Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել ԿարապետյանՄենք ցանկացած օր պատրաստ ենք Փաշինյանի ասած արտահերթին, մարդդիկ զզվում են իրենցից․ ԿարապետյանԿասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըՈւնենք մտավախություն, որ TRIPP-ի շրջանակում Հայաստանի իշխանությունը կարող է Ադրբեջանին հարմարեցնել Հայաստանի օրենսդրությունը․ Մարիաննա ՂահրամանյանԽաղաղությունը չի հաստատվում միայն խաղաղություն ասելով․ Արեգա Հովսեփյան Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան2026 թվականի ընտրությունները կեղծված են, և դա ժամանակի ընթացքում կապացուցվի. Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը. Աննա ԿոստանյանԸնդդիմությունը չպետք է խաղա ՔՊ-ի գրած կանոններով․ պետք է պարտադրել իշխանության հրաժարականը․ Հրայր Կամենդատյան «Նախկինների» թալանի դեմ պայքարող Փաշինյանի թիմում նախկին հանրապետականներն են՝ նոր կոստյումներով․ Աննա Կոստանյան Ինքը հազիվ 1 մլրդ դոլար ծախսելով կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել․ Սամվել ԿարապետյանԱդրբեջանն անընդհատ ձգձգելու է խաղաղության պայմանագրի ստորագրումը․ Նարեկ Կարապետյան Իշխանության`առանց խաղաղության զիջումների գնալու քաղաքականության հետևանքով Ադրբեջանի ախորժակն ավելի ու ավելի է մեծանում. Տիգրան ԱբրահամյանՍաֆարովների փառաբանող Ադրբեջանի հոտ առանց խաղաղության պայմանագիր ստորագրման ինչպես կարող եք գնալ TRIPP-ի գործարկման․ Արամ Վարդևանյան Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա ՅոլյանԽաղաղությունը չշփոթեք անվերջ զիջումների հետ. Ադրբեջանի ախորժակն ավելի է մեծանում. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ինԵթե Ադրբեջանը վաղը հայտարարի, որ չի ստորագրելու խաղաղության համաձայնագիրը, մենք ոչինչ չենք կարողանա անել. Լենա ՄաթևոսյանՄիրզոյանը չի բացառում, որ Ադրբեջանը TRIPP-ից հետո չստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները խուսափում են ժողովրդի ձայնը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատյան21-րդ դարը մերն է լինելու. Արշակ ԿարապետյանԻշխանությունների թույլ կառավարման արդյունքում շատերը մեզ հետ խոսում են ուլտիմատումների լեզվով. Արմեն ՄանվելյանՀայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ ԿարապետյանԱրարատ Միրզոյանին՝ ի՞նչ երաշխիք կա, որ Ադրբեջանը TRIPP-ով ճանապարհ ստանալուց հետո կստորագրի խաղաղության պայմանագիրը․ Մարիաննա Ղահրամանյան TRIPP-ով Ադրբեջանը ցամաքային ճանապարհ է ստանում դեպի Նախիջևան, իսկ Հայաստանը՝ ոչինչ․ Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

ՀՀ քաղաքական դաշտի ՕԵԿ-ի Սուրբ Ծննդյան «նվերը»

Օրերս ՕԵԿ-ն արտահերթ համագումար էր հրավիրել` հրաժեշտի ու նախագահափոխության: ՕԵԿ անփոփոխ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած 12 000 քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած ուժերին: ՕԵԿ համագումարը ի գիտություն ընդունեց Արթուր Բաղդասարյանի՝ հրաժարականի հայտարարությունը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ կուսակցությունները պահում են նախագահները` որևէ կուսակցություն անդամավճարով չի գոյատևում և հիմա հարց է` ՕԵԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ինչպե՞ս է կուսակցություն պահելու, ու համագումարին հրաժեշտ տվեցինք միայն Արթուր Բաղդասարյան ՕԵԿ նախագահի՞ն, թե՞ ՕԵԿ-ին ընդհանրապես: Բաղդասարյանը իսկապե՞ս հեռանում է քաղաքականությունից, թե՞ ռեբրենդինգի նոր տարբերակ է փորձարկում, եթե հաշվի առնենք, որ իր հայտարարությամբ` կվերադառնա, երբ ժողովուրդն իր կարիքն ունենա:

Իսկ ամեն ինչ այնքան խոստումնալից էր սկսվել` երիտասարդ քաղաքական գործիչ, ամենահաջողակը քաղաքական դաշտում: ՕԵԿ-ը մշտապես հայտնվում էր ԱԺ-ում` շնորհիվ Բաղդասարյանի անպարագիծ պոպուլիզմի ու սոցիալական խնդիրների շեշտադրման: Ժամանակին նրան նույնիսկ համարում էին նախագահի թեկնածու, համենայնդեպս` ֆրանսիացիները: Եվ նա կարող էր դառնալ քաղաքական ու պետական նշանակալից գործիչ, եթե Հայաստանում այլ մթնոլորտ ու այլ վերաբերմունք լիներ քաղաքականությանը:

Բաղդասարյան Արթուրն ուներ ընտրություն` կա'մ դառնալ ընդդիմություն, կա'մ իշխանական քրեաօլիգարխիկ համակարգի մաս. նա ընտրեց իշխանությունը: Ու անգամ ցուցադրական հրաժարականները (նախ ԱԺ նախագահի, ապա ԱԽՔ պաշտոնից) համակարգում մնալու համար էին: Շրջադարձայինը նրա ու ՕԵԿ-ի կյանքում 2008-ն էր, երբ նախագահական ընտրություններում Բաղդասարյանը ստացել էր 18 տոկոս` երրորդ արդյունքը, ու հանգամանքների բերումով կարևոր դեմք էր դարձել Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հակամարտության մեջ: Անձնական վիրավորանքներն ու հակասությունները հիմնական դրդապատճառն էին նրա որոշման, որի համար նա 10 տարի արդարանում էր, բայց այդպես էլ չարդարացավ: 2018-ին նա նույնիսկ որոշեց ներողություն խնդրել 2008-ի որոշման համար, բայց դա էլ չօգնեց: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո 2008-ի իրադարձությունները նորից օրակարգ վերադարձան իրենց հիմնական ու երկրորդական գործող անձանցով` և այդ համապատկերը լավագույն մեկնարկ չէր ՕԵԿ նախագահի համար: Ու նորից Ա.Բաղդասարյանի բախտը չբերեց…

Ինչպես չէր բերել 2017-ին, երբ Արթուր Բաղդասարյանը հերթական ռեբրենդինգին էր գնացել ու հրաժարվել «Օրինաց երկրից» հանուն հայկական վերածննդի: Վերածնունդ չեղավ: Եղան տարատեսակ սկանդալներ նրան միացած կուսակցությունների հետ:

Ինչպես բոլոր պուպուլիստները` թավշե հեղափոխության օրերին ՕԵԿ-ն օրը մեկ հայտարարություններ էր անում ու ներկայանում համաժողովրդական շարժման մաս, բայց կոտրված բաժակը կպցնելուց հետո էլ չի օգտագործվում:

2018-ը ֆիասկո էր. Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններում ՕԵԿ-ը ստացավ մեկ տոկոս ու դա դատավճիռ էր: Քաղաքական դաշտի հիմնական խաղացողներից Արթուր Բաղդասարյանն առաջինը հեռացավ: Թեպետ չի բացառվում, որ սա հերթական «գնում եմ, որ գամ»-ն էր: