Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանԿիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՓաշինյանի կառավարության ծրագրի ողջ ճշմարտությունը՝ Լենա Մաթևոսյանի և Էդգար Ղազարյանի հետ Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքումԻններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջան․ պայքարում ենք հանուն ձեզ. տեսանյութԺողովուրդը չի տվել իր աջակցությունը` պառակտմանը, ատելությանը, ինքնության դեմ պայքարին և նոր զիջումներին․ Արամ Վարդևանյան Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ»
Քաղաքականություն

Ստիպված կլինենք այդ ամենը մեկ անգամ ևս մերժել

Oragir.info-ի զրուցակիցն է քաղաքագետ Սարո Սարոյանը:

–Պարո՛ն Սարոյան, այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ իրավիճակը չի տարբերվի այն ընթացքից, որը կար Երևանի ավագանու ընտրություններին:

–Ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների մի մասն ընտրական գործընթացներին մոտենում է իր մասնակցության փորձառությամբ, իսկ նոր ձևավորվող կուսակցությունները՝ բոլորովին այլ ձևով: Հիմա նրանք, ովքեր նախկինում մասնակցել են, որոշակի ճանապարհ են անցել, իրենց համար սովորական է հենց այսպես ընթացքը շարունակել: Եվ այստեղ կարելի է տեսնել և՛ սև–սպիտակ, և՛ ամեն տեսակի վատաբանություններ, և՛ մրցակցություն, և՛ սև PR: Այսպիսի ինչ–որ բաներ առաջիկայում կարելի է և սպասել: Բայց կան նաև նոր կուսակցություններ, որոնք այդ գործընթացների մեջ գործող անձինք չեն եղել, թեև իրենք էլ կարող են ընդգրկվել: Բայց մի մասն էլ ընդհանրապես մերժում է այդպիսի մոտեցումը: Մեծ հաշվով՝ կան հին ճանապարհով, փորձով գնացող և դիրքավորվող միավորներ, որոնք փորձում են հասկանալ՝ այս նոր իրավիճակում ԱԺ ընտրությունների ժամանակ ինչ ունեն ասելու և ինչպես պետք է ասեն, և կան դեպի նորի ձգտման ինչ–որ ծիլեր: Սա է ընդհանուր իրավիճակը:

–Ընտրական օրենսգիրքը չփոխվեց, ինչը, շատերի կարծիքով, խնդիր է: Մյուս կողմից՝ խոսվում է, որ գրեթե զրոյացված է ընտրակաշառքի գործոնը, չկան նախկին արատավոր մեխանիզմները, և քաղաքացին իր կամքն է արտահայտելու: Այս հանրագումարի արդյունքում ժողովրդավարական ընտրություններ կտեսնե՞նք:

–ԸՕ խնդիրը շատ լուրջ է, որին պետք է լուրջ մոտենալ: Եթե լիներ ԸՕ, ինչպես նաև Կուսակցությունների մասին օրենքի ու նաև օրենսդրական մեծ փոփոխությունների առկայությունը, ապա Հայաստանում իսկապես քաղաքական իրավիճակ կլիներ. դա թույլ չէր տա այնպիսի միավորների մասնակցությունն ընտրական գործընթացին, որոնք, լինելով հետադիմական ուժեր, ավերել են, հարստահարել են ժողովրդին ու պետությանը: Սրա արդյունքում նաև դեմագոգիան է առաջ գալիս, անձերն են առաջ գալիս, այն անձերը, որոնք մերժված պետք է լինեին, և այս իրավիճակում անգամ թեկնածու չպետք է լինեին: Ոչ միայն ԸՕ–ի խնդիրը, այլև հիմա կոնկրետ խնդիր պետք է լուծված լիներ: Եթե այդ կոնկրետ խնդիրը չի լուծվել՝ ունենք նախկիններից նյուանսներով մի քիչ ավելի տարբերվող, բայց քաղաքական կամքով երաշխավորված ընտրություններ:

–Կա քննարկում իրական ընդդիմություն ունենալու անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպիսին՞ պետք է լինի այդ ընդդիմությունը, որը պետք է տարբերվի նաև նախորդներից:

–Այստեղ շարունակեմ նախորդ միտքս: Եթե մենք այդ ինստիտուցիոնալ փոփոխություններն արած լինեինք և քաղաքական միավորներն ընտրություններին մասնակցեին ըստ ծրագրերի, մտքերի բախում լիներ, և սկզբունքորեն մերժվեին կեղծիքներ թույլ տված միավորներն ու անձինք, այդ դեպքում ակնհայտ կլիներ, թե երկրում ինչի շուրջ է ապահովվելու բարեկեցությունը, զարգացումը և այն: Բայց քանի դեռ մերժված չեն, ապա «թե ով կլինի ընդդիմություն» հարցի շուրջ դիսկուրսը ևս հին երկխոսության շարունակությունն է դառնում: Այսինքն՝ այն համակարգի, որը կար մինչև հեղափոխությունը: Գլխավոր ընդդիմություն, միակ ընդդիմություն և այլն: Դրանք իրականում չպետք է լինեին քաղաքական գործոններ, քաղաքական միտքը չպետք է դրա վրա սևեռվելու խնդիր ունենար: Սա սխալ ճանապարհ է՝ նախահեղափոխական քաղաքական համակարգին վերաբերող ճանապարհ է, որը երկրի համար լավ բան խոստացող քաղաքական գործընթաց չէ: Նորմալ իրավիճակն այն կլիներ, երբ կուսակցությունները հանդես կգային ծրագրերով և իրենց առաջարկած ծրագրերն իրականացնելու քվե կստանային: Եվ այստեղ վարչախմբի և ընդդիմության խնդիր չէր լինի: Հարցը կլիներ հետևյալը. այդ մարդիկ իրականացնո՞ւմ են այդ ծրագրերը, քաղաքական պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ հաջորդ ընտրություններում քաղաքացիները գնահատում են, որ իրենք չեն անելու խոստացածը, և ձայնը տալիս են մեկ այլ միավորի:

–Որպես խոսքից գործի անցնելու կետ մատնանշվում է ԱԺ ընտրություններից «հետոն»: Արդյո՞ք ձեր մատնանշած ճանապարհը, նախկինից եկած դիսկուրսները չեն խանգարի նաև այդ հանգամանքին:

–Եթե նախկին դիսկուրսներով, նույն վարքով ենք շարունակում, և վարչակազմ են ձևավորելու այդ ամենը կրող մարդիկ, ապա շարունակելու են աշխատել նույն ձևերով: Այսինքն՝ Հայաստանում կարող է նորից առաջ գալ դեմագոգիան, անսկզբունքայնությունը, ինչպես նաև՝ քաղաքական կեղծիքները, սուտը և այլն: Եվ մենք ստիպված կլինենք այս ամենը ևս մեկ անգամ մերժել: Հայաստանում հեղափոխական գործընթացը… չպետք է անընդհատ ընկնել՝ վեր կենալ, ընկնել՝ վեր կենալ, մինչև հրելով հասնենք ինչ–որ ճանապարհի: Այս ամենը սահուն պետք է արվեր, սա է խնդիրը: Ըստ էության, երաշխիքներ չկան, որ ամեն ինչ սահուն գնում է առաջ: Երևի մարդիկ ուզում են Հայաստանում ևս մի քանի ագամ հեղափոխական իրավիճակներ ստեղծվեն, նոր հասկանան, որ մեր քաղաքացիները լուրջ էին մոտենում, երբ գարնանը հեղափոխություն էին անում:

–Այդ համատեքստում կիսո՞ւմ եք այն կարծիքները, որ նոր ԱԺ–ն անցումային է լինելու:

–Այս պահին հնարավոր չէ ասել՝ ԱԺ–ն տարիներով կշարունակի իր գործունեությունը, թե կրկին արտահերթի խնդիր կառաջանա, բայց, որպես քաղաքագետ, միանշանակ կարող եմ ասել, որ ընտրություններից հետո՝ ընդամենը ամիսների ընթացքում, քաղաքական օրակարգ է մտնելու նոր Սահմանադրության ընդունման խնդիրը: Ամիսներ անց Սահմանադրության վերաբերյալ նոր դիսկուրս է բացվելու: Այն խութերը, հիմարությունները, որոնք տեղ են գտել «սերժական», արհեստական Սահմանադրության մեջ, պետք է մաքրագործել: Այս տրամաբանության մեջ, իհարկե, բացառել պետք չէ նշվածը՝ Սահմանադրության ընդունումից հետո իսկապես նոր ընտրությունների անցկացման խնդիրն ինքնաբերաբար ծագելու է: