Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Чужой пазл: как Армению встраивают в чужие геополитические проекты, превращая в Западный Азербайджан Азербайджан на грани втягивания в региональную войну: геополитический сценарий и риски Татоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлениемАйвазян: западные покровители могут подтолкнуть Баку к действиям против Ирана IDBank выпустил второй и третий транш облигаций 2026 годаUcom предупреждает о новой волне телефонного мошенничества IDBank запускает специальную кампанию для SWIFT-переводов «Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдКогда сёла пустеют. Эксперты предупреждают о риске заселения Сюника азербайджанскими переселенцами (видео) Министр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможностиЦена реформы: закрытие школ может опустошить 27 сёл Сюникской области (видео) Пакеты Level Up+ от Ucom — с самым быстрым мобильным интернетом в АрменииАрагчи: Иран будет воевать, пока Трамп не осознает ошибочности агрессииВ Краснодарском крае в результате атаки беспилотника горит нефтебазаДвижение «Нет “Западному Азербайджану”» усиливает общественную мобилизацию: Сюник в центре внимания (Видео) Было дано указание максимально распространить ложные пропагандистские тезисы: «Паст»Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст» IDBank объявляет о запуске финансового инструмента IDDistributorВласти всё равно не «успокаиваются»: «Паст»Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с ИраномФилиппо: Францию попытаются втянуть в конфликт на Ближнем ВостокеXinhua: Китай вывел на орбиту два экспериментальных спутника Shiyan-30В Ираке при крушении самолета-заправщика ВВС США погибли четыре человекаЧетыре линии для Армении, а не для Европы: Арман Татоян о выступлении Пашиняна в Европейском парламентеЧалабян: После смены власти в Армении будет необходимо восстановить «поле стратегического союзничества»На съезде партии «Альянс» жестко раскритиковали власть (Видео) FT: нефтяные компании потеряли более $15 млрд с начала ближневосточного кризисаНидерланды присоединились к иску ЮАР против ИзраиляГеноцидоведы: увольнение директора Музея-института Геноцида армян — тревожный сигнал для ученых по всему мируБезопасное рабочее место как гарантия развитияВесенняя акция в Мегамолле от Idram&IDBankКому собираются доверить? «Паст»Пошёл и «за границей» жалуется на Церковь и оппозицию: своеобразный «отчёт»: «Паст»Это, кроме вреда, ничего не дает: «Паст»Борцы Давид Маргарян и Арман Арутюнян – бронзовые медалисты ЧЕ‑U23Президенты РФ и ОАЭ обсудили текущую ситуацию на Ближнем Востоке
Общество

Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկից հետո Հայաստանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ համեմատելի ևս մեկ հանքարդյունաբերական ձեռնարկություն կգործի։ Դրա մասին Economix հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։

«Ողջունում ենք  հայաստանյան բանկերից Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու համար մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիքներ տրամադրելու՝ Հայաստանի կառավարության որոշումը»,- նշել է նա։ 

Ջհանյանը պարզաբանել է, որ դա  հնարավորություն կընձեռի նվազեցնելու արդյունաբերական ոլորտի ռիսկերը և ներդրողների տրամադրության համար կարևոր նշանակություն ունի: Նրա տվյալներով՝ արտադրությունը կսկսվիմոտ մեկ տարուց։

Նա ափսոսանք է հայտնել, որ ժամանակին օրինակելի նախագծի իրականացումը կասեցվել էր։

Հանքարդյունաբերության ազդեցությունը կենսամակարդակի վրա

«Մեր ոլորտն անչափ կարևոր է, և ոչ ոք չի կարող գերագնահատել դրա կարևորությունը։ Տնտեսության վրա տեսանելի ազդեցությունների շարքում կարելի է առանձնացնել հարկերը, ՀՆԱ-ի տեսակարար կշիռը և այլ ճյուղերի վրա ազդեցությունը։ Բայց տնտեսության վրա անտեսանելի ազդեցություն էլ կա։ Սա Հայաստանում միակ ոլորտն է, որտեղ համաշխարհային ցուցանիշների հետ համեմատելի աշխատանքի արտադրողականության բարձր մակարդակ է նկատվում»,- նշել է Ջհանյանը։

Երկրի սոցիալական վիճակը, զարգացման ընդհանուր մակարդակը, մարդկային զարգացման ինդեքսը կախված են աշխատանքի արտադրողականությունից։ Միաժամանակ, արտադրողականության բարձր մակարդակով երկրներում մարդկային զարգացման բարձր ցուցանիշ էլ կա, այսինքն՝ նման երկրներում մարդիկ ավելի բարեկեցիկ են ապրում, քան մյուս երկրներում։ Նա շեշտել է. Հայաստանի տարբեր մարզերում նույնիսկ այդ տարբերությունը կա։

«Զարգացած հանքարդյունաբերություն ունեցող Սյունիքի մարզի սոցիալական վիճակն ավելի լավ վիճակում է Շիրակի մարզի համեմատ, որտեղ նման արդյունաբերություն չկա: Եթե  Հայաստանի այլ մարզերում էլ հանքարդյունաբերությունը զարգանա, ամբողջ հանրապետությունում ևս տնտեսության մրցունակությունը կբարձրանա»,- նշել է մասնագետը։

Ուրիշ ի՞նչ ոլորտների հետ է կապված հանքարդյունաբերությունը

Հանքարդյունաբերությունը սերտորեն կապված է գրեթե բոլոր ոլորտների հետ։

Անմիջական կապ կարելի է գտնել էներգետիկայի հետ, քանի որ էլեկտրաէներգիայի մոտ 30-40%-ը սպառում է հանքարդյունաբերությունը, ընդգծել է Ջհանյանը։

Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության խոշորագույն ընկերությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), հանրապետությունում էլեկտրաէներգիայի սպառման առաջատարն է։ Էներգիայի այլ աղբյուրների (դիզվառելիք, բենզին, գազ) դեպքում ոլորտը ևս կարևոր սպառող է։

««Հանքարդյունաբերությունը շոշափելի ազդեցություն ունի նաև տրանսպորտի ոլորտի վրա։ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր գործընկերը մեր ոլորտն է, առանց որի ընկերության շահույթը կարող էր մի քանի անգամ կրճատվել»,- հայտարարել է նա։

Կարելի է բազում նման օրինակներ բերել։ Առանց հանքարդյունաբերության մյուս ոլորտները չափազանց թույլ վիճակում կհայտնվեն կամ չեն կարողանա շահութաբեր գործունեություն ծավալել:

Հայաստանի ներուժը համաշխարհային շուկայում

Ջհանյանը հայտնել է, որ հանքարդյունաբերական ոլորտը էներգետիկայի հետ մեկտեղ այն ճյուղերից մեկը դարձավ, որը ոչ միայն չտուժեց ԽՍՀՄ փլուզման հետևանքով, այլև ավելի զարգացավ։

«Ընդ որում, հանքարդյունաբերական ոլորտի ամբողջ ներուժը չի օգտագործվում, իսկ դա հանգեցնում է նրան, որ համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում մեր դերն այնքան էլ բարձր չէ։ Հայաստանն արտադրում է համաշխարհային պղնձի ընդամենը 0,2-0,3%-ը։ Ոսկու դեպքում մեր մասնաբաժինը համաշխարհային շուկայում էլ ավելի փոքր է։ Ընդ որում, պղնձի համաշխարհային շուկայի ծավալը նավթի շուկայից 10 անգամ փոքր է։ Այսինքն՝ Հայաստանը, չնայած առկա ներուժին, համաշխարհային շուկաներում այնքան էլ տեսանելի չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ կարևոր դեր է խաղում։ 

Ընդսմին, հարկ է նշել, որ նավթի դերը ժամանակի ընթացքում նվազելու է, մինչդեռ պղնձի դերը մեծանալու է: Բոլոր կանխատեսումներով՝ 10-15 տարի անց ռեսուրսների շուկայում պղինձը կարող է փոխարինել նավթին։ Այսինքն՝ պղինձն իր արժեքով ու նշանակությամբ ավելի կարևոր կլինի, քան նավթը։

Հայաստանը, ունենալով նման պաշարներ, պետք է օգտվի դրանից և մեծացնի դերը պղնձի համաշխարհային շուկայում՝ ավելացնելով արտադրության ծավալները։ Պղնձի պահանջարկի աճի հետ մեկտեղ այս մետաղի գները ևս կբարձրանան։ Նման պարագայում ոլորտը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ տնտեսության վրա, քան հիմա։ Նույն պոտենցիալն է մոլիբդենի պարագայում, որն օգտագործվում է նաև այլընտրանքային էներգետիկայի գրեթե բոլոր ճյուղերում։ Առաջիկա տասնամյակների ընթացքում սպասվում է մոլիբդենի պահանջարկի և գների աճ»,- հավելել է Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։

Հանքարդյունաբերության զարգացման հիմնախնդիրները

Երբ հասարակության լայն շերտերը չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, որ հանքարդյունաբերության զարգացումը բերում է երկրում սոցիալական վիճակի ընդհանուր զարգացման, դա լրջագույն խնդիր է։ Այդ նկատառումով՝ Ջհանյանը գիտության, բիզնեսի, լրատվամիջոցների և պետության ներկայացուցիչներին հորդորել է այս հարցին օբյեկտիվ մոտենալ. «Մենք ցանկանում ենք լինել զարգացած, հզոր, անվտանգ երկի՞ր, թե՞ հուզական, սուբյեկտիվ պատճառներով ուզում ենք հրաժարվել տնտեսական աճի հեռանկարներից»:

Ջհանյանը հայտնել է, որ ԶՄՊԿ հիմնական սեփականատերը մտադիր է մաքուր պղնձի արտադրություն հիմնել, այս հարցը համաձայնեցված է կառավարության հետ, և արդեն իսկ առաջընթաց կա։ Սակայն, երբ քննարկվում է՝ արտահանել խտանյո՞ւթ, թե՞ մաքուր պղինձ, պետք է հասկանալ, թե ինչ արդյունքի է դա հանգեցնելու։ Մաքուր պղնձի (որը Հայաստանը ցանկանում է ստանալ) գնի և ներկայում արտահանվող խտանյութի գնի միջև տարբերությունը ընդամենը 5 տոկոս է կազմում։ Այդ ավելացված արժեքում ներառված են նաև ծախսերը։

Այս առնչությամբ նա կոչ է արել մաքուր պղնձի արտադրության մեջ հաշվի առնելու վտանգները, դրանց թվում՝ բնապահպանական ռիսկերը։ «Բացի դրանից, Չինաստանը, պատկերավոր ասած, «սպանում» է շուկան և այնտեղից դուրս մղում բոլոր մյուս երկրներին։ Ելնելով այդ հանգամանքից՝ արտադրության ավելացումն ավելի շոշափելի ազդեցություն կունենա, քան պղնձաձուլարանի ստեղծումը»,- նշել է նա։

Մասնագետը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում ֆերոմոլիբդենի զարգացումը Հայաստանում ներուժ չունի, չնայած այն հանգամանքին, որ Երևանում ձեռնարկությունների ներկա խնդիրները ժամանակավոր են։

Հանքագործների և մետալուրգների միության նախագահը ՀՀ կառավարության կողմից ԶՊՄԿ-ում բաժնետոմսերի ձեռքբերումը դրական երևույթ է անվանել, քանի որ դա հնարավորություն է ընձեռում հանրությանը, աշխատակիցներին և կառավարությանը համոզվելու, որ սա «անհասկանալի» ոլորտ չէ՝ մեծացնելով հասարակության վստահությունը ոլորտի նկատմամբ։

«Որքան հիշում եմ, ՀՀ վարչապետը կառավարության այս քայլը ժամանակավոր միջոց է անվանել, քանի դեռ չի լուծվել ոլորտի նկատմամբ հանրային վստահության բարձրացման հարցը, որից հետո այդ մասնաբաժինը վաճառքի կհանվի։ Ոլորտի նկատմամբ կառավարության վերաբերմունքի մասին ոչինչ չգիտենք։ Այսինքն, պարզ չէ՝ մեր արդյունաբերությունը ռազմավարական նշանակություն ունի՞, թե՞ ոչ։ Առայժմ հստակ դիրքորոշում չի ուրվագծվել։ Սա հասկանալը կարևոր նշնակություն ունի բիզնեսի վարքագծի տեսանկյունից՝ նույն երկրաբանական հետախուզական աշխատանքների հարցում, որոնք կարգին չեն էլ անցկացվում։ Հայաստանի հազվագյուտ մետաղների ներուժը գնահատելու համար անհրաժեշտ է երկրաբանական հետախուզական լայնածավալ աշխատանքներ իրականացնել։ Հուսով եմ՝ կառավարությունը կկարևորի դրա նշանակությունը, և ներդրումներ կարվեն։ 

Բիզնեսը պետք է հասկանա՝ արժե՞ ապավինել կառավարության աջակցությանը, թե՞ պետք է հույսը դնել սեփական ռեսուրսների վրա: Հաշվի առնելով, որ այս ոլորտում փոխհատուցումը երկարաժամկետ բնույթ ունի, պետք է հասկանալ՝ պետությունը նվազեցնո՞ւմ է ռիսկերը, թե՞ ոչ։ Մենք դրական ազդակներ ենք տեսնում մի քանի տարի առաջ ոլորտի զարգացման ռազմավարությունը որդեգրած կառավարության կողմից, բայց, միևնույն ժամանակ, այդ դիրքորոշման հստակ դրսևորում չկա»,- ասել է Ջհանյանը։ 

Ինչո՞վ է կարևոր կայուն զարգացման՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) ծրագիրը

Հանքարդյունաբերական ընկերությունները գործում են միջազգային շուկայում, որտեղ շատ խիստ պահանջներ են գործում, և եթե ընկերությունները դրանք չկատարեն, նրանք դուրս կմղվեն շուկայից:

«Քանի որ սա երկարաժամկետ ոլորտ է, այս ոլորտի ընկերությունները կայուն զարգացման ասպեկտը չեն կարող անտեսել: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ որպես ոլորտի խոշորագույն ձեռնարկություն, մեծ նշանակություն է տալիս ESG-ին և ոլորտի մյուս ընկերությունների համար ձգտում է օրինակ դառնալ»,- ընդգծել է Ջհանյանը։  

Արդեն երրորդ տարին անընդմեջ գործարանը կայուն զարգացման տարեկան հաշվետվություն է հրապարակում՝ նկատի ունենալով լավագույն համաշխարհային չափանիշները, ինչպես նաև ձգտում է ապահովել, որ ընկերության սպառած ամբողջ էլեկտրաէներգիան արտադրվի «կանաչ» էներգիայի միջոցով։  

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարել է, որ 100 Մվտ հզորությամբ արևային էլեկտրակայանի կառուցման հայտ է ընդունում։ Սա աննախադեպ է, քանի որ Հայաստանն այդքան խոշոր արևային կայան չունի։ Բայց անգամ այս ամենով հանդերձ՝ այն կապահովի կայանի էլեկտրաէներգիայի պահանջարկի միայն 21%-ը։  

Հետևաբար պետք է ձգտենք նրան, որ օգտագործելով էլեկտրաէներգիայի կուտակման սարքերը հասնենք 100%-անոց արդյունքի։ Սա խթան կլինի, որ ամբողջ երկիրն ինչ-որ պահի ամբողջությամբ կանաչ էներգիայի անցնի։ Մենք նման ներուժ ունենք, և դրա իրականացումը ներկրվող էներգառեսուրսներից կախվածությունից ազատվելու հնարավորություն կընձեռի»,- եզրափակել է ՀՀ Հանքագործների և մետալուրգների միության նախագահը։