Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

Սպանդանոցների գործունեությունը նվազեցնում է գյուղացու եկամուտը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովն 1–ին ընթերցմամբ ընդունել է հակասանիտարական մսի համար գյուղացիներին տուգանելու մասին օրինագիծը: Ըստ նախագծի առաջարկվում է տուգանք՝ անասունին սպանդանոցից դուրս մորթելու համար: Անհատ գյուղացիների համար տուգանքը կկազմի 20 հազար դրամ, մյուս սուբյեկտների համար՝ 100 հազար:

Հանրապետությունում 8 սպանդանոց են գործունեություն իրականացնում: Արագածոտնի մարզի Կանչ համայնքի ֆերմերների միության նախագահ Հարություն Մխիթարյանն արդեն մի քանի տարի է բակային մորթին վերջ է տվել: Սպանդանոցների հետ է համագործակցում: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում սպանդանոցների առկայությունը դրական գնահատեց: Նրա խոսքով՝ նախորդ տարվա համեմատ պայմանները լավացել են, բայց դեռ ամեն ինչ հօգուտ գյուղացու չէ:

«Անցյալ տարի խայտառակություն էր՝ փորոտիքն ամբողջությամբ տանում էին ու թալանում մեզ: Այսօր ոչխարը տարա՝ թոքերը, գլուխը, ոտքերը հետ չեն տալիս ու փող էլ չեն հաշվում»,– ներկայացրեց անասնապահը:

Դրական փոփոխություններից ֆերմերների միության նախագահը մսի արժեքը կարևորեց՝ գները բարձրացել են: Օգոստոս ամսին նա մսի կիլոգրամը 2600 դրամով է հանձնել՝ նախկին 1600–ի փոխարեն: Չլուծված խնդիրները, սակայն, շարունակում են մտահոգել գյուղացիներին:

Սպանդանոցը ֆերմերից միայն մեծ քանակությամբ է անասուն ուզում: Նախատեսված քանակը չբավարարելու դեպքում անասնապահի հետ չեն համագործակցում: Այստեղ ձևավորվում է միջնորդների ինստիտուտը: Հենց նրանց միջով էլ գյուղացին միսը սպանդանոց է հանձնում:

«100 հատով են ոչխար ուզում, 20–30–ի դեպքում միջնորդներին ենք հանձնում: Շատ գյուղացիներ այդպես են աշխատում: Միջնորդն էլ իր հերթին մեզանից փող է աշխատում»,– մտահոգվեց նա:

Սպանդանոցը գյուղացիներից շատերին հասանելի չէ նաև հեռավորության տեսակետից: «40 կիլոմետր տանում եմ: Տեղափոխման ծախսն ինձ վրա է»,– նշեց ֆերմերը:

Շուկայական տնտեսության պայմաններում սպանդանոցների սեփականատերերն ինքնուրույն են որոշելու գնային քաղաքականությունը: Այս հանգամանքը զայրացնում է անասնապահությամբ զբաղվողներին: Առաջարկվող արժեքն, ըստ նրանց, գրեթե չի գերազանցում ինքնարժեքը:

«Մի քանի տարի առաջ պարսիկները բարձր գնով ոչխար էին մեզանից տանում, այսօր էդ հնարավորությունը չկա: Ասում են՝ գյուղացի դու պարտավոր ես մեր թելադրած գնով աշխատել: Եկամուտդ բերես մեզ հետ կիսես»,– անհանգստացան Կանչ համայնքի բնակիչները:

Իրացման նպատակով բակում անասուն մորթող գյուղացին 20 000 դրամով կտուգանվի: Նրանց պնդմամբ՝ մեկ դարից ավելի անասունները բակում են մորթել, սանիտարական խնդիրներ երբևէ չեն առաջացել:

«Ուզում եմ իմ ապրանքը ես վճառեմ, ինչի՞ միջնորդին տամ: Սպանդանոցի առկայությունը նվազեցնելու է գյուղացու եկամուտը: Մենք էլ կգնանք Ռուսաստան ու նրանց համար կաշխատենք: Պետք է բացատրենք այդ մարդկանց, որ մենք ստրուկ չենք, ապրել ենք ուզում»,– հուսահատություն հայտնեց Արարատի մարզի բնակիչը:

Սպանդանոցային մորթը պարտադիր է իրացման համար նախատեսված մսի պարագայում, բացառությունները սահմանված են օրենքով:

Բակային մորթի դեպքում չեն տուգանվի, եթե սպանդը կրոնական կամ այլ ընդունված ծիսակատարությունների համար է: Որսորդության և ձկնորսության ժամանակ, անձնական սպառման համար, ինչպես նաև անասնահամաճարակային միջոցառումների ժամանակ կատարված մորթը ևս վարչական պատասխանատվության չի ենթարկվի:

Ներկայում առկա է 16 սպանդանոց, որից 8–ը գործունեություն են իրականացնում: Եվս 8–ը կգործեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Հիմա սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր է իրականացվում, որի արդյունքում Հայաստանի տարածքում հավասարաչափ բաշխված մոտ 40 սպանդանոց է լինելու:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում