Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалась к мужчинамВ Новой Зеландии отменили более 100 авиарейсов из-за ураганного ветра и штормаЮнибанк и благотворительный фонд «Ванк» поддержали проведение показательного матча по баскетболу на колясках ВТБ (Армения) отмечает рост спроса на продукты агрокредитования Гукасян вмешался в законную деятельность должностного лица, в связи с чем возбуждено уголовное дело — СККрупнейшие в Армении системы QR-платежей будут сотрудничать: ArcaQR и IdramNetУ КС одна миссия — зафиксировать факт массовых нарушений избирательного процесса: Арам ВардеванянАрмянские школьники завоевали 4 медали на Международной олимпиаде по географииРоссия полностью остановила импорт рыбы из АрменииПропасть в сфере безопасности и необходимость спасения государственности: предупреждение Аршака Карапетяна: «Паст»Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»Не помогла даже откровенная поддержка ЕС и США: выборы стали также своеобразным референдумом: «Паст»Почему Аветик Чалабян вновь оказался в центре внимания властей? «Паст»Политическая месть ценой экономической безопасности: «Паст»Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeet
Экономика

Հայաստանը հայտնվել է ներմուծումների ուժեղ ճնշման տակ

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old

Պաշտոնական տվյալներով, արտահանումը Հայաստանից մեծ տեմպերով ավելանում է, ու թվում է, թե դա պիտի հանգեցներ արտաքին առևտրի հաշվեկշռի բարելավման։ Բայց հակառակն է եղել. տեղի է ունեցել բացասական հաշվեկշռի խորացում։

Խոսքը արտահանման և ներմուծման հարաբերակցության մասին է։ Եթե անցած տարվա այս ժամանակահատվածում ներմուծումը 1,58 անգամով էր գերազանցում արտահանմանը, այս տարի արդեն 1,73 անգամով է գերազանցում։ Սա նշանակում է, որ ներքին շուկայում ավելանում է ներմուծվող ապրանքների կշիռը՝ ի հաշիվ տեղական արտադրության։ Պատճառն այն է, որ տեղական արտադրությունը խթանելու փոխարեն՝ իշխանություններն իրականացնում են այնպիսի տնտեսական ու ֆինանսական քաղաքականություն, որն առավելությունը տալիս է ոչ թե տեղական արտադրությանը, այլ ներմուծմանը։ Արդյունքում՝ տեղական արտադրությունն իր տեղը զիջում է ներմուծմանը։

Դա կապված է մի կողմից՝ ներքին արտադրության թույլ զարգացումների, մյուս կողմից՝ ներմուծման համար ստեղծված բարենպաստ պայմանների հետ։

Որքան էլ իշխանությունները հպարտանում են, որ ունենք տնտեսական ակտիվության բարձր աճ, դա բոլորովին էլ չի խոսում մեր տնտեսության առավելությունների մասին։ Իրական հատվածում, որը պիտի ապահովեր ներքին շուկայի պահանջարկը, զարգացումներ գրեթե չկան կամ շատ ցածր են։ Տեղական արտադրանքը չի դիմանում ներմուծման մրցակցությանը։

Ներմուծման համար ստեղծվել են չափից դուրս նպաստավոր պայմաններ՝ կապված հատկապես ազգային արժույթի ամրապնդման և տարադրամի էժանացման հետ։ Դրամը թանկացել է՝ մի կողմից հարվածելով տնտեսության արտահանելի հատվածին, մյուս կողմից՝ առավելություններ ստեղծելով ներմուծման համար։

Զարմանալի չէ, որ Հայաստանը հայտնվել է ներմուծումների ուժեղ ճնշման տակ։ Թվում է, թե ակտիվ արտահանումներ ենք իրականացնում, բայց ներմուծումների աճի տեմպը շատ ավելի բարձր է։ Դրա հետևանքով էլ խորանում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշռը։ Արտահանման աճի տեմպն անհամեմատ ավելի ցածր է, քան ներմուծմանը։

Պաշտոնական տվյալներով, տարվա առաջին կեսին ներմուծումը Հայաստան ավելացել է 48,7 տոկոսով։ Եթե այս աճը բերում ենք դրամային տեսքի՝ ստացվում է ավելի քան 1 մլրդ 79 մլն դոլար։ Այս տարվա ընդամենը 6 ամսվա ընթացքում ներմուծումները 1 մլրդ 79 մլն դոլարով ավելի շատ են եղել։

Իհարկե, դրա վրա իր ուղղակի ազդեցությունն է ունեցել նաև գնաճը։ Բայց այն միայն գնաճով չէ, որ պայմանավորված է։ Ավելացել է նաև բուն ներմուծումը։

Դրան նպաստել են ոչ միայն փոխարժեքները, այլև իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունը։ Նույն Թուրքիայի օրինակը բերենք. անցած տարի հայտարարված էմբարգոյի պայմաններում թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան էապես կրճատվել էր, և դրանց մի մասը փոխարինվել էր տեղականով։ Այս տարվա սկզբից իշխանությունները որոշեցին վերացնել էմբարգոն ու շատ արագ վերականգնեցին թուրքական ապրանքների հոսքը մեր շուկայում։ Հինգ ամսում Թուրքիայից ներմուծումն ավելացել է 10 անգամ։

Սա միայն ուղղակի ավելացում չէ։ Դրա հետևանքով տուժել է ներքին արտադրությունը, որն իր հնարավորություններով միշտ չէ, որ կարողանում է մրցակցել թուրքական էժան ապրանքների հետ ու աստիճանաբար դուրս է մղվում շուկայից։

Սրանով տեղական արտադրությունը փոխարինվում է ներմուծմամբ։ Եվ դա միայն Թուրքիայի հետ առևտրային հարաբերությունների պարագայում չէ, որ տեղի է ունենում։ Դա է վկայում նաև ներմուծման նման կտրուկ աճը։

Երբեմն իշխանությունները սիրում են ներմուծման աճը կապել տնտեսության տեխնիկական վերազինման հետ։ Ճիշտ է, մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների գծով ունենք ներմուծման աճ, բայց նախ՝ դա այն աճը չէ, որի մասին կարելի է խոսել, և երկրորդ՝ այդ աճի մեջ մեծ է հատկապես տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ ավտոմեքենաների ներմուծման բաժինը։ Դրանց մի մասն էլ վերարտահանվում է։ Պատժամիջոցների կիրառումից հետո Ռուսաստանը նպաստավոր շուկա է դարձել տրանսպորտային միջոցների վերարտահանումների համար, որից և օգտվում են նաև հայաստանյան գործարարները։ Սակայն դա իրականում մեր տնտեսության հետ որևէ կապ չունի, թեև ազդում է՝ ինչպես ներմուծման, այնպես էլ՝ արտահանման ցուցանիշների վրա։ Նաև դրա արդյունքում է ավելացել արտահանումը Ռուսաստան։ Թեև՝ անգամ այդ պայմաններում, Ռուսաստանից ներմուծման աճի տեմպը շատ ավելի բարձր է եղել, քան արտահանմանը։

Ռուս-ուկրաինական հակամարտության ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների սկզբնական շրջանում մի պահ թվում էր, թե Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է մեծապես տուժել։ Բայց պաշտոնական տվյալներն այլ բան են ասում։ Ռուսաստանը շարունակում է ոչ միայն լինել Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը, այլև այդ հարաբերություններն այս տարի շատ ակտիվ ավելացել են և առաջին հերթին՝ ներմուծման ավելի բարձր աճի արդյունքում։

Չնայած Ռուսաստանի տնտեսության դժվարություններին ու կիրառված պատժամիջոցներին, այս տարվա առաջին 5 ամիսներին Ռուսաստանից ապրանքների ներմուծումը Հայաստան ավելացել է 42,5 տոկոսով։ Դրամային արտահայտությամբ այն կազմել է գրեթե 840 մլն դոլար՝ անցած տարվա 589 միլիոնի դիմաց։

Գրեթե 251 միլիոնով ավելի շատ ապրանք է այս տարի ներմուծվել Ռուսաստանից Հայաստան։

Հայաստանից Ռուսաստան արտահանումն էլ է ավելացել, բայց գումարային առումով գրեթե 3 անգամ ավելի քիչ։

Հակամարտության սկզբնական փուլում 2 երկրների միջև առևտրի շրջանառությունները մի պահ իսկապես խնդիրների բախվեցին։ Մարտին՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալները կրճատվեցին, բայց հետո արագորեն վերականգնվեցին։ Մի բան, ինչը չի կարելի ասել հայ-ուկրաինական առևտրային հարաբերությունների մասին։ Դրանք հակամարտությունից հետո կտրուկ նվազեցին ու շարունակում են այդպիսին մնալ։

Գրեթե դադարել է հատկապես արտահանումը։ Հակամարտությանը հաջորդած 3 ամիսներին Հայաստանից Ուկրաինա է մատակարարվել ընդամենը 933 հազար դոլարի ապրանք։ Արտահանումը նվազել է ավելի քան 46 տոկոսով։

Որքան էլ կարող է տարօրինակ լինել, ներմուծումն Ուկրաինայից ավելի քիչ է տուժել։ Թեև տեմպը ընկել է, բայց հակամարտությունից հետո էլ այդ երկրից շարունակվել է ապրանքների ներկրումը։ Վերջին երեք ամսում բերվել է գրեթե 12 մլն դոլարի ապրանք։

Տարօրինակ բարձր ակտիվություն է դիտարկվել Միացյալ Նահանգներից իրականացվող ներմուծումների առումով։ Նախորդ տարվա համեմատ ներմուծումն աճել է 2,4 անգամով՝ 37,5 մլն դոլարից հասնելով գրեթե 91 միլիոնի։

Թե հատկապես ո՞ր ապրանքների ներմուծման պահանջարկն է հանգեցրել այդպիսի կտրուկ փոփոխության, հնարավոր կլինի ասել ավելի ուշ, երբ կհրապարակվեն ներմուծման ապրանքային տվյալները, ըստ երկրների։

Իհարկե, ներմուծումների ակտիվությունը Հայաստան միայն Ռուսաստանով ու Միացյալ Նահանգներով չէ, որ պայմանավորվել է։ Դա նկատելի է նաև բազմաթիվ այլ երկրների հետ ունեցած առևտրային հարաբերություններում։ Ընդհանրապես Հայաստանը շատ քիչ երկրների հետ ունի դրական առևտրային հաշվեկշիռ, որը մեր տնտեսության լավ վիճակից չի գալիս։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ