Նամակ, որը պայթեցրեց համացանցը
Հարգելի Իոսիֆ Դավիդովիչ,
Սույնով գրում է Ձե՛զ՝ երեսփոխանին, ժողովրդական արտիստին, և այլն, և այլն… սովորական ռուսաստանցի գավառականը: Կամ, ինչպես Դուք եք ասում՝ ճորտը:
Նաև Դուք եք ասել, որ եթե հետաքրքրվում ես, թե որտեղից ռուսաստանի դատավորին 2 միլիոն ԱՄՆ դոլար՝ լկտի ճորտություն է: Դե, ուրեմն՝ թույլ տվեք չհամաձայնել և մի փոքր բարոյական քարոզ կարդալ Ձեր գլխին:
Գիտեք, Իոսիֆ Դավիդովիչ, լկտիությունը և ճորտությունը այն է, երբ հարկատուների (ըստ Ձեզ ճորտերի), հաշվին աշխատավարձ ստացող դատավորը դստեր հարսանիքին վճարում է 120 միլիոն ռուբլի, երբ միջին աշխատավարձը երկրում 20 000 ռուբլի է:
Պարոն Կոբզոն, ճորտություն և գռեհկություն է, երբ դումայի երեսփոխանը, որն աշխատավարձ է ստանում այդ նույն ճորտի հաշվին, գռեհկաբանում է հենց այդ նույն ընտրողի առջև: Գռեհկաբանությունը և ճորտությունը, ճաղատ իմ ծերուկ, դա այն է, երբ ճորտի վզին նստած խառնածին պոռնկորդին բուժվում է արտերկրի լավագույն կլինիկաներում, թքած ունենալով այն փաստի վրա, որ իր երկրում արդեն վաղուց չկան բարձրակարգ բժիշկներ:
Գռեհիկ ճորտի մասին էլի կարող էի գրել: Բայց արժե՞ Ձեզ նման անխիղճ խառնածնի հետ շարունակել…
Ապրեցեք: Մի հազացեք:
Շտապում եմ լքել տարածքը:
Սերգեյ Լունին,
Ձեզ համար, մեծագույն հաճույքով՝ ճորտ: