Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»
Քաղաքականություն

Մենք պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել «Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի»՝ «Կանայք անվտանգություն և ժողովրդավարացում բազմակողմության համատեքստում» խորագրով լիագումար նիստի ընթացքում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից «Արմենպրես»-ին տրամադրել են ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարի ամբողջական ելույթը, որը ներկայացնում ենք ստորև.

«Պարո’ն նախագահ, շնորհակալություն բոլորին այսպիսի հետաքրքրություն դրսևորելու և Եվրոպայի տարբեր անկյուններից այստեղ գալու համար՝ մտքեր փոխանակելու, թե ինչ տեսլական ունենք ժողովրդավարության ապագայի վերաբերյալ, քանի որ դա հիմք է, թե ինչպես և ինչ մոդելով ենք ցանկանում կառուցել մեր երկրները։ Իրապես, ոգևորիչ է այստեղ ավելի շատ մարդ տեսնել, քան, ինչպես հաճախ է պատահում, խորհրդարանական վեհաժողովների նստաշրջանների ժամանակ։ Թեման բազմակողմ համագործակցությունն է և կանայք, ովքեր բազմակողմ համագործակցության և անվտանգության օրակարգի շահառուներն են։

Գիտեք, կարծում եմ կան մի քանի տարեթվեր, որոնք մենք կցականայի նշել, տարեդարձներ, որոնք օգտակար կլիեին պարզելու, թե որքանով ենք մենք սովորում պատմության դասերը: 2015թ.-ին ՄԱԿ-ը նշեց իր 70-րդ տարեդարձը, մի քանի շաբաթ առաջ Եվրոապան նշում էր Հրադադարի օրը, շուտով մենք կնշենք Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակը, այս տարի մենք նշում ենք Մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագրի 70-ամյակը, և, ամենակարևորը, հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ գտնվում, հաջորդ տարի նշվելու է այս Կազմակերպության 70-ամյակը: Կարծում եմ, որ բոլոր այս տարեդարձները մեզ հիշեցնում են բազմակողմ համագործակցության ուժի, միասնական սպառնալիքներին և մարտահրաերներին դիմագրավելու՝ երկրների միասնականության ուժի մասին: Եվ կարծում եմ Առաջին և երկրորդ աշխարհամնարտերի 100-րդ և 75-րդ տարեդարձները հենց այն տարեթվերն են, որոնք մեզ մտորելու տեղիք են տալիս բազմակողմ համագործակցության այլընտրանքների մասին, և այդ այլընտրանքը եղել է աղետը: Այս մայրցամաքը քաջածանոթ է դրան՝ աղետի ամբողջ չափով ու խորությամբ:

Սակայն այդ հիշարժան տարեթվերը տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ բազմաթիվ ուղղություններով առկա է հետընթաց. Հետընթաց բազմակողմ համագործակցության, հետընթաց ժողովրդավարության, հետընթաց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի բնագավառներում: Աշխարհի տարբեր մասերում, և Եվրոպան այս առումով բացառություն չէ, ականատեսն ենք պոպուլիզմի և ազգայնականության աճի, և, կրկին մեզ համար հարցը մնում է, թե որքանով ենք մենք սովորում պատմությունից: Կարծում եմ, երբ մենք խոսում ենք այս հարցերի մասին, մեր քննարկումների հիմքում ընկած են անվտանգության խնդիրներն ու անվտանգության հասկացությունը, անվտանգությունն իր ամբողջականության մեջ: Անվտանգություն, որը վերաբերում է պաշտպանական անվտանգության և բոլոր երկրների զարգացման համար անվտանգությանը: Եվ ըստ իս, այս ամենի հիմքում ընկած է մարդը: Եվ ՄԱԿ կանոնադրությունը գրված է մեր՝ ժողովրդի անունից և վերահաստատում է մարդու իրավունքների, մարդու արժանապատվության և արժանիքների նկատմամբ հավատը: Կարծում եմ սա է այն ճարտարապետության հիմքը, որի վրա մենք կառուցել ենք գլոբալ անվտանգությունը: Այսպիսով մարդ արարածն է մեր քննարկումների կենտրոնում:

Բազմակողմ համագործակցությունն այն կարողությունն է, որը քննության է առնում մեր պատրաստակամությունը և ցանկությունը միասնաբար արձագանքելու մեր հասարակությունների և երկրների առջև ծառացած խնդիրներին և ճգնաժամերին:

Վերջիվերջո կան լավ օրինակներ: Պետք չէ ամեն ինչ թերագնահատել: Ես չեմ ցանկանում ամեն ինչ դժգույն երանգներով ներկայացնող մարդու տպավորություն թողնել: Հղում կատարվեց «Օրակարգ 2030»-ին, որը ամենավերջին ապացույցն է, թե ինչպես միջազգային հանրությունը կարողացավ համախմբվել և արձագանքել զարգացման գլոբալ խնդիրներին: Այլ օրինակներ էլ կան, ինչպես ասենք կլիմայական փոփոխությունները: Կրկին, սա կարողությունների հարց է, քանզի չկա մի պետություն, որն ի վաճակի կլինի միայնակ արձագանքել այս խնդիրներին: Գլոբալացված աշխարհի հիմնախնդիրների մեծ մասը չենք կարող միայնակ լուծել, ուստի մեր ինքնիշխանության մի մասն ուղղում ենք այս հավաքական ջանքին՝ հանուն մեր սեփական շահի որպես ինքնիշխան պետություն և երկիր, ի շահ մեր ժողովրդի: Հենց սա է բազմակողմ համագործակցության արժեքը:

Եվ մենք գտնվում ենք մի մայրցամաքում, որը, միգուցե, ամենաշատն է հմտացած բազմակողմ համագործակցության ճարտարապետության մեջ։ Եվրոպայում առկա են տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տարաբնույթ կազմակերպություններ, որոնք ազգերին համախմբում են միասին աշխատելու համար, ինչն աննախադեպ է։ Այս Կազմակերպությունում ունենք մի կառույց՝ վերազգային դատարան՝ Եվրոպական դատարանը, որն առկա չէ որևէ այլ տեղ: Սա մի կազմակերպություն է, որը ստեղծվել է 70 տարի առաջ՝ տարածաշրջանային այս կառույցի բազմակողմ համագործակցության հիմքում դնելով ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը։ Մենք Եվրոպայի խորհրդի հարաբերականորեն երիտասարդ անդամներից ենք։

Մենք բազմակողմ համագործակցության շահառուներից մեկն ենք, քանի որ անկախության վերականգնումից հետո ընտրել ենք մի մոդել, որն իր մեջ ներառում է եվրոպական արժեքները և սկզբունքները, պետականաշինության, պետության և պետական մարմինների ստեղծման ճարտարապետության Եվրոպայում ընդունված գծերը: Մեր ճանապարհը երբեմն անհարթ է եղել. մենք այս ինստիտուտները ստեղծելու և առաջ շարժվելու ճանապարհին բախվել ենք բազմաթիվ ճգնաժամային իրավիճակների, սակայն բազմակողմ համագործակցության, այս Կազմակերպությունում հավաքական աշխատանքի միջոցով է, որ մեր ազգային կարողությունները հասել են այն մակարդակի, որի պայմանններում այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին հնարավոր դարձավ Թավշյա հեղափոխությունը: Այն տեղի չունեցավ պարզապես ոչնչից, այլ իրականացվեց, որովհետև պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները և մեր հավաքական կյանքի բոլոր բաղադրիչներն իրենց ամբողջականության մեջ հասել էին մի մակարդակի, երբ հնարավոր եղավ հաղթահարել ցնցումը, և բողոքն ուղղել մի ուղղությամբ, որով մեր երկիրը հայտնվեց առավել ամուր հիմքերի վրա:

Եվրոպայի խորհուրդը շատ կարևոր դերակատարություն է ունեցել այդ առումով։ Քանի որ Եվրոպայի խորհրդի միջոցով, Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության, համախմբված ջանքերի գործադրման արդյունքում հնարավոր եղավ մեր երկիր բերել փորձն ու գիտելիքները և մեր երկրում ներդնել այն, ինչ կոչում ենք եվրոպական արժեքներ։ Սա բազմակողմ համագործակցության դրական կողմն արտահայտող օրինակ է։ Մեր երկրում հաճախ ենք ասում, որ Հայաստանի դեպքում ժողովրդավարությունը զուտ քաղաքական մոդելի ընտրություն չէ, դա անվտանգության հարց է, և ես ինքս հավատում եմ դրան։ Ես կարծում եմ, որ այս մայրցամաքն ի ցույց է դրել ժողովրդավարության ուժը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը՝ որպես հուսալի անվտանգության հիմք։ Այս ամենը կարելի է դիտարկել տարբեր տեսանկյուններից, սակայն ես կցանկանայի բուն հարցին անդրադառնալ։ Կանայք և երիտասարդությունն անվտանգության կառուցման շահառուներն են, ինչպես նաև պետական մարմինների կառուցման շահառուներն են՝ մասնակցելով ազգային կյանքին, մասնակցելով այնպիսի գործընթացներին, որոնց մեջ հասարակությունը ներդաշնակություն է գտնում։ Ես ձեզ մի օրինակ բերեմ։ Երբ Հայաստանի վարչապետը քայլերթ էր իրականացնում՝ բարձրացնելով իր բողոքի ձայնը, երբ նա դիմում էր Հայաստանի փողոցներում հավաքված մարդկանց, մի պահ անդրադարձավ իր շուրջ հավաքվածներին. ՙերբ ես տեսա այդքան շատ կանանց, այքան շատ երիտասարդ կանանց, այդքան շատ մանկասայլակներով կանանց և իրենց երեխաներին, ես գիտեի, որ այս ամենն իրականություն կդառնա՚։

Դա շատ կարևոր ուղերձ էր: Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որը զերծ չէ հակամարտություններից: Մենք գործ ունենք Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հիմնախնդրի հետ: Կանայք ունեն այն ուժը, որը թույլ է տալիս ռազմատենչությանը և ատելությանն այլընտրանքային ուղերձ հղել: Եվ մենք դա ընդունում ենք: Հայաստանում մի նախաձեռնություն կա, որի շրջանակներում ցանկանում ենք համախմբել բոլոր կողմերի կանանց՝ հղելու խաղաղության ուղերձը: Կարծիք կա, որ կանայք սոցիալապես ավելի պատասխանատու են և խաղաղության նկատմամբ նրանց զգայունության մակարդակը շատ ավելի բարձր է: Սակայն մենք դեռ չենք հասել այն հանգրվանի, որ կարող ենք արձանագրել այս կարողության արդյունավետ կիրառումը, և, իմ կարծիքով, սա հավաքական մարտահրավեր է: Կա ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը, որը ես կարծում եմ շատ կարևոր փաստաթուղթ է և ամուր հիմք մեզ համար միասին աշխատելու, այդ բազմակողմ փաստաթուղթն ազգային մակարդակ բերելու և ազգային նպատակներին ծառայեցնելու և օգուտ քաղելու համար:

Հայաստանում նույնպես որոշ ժամանակ պահանջվեց այդ հանգրվանին հասնելու համար։ Բայց ես իսկապես ուրախ եմ, որ մենք աշխատելու ենք պետական մակարդակում 1325-րդ բանաձևի իրականացման/իրագործման ուղղությամբ։

Պարոն նախագահ, նույն համատեքստում Դուք նշեցիք Կայուն զարգացման հինգերորդ նպատակի մասին։ Մենք տարբեր միջազգային ձևաչափեր ունենք կանանց օրակարգն առաջ մղելու համար, «Օրակարգ 2030»-ի շրջանակներում մենք մեր միասնական հանձնառությունն են արտահայտել դրա առնչությամբ, մենք ունենք տարբեր կառույցներ ՄԱԿ շրջանակներում, այս կառույցի շրջանակներում, տարբեր այլ կառույցներում՝ առաջ մղելու կանանց օրակարգը գլոբալ, միջազգային մակարդակով։ Սակայն սա շարունակական մարտահրավեր է, քանի որ ազգերի շրջանում կան տարամետ տվյալներ. կան երկրներ, որոնք տեսանելի առաջընթաց են գրանցել, կան տարբեր արդյունքներ գրանցած երկրներ։ Դա շարունակում է մարտահրավեր մնալ, քանի որ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ պնդենք, թե ունենք մեր կյանքում, հանրային կյանքում ինչպես ազգային, այնպես էլ՝ միջազգային հարթակներում կնանաց մասնակցության բավարարող մակարդակ: Դա շարունակական մարտահրավեր է։

Օրինակ, Հայաստանում մենք սահմանադրորեն ամրագրել ենք խորհրդարանում կանանց առնվազն 25 տոկոս մասնակցության դրույթը: Մենք դեռ անելիք ունենք այդ նպատակին հասնելու ուղղությամբ: Եվ դա այնքան էլ լավ չի: Մենք դեռ պետք է բարձրացնենք քաղաքական կյանքում կանանց մասնակցության մակարդակը: Եվ կարծում եմ, մենք բացառություն չենք: Ուստի սա արդի քննարկում է: Սա հնարավորություն է. ձեզանից շատերը երիտասարդներ են, ովքեր պատասխանատու են լինելու ապագայի, ժողովրդավարության ապագայի համար: Եվ սա բոլորիս համար շարունակական մարտահրավեր է: Եվ ես կոչ եմ անում միասնաբար զգայուն և վճռական լինելու այս օրակարգի նկատմամբ, որովետև, պնդում եմ, որ հանրային կյանքում, ազգային և գլոբալ մակարդակներով կանանց մասնակցությունն անվտանգության հարց է. անվտնագություն ինչպես ազգային, այնպես էլ՝ գլոբալ մակարդակով: Շնորհակալություն»։