ազատությունն ու հրատապությունը, որոնք, ոչ միայն իմ կարծիքով, հայկական հեռուստատեսությունում դեռ կաղում են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում