Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՏարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին
Հասարակություն

Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Ողջունում ենք  հայաստանյան բանկերից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու համար մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի կառավարության որոշումը»,- նշել է նա։ 

Ջհանյանը պարզաբանել է, որ դա  հնարավորություն կընձեռի նվազեցնելու արդյունաբերական ոլորտի ռիսկերը և ներդրողների տրամադրության համար կարևոր նշանակություն ունի: Նրա տվյալներով՝ արտադրությունը կսկսվիմոտ մեկ տարուց։

Նա ափսոսանք է հայտնել, որ ժամանակին օրինակելի նախագծի իրականացումը կասեցվել էր։

Հանքարդյունաբերության ազդեցությունը կենսամակարդակի վրա

«Մեր ոլորտն անչափ կարևոր է, և ոչ ոք չի կարող գերագնահատել դրա կարևորությունը։ Տնտեսության վրա տեսանելի ազդեցությունների շարքում կարելի է առանձնացնել հարկերը, ՀՆԱ-ի տեսակարար կշիռը և այլ ճյուղերի վրա ազդեցությունը։ Բայց տնտեսության վրա անտեսանելի ազդեցություն էլ կա։ Սա Հայաստանում միակ ոլորտն է, որտեղ համաշխարհային ցուցանիշների հետ համեմատելի աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակ է նկատվում»,- նշել է Ջհանյանը։

Երկրի սոցիալական վիճակը, զարգացման ընդհանուր մակարդակը, մարդկային զարգացման ինդեքսը կախված են աշխատանքի արտադրողականությունից։ Միաժամանակ, արտադրողականության բարձր մակարդակով երկրներում մարդկային զարգացման բարձր ցուցանիշ էլ կա, այսինքն՝ նման երկրներում մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, քան մյուս երկրներում։ Նա շեշտել է. Հայաստանի տարբեր մարզերում նույնիսկ այդ տարբերությունը կա։

«Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող Սյունիքի մարզի սոցիալական վիճակն ավելի լավ վիճակում է Շիրակի մարզի համեմատ, որտեղ նման արդյունաբերություն չկա: Եթե  Հայաստանի այլ մարզերում էլ հանքարդյունաբերությունը զարգանա, ամբողջ հանրապետությունում ևս տնտեսության մրցունակությունը կբարձրանա»,- նշել է մասնագետը։

Ուրիշ ի՞նչ ոլորտների հետ է կապված հանքարդյունաբերությունը

Հանքարդյունաբերությունը սերտորեն կապված է գրեթե բոլոր ոլորտների հետ։

Անմիջական կապ կարելի է գտնել էներգետիկայի հետ, քանի որ էլեկտրաէներգիայի մոտ 30-40%-ը սպառում է հանքարդյունաբերությունը, ընդգծել է Ջհանյանը։

Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման առաջատարն է։ Էներգիայի այլ աղբյուրների (դիզվառելիք, բենզին, գազ) դեպքում ոլորտը ևս կարևոր սպառող է։

««Հանքարդյունաբերությունը շոշափելի ազդեցություն ունի նաև տրանսպորտի ոլորտի վրա։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր գործընկերը մեր ոլորտն է, առանց որի ընկերության շահույթը կարող էր մի քանի անգամ կրճատվել»,- հայտարարել է նա։

Կարելի է բազում նման օրինակներ բերել։ Առանց հանքարդյունաբերության մյուս ոլորտները չափազանց թույլ վիճակում կհայտնվեն կամ չեն կարողանա շահութաբեր գործունեություն ծավալել:

Հայաստանի ներուժը համաշխարհային շուկայում

Ջհանյանը հայտնել է, որ հանքարդյունաբերական ոլորտը էներգետիկայի հետ մեկտեղ այն ճյուղերից մեկը դարձավ, որը ոչ միայն չտուժեց ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այլև ավելի զարգացավ։

«Ընդ որում, հանքարդյունաբերական ոլորտի ամբողջ ներուժը չի օգտագործվում, իսկ դա հանգեցնում է նրան, որ համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում մեր դերն այնքան էլ բարձր չէ։ Հայաստանն արտադրում է համաշխարհային պղնձի ընդամենը 0,2-0,3%-ը։ Ոսկու դեպքում մեր մասնաբաժինը համաշխարհային շուկայում էլ ավելի փոքր է։ Ընդ որում, պղնձի համաշխարհային շուկայի ծավալը նավթի շուկայից 10 անգամ փոքր է։ Այսինքն՝ Հայաստանը, չնայած առկա ներուժին, համաշխարհային շուկաներում այնքան էլ տեսանելի չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում։ 

Ընդսմին, հարկ է նշել, որ նավթի դերը ժամանակի ընթացքում նվազելու է, մինչդեռ պղնձի դերը մեծանալու է: Բոլոր կանխատեսումներով՝ 10-15 տարի անց ռեսուրսների շուկայում պղինձը կարող է փոխարինել նավթին։ Այսինքն՝ պղինձն իր արժեքով ու նշանակությամբ ավելի կարևոր կլինի, քան նավթը։

Հայաստանը, ունենալով նման պաշարներ, պետք է օգտվի դրանից և մեծացնի դերը պղնձի համաշխարհային շուկայում՝ ավելացնելով արտադրության ծավալները։ Պղնձի պահանջարկի աճի հետ մեկտեղ այս մետաղի գները ևս կբարձրանան։ Նման պարագայում ոլորտը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քան հիմա։ Նույն պոտենցիալն է մոլիբդենի պարագայում, որն օգտագործվում է նաև այլընտրանքային էներգետիկայի գրեթե բոլոր ճյուղերում։ Առաջիկա տասնամյակների ընթացքում սպասվում է մոլիբդենի պահանջարկի և գների աճ»,- հավելել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Հանքարդյունաբերության զարգացման հիմնախնդիրները

Երբ հասարակության լայն շերտերը չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ հանքարդյունաբերության զարգացումը բերում է երկրում սոցիալական վիճակի ընդհանուր զարգացման, դա լրջագույն խնդիր է։ Այդ նկատառումով՝ Ջհանյանը գիտության, բիզնեսի, լրատվամիջոցների և պետության ներկայացուցիչներին հորդորել է այս հարցին օբյեկտիվ մոտենալ. «Մենք ցանկանում ենք լինել զարգացած, հզոր, անվտանգ երկի՞ր, թե՞ հուզական, սուբյեկտիվ պատճառներով ուզում ենք հրաժարվել տնտեսական աճի հեռանկարներից»:

Ջհանյանը հայտնել է, որ ԶՄՊԿ հիմնական սեփականատերը մտադիր է մաքուր պղնձի արտադրություն հիմնել, այս հարցը համաձայնեցված է կառավարության հետ, և արդեն իսկ առաջընթաց կա։ Սակայն, երբ քննարկվում է՝ արտահանել խտանյո՞ւթ, թե՞ մաքուր պղինձ, պետք է հասկանալ, թե ինչ արդյունքի է դա հանգեցնելու։ Մաքուր պղնձի (որը Հայաստանը ցանկանում է ստանալ) գնի և ներկայում արտահանվող խտանյութի գնի միջև տարբերությունը ընդամենը 5 տոկոս է կազմում։ Այդ ավելացված արժեքում ներառված են նաև ծախսերը։

Այս առնչությամբ նա կոչ է արել մաքուր պղնձի արտադրության մեջ հաշվի առնելու վտանգները, դրանց թվում՝ բնապահպանական ռիսկերը։ «Բացի դրանից, Չինաստանը, պատկերավոր ասած, «սպանում» է շուկան և այնտեղից դուրս մղում բոլոր մյուս երկրներին։ Ելնելով այդ հանգամանքից՝ արտադրության ավելացումն ավելի շոշափելի ազդեցություն կունենա, քան պղնձաձուլարանի ստեղծումը»,- նշել է նա։

Մասնագետը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում ֆերոմոլիբդենի զարգացումը Հայաստանում ներուժ չունի, չնայած այն հանգամանքին, որ Երևանում ձեռնարկությունների ներկա խնդիրները ժամանակավոր են։

Հանքագործների և մետալուրգների միության նախագահը ՀՀ կառավարության կողմից ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի ձեռքբերումը դրական երևույթ է անվանել, քանի որ դա հնարավորություն է ընձեռում հանրությանը, աշխատակիցներին և կառավարությանը համոզվելու, որ սա «անհասկանալի» ոլորտ չէ՝ մեծացնելով հասարակության վստահությունը ոլորտի նկատմամբ։

«Որքան հիշում եմ, ՀՀ վարչապետը կառավարության այս քայլը ժամանակավոր միջոց է անվանել, քանի դեռ չի լուծվել ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցը, որից հետո այդ մասնաբաժինը վաճառքի կհանվի։ Ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին ոչինչ չգիտենք։ Այսինքն, պարզ չէ՝ մեր արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի՞, թե՞ ոչ։ Առայժմ հստակ դիրքորոշում չի ուրվագծվել։ Սա հասկանալը կարևոր նշնակություն ունի բիզնեսի վարքագծի տեսանկյունից՝ նույն երկրաբանական հետախուզական աշխատանքների հարցում, որոնք կարգին չեն էլ անցկացվում։ Հայաստանի հազվագյուտ մետաղների ներուժը գնահատելու համար անհրաժեշտ է երկրաբանական հետախուզական լայնածավալ աշխատանքներ իրականացնել։ Հուսով եմ՝ կառավարությունը կկարևորի դրա նշանակությունը, և ներդրումներ կարվեն։ 

Բիզնեսը պետք է հասկանա՝ արժե՞ ապավինել կառավարության աջակցությանը, թե՞ պետք է հույսը դնել սեփական ռեսուրսների վրա: Հաշվի առնելով, որ այս ոլորտում փոխհատուցումը երկարաժամկետ բնույթ ունի, պետք է հասկանալ՝ պետությունը նվազեցնո՞ւմ է ռիսկերը, թե՞ ոչ։ Մենք դրական ազդակներ ենք տեսնում մի քանի տարի առաջ ոլորտի զարգացման ռազմավարությունը որդեգրած կառավարության կողմից, բայց, միևնույն ժամանակ, այդ դիրքորոշման հստակ դրսևորում չկա»,- ասել է Ջհանյանը։ 

Ինչո՞վ է կարևոր կայուն զարգացման՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ծրագիրը

Հանքարդյունաբերական ընկերությունները գործում են միջազգային շուկայում, որտեղ շատ խիստ պահանջներ են գործում, և եթե ընկերությունները դրանք չկատարեն, նրանք դուրս կմղվեն շուկայից:

«Քանի որ սա երկարաժամկետ ոլորտ է, այս ոլորտի ընկերությունները կայուն զարգացման ասպեկտը չեն կարող անտեսել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ որպես ոլորտի խոշորագույն ձեռնարկություն, մեծ նշանակություն է տալիս ESG-ին և ոլորտի մյուս ընկերությունների համար ձգտում է օրինակ դառնալ»,- ընդգծել է Ջհանյանը։  

Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով։  

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է, որ 100 Մվտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման հայտ է ընդունում։ Սա աննախադեպ է, քանի որ Հայաստանն այդքան խոշոր արևային կայան չունի։ Բայց անգամ այս ամենով հանդերձ՝ այն կապահովի կայանի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն 21%-ը։  

Հետևաբար պետք է ձգտենք նրան, որ օգտագործելով էլեկտրաէներգիայի կուտակման սարքերը հասնենք 100%-անոց արդյունքի։ Սա խթան կլինի, որ ամբողջ երկիրն ինչ-որ պահի ամբողջությամբ կանաչ էներգիայի անցնի։ Մենք նման ներուժ ունենք, և դրա իրականացումը ներկրվող էներգառեսուրսներից կախվածությունից ազատվելու հնարավորություն կընձեռի»,- եզրափակել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։