Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

«Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման»․ Արմեն Գևորգյան

Տարածաշրջանային ռազմավարական համագործակցության նոր բանաձևերի և ձևաչափերի շուրջ ինտենսիվ քննարկումներ են ընթանում։ Շատ կարևոր է՝ այդ բանաձևերի հետևում նկատել բոլոր դերակատարների հիմնական ձգտումներն ու ցանկությունները, ինչպես նաև` կարողանալ կողմնորոշվել սեփական ռազմավարական պատկերացումների հարցում։ Գլոբալ առումով մեզ հետ կապված առկա է երկու հոսանք․
- տարածաշրջանում իր ազգային ռազմավարական շահերն ամրապնդելու և առաջատար դիրքերը պահպանելու՝ Ռուսաստանի ցանկությունը,
- Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու ձգտումը։ Հենց այս գլոբալ գործընթացներն են կանխորոշելու այսպես կոչված 3+1 բանաձևի փոխակերպումը 3+3+2 բանաձևի՝ 3+3-ի միջոցով, և կամ՝ այն թողնելու անփոփոխ։ 3+3+2 բանաձևում կարող են փոփոխական լինել վերջին երկուսը․ այն կարող է ներառել ԱՄՆ-ը և ԵՄ-ն, կամ Հնդկաստանն ու Չինաստանը։ (Այս բանաձևերի մասին մանրամասն գրել եմ նախորդ հոդվածում՝)

Արևմուտքը ձգտելու է առավելագույնի հասցնել ԵԱՀԿ ՄԽ ներգրավվածությունը, բարձրացնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը և նպատակաուղղված կերպով հակառուսական հասարակական տրամադրություններ ձևավորել՝ փորձելով խարխլել տարածաշրջանում առկա՝ Ռուսաստանին ձեռնտու ստատուս քվոն, ինչպես նաև ամրապնդել Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների նկատմամբ՝ հաղորդակցությունների և բաց սահմանների միջոցով։ Օգտագործելու է ռուս-վրացական հակամարտությունը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը զսպելու նպատակով։
Արևմուտքը՝ իր ազդեցության ներքին ցանցի միջոցով, հնարավորություն է ստացել Հայաստանում ակտիվորեն խթանել սեփական ներքին օրակարգը՝ առավելագույնս արդյունավետորեն ձևավորելով և ամրապնդելով հակառուսական տրամադրություններ, իսկ խաղաղության և հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի միջոցով՝ ամրապնդելու Թուրքիայի դիրքերը և առավելագույնս չեզոքացնելու Իրանին։ Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ ամենաարմատական հակառուսական կուսակցություններից մեկը հաղթանակ է տանում Մեղրիի տեղական ընտրություններում, որտեղ սահմանը պաշտպանում են ռուս սահմանապահները, իսկ հիմնական աշխատատեղերն ապահովում է ռուսական կապիտալը։ Սա գուցե կհամարվի ընտրական տեխնոլոգիական լուծում, այլ ոչ՝ բովանդակության արձանագրում, բայց նման խճճված տարածաշրջանում մանրուքները կարևոր են։

Տարածաշրջանային գործընթացների արևմտյան հոսանքի շրջանակներում անհրաժեշտ է հասկանալ դաշնակիցների միջև համագործակցության սխեման: Արևմտյան դաշինքն արդեն իսկ կոնկրետ ուրվագիծ է ստանում՝ ԱՄՆ-ԵՄ-Թուրքիա-Իսրայել տեսքով, վերջինիս հարում է Վրաստանը՝ իր՝ հիմնականում հակառուսական ձգտումներով։ Այդ դաշինքի նպատակն է՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին և սահմանափակել Իրանի հնարավորությունները։ Այդ ձգտումները նաև հիմնված են Թուրքիայի՝ ի դեմս Էրդողանի, անթաքույց ցանկությունների վրա՝ դառնալու ոչ միայն տարածաշրջանի «նայողը», այլև՝ թյուրքական աշխարհի առաջնորդն ու աշխարհում մահմեդականների շահերի պաշտպանը։ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իսրայելի հետ հարաբերություններում առկա տեսանելի խնդիրները իրավիճակային բնույթ են կրում, քանի որ ռազմավարական տեսանկյունից նրանց շահերը համընկնում են։ Այդ մասին են վկայում նաև Լիսաբոնում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի վերջին քննարկումները:

Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ահմեթ Յըլդըզի պատրաստած զեկույցում նշվում է, որ Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի դեմ «զսպող ուժ» է, և որ տարածաշրջանային խնդիրների շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան կարող են միավորել ուժերը: Յըլդըզի պատրաստած՝ «Տրանսատլանտյան կապերը և ծանրաբեռնվածության բաշխումը՝ փոփոխվող ռազմավարական միջավայրում» զեկույցը միաձայն ընդունվել է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանում: Զեկույցում առաջարկվում է տրանսատլանտյան կապերի ամրապնդման և ՆԱՏՕ-ի՝ մինչև 2030թ-ը ռազմավարության շրջանակներում ծանրաբեռնվածության ավելի արդար բաշխման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գնահատվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ դաշինքի անդամների մոտեցումը։ Զեկույցում նշվում է, որ Թուրքիան բաց է՝ ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները վերափոխելու հարցում․ ընդ որում, ամերիկյան նոր վարչակազմի դիրքորոշումը, որը անկյունաքարային է համարում դիվանագիտությունն ու երկխոսությունը, կարող է ճանապարհ հարթել Վաշինգտոնի և Անկարայի միջև տարածաշրջանային խնդիրների՝ առաջին հերթին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընդհանուր քաղաքականության համար։ Նշվում է, որ Եգիպտոսի, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բարելավելու՝ Թուրքիայի ջանքերը նույնպես «կնպաստեն տրանսատլանտյան համագործակցության շրջանակներում նոր էջի բացմանը»։

Այս դաշինքին կարող է դիմակայել այսպես կոչված Արևելյան Դաշինքը՝ ի դեմս Ռուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի։ Առանձին դիտարկման առարկա են Հնդկաստանի և Չինաստանի հետաքրքրությունները: Վերջիններս կենսականորեն շահագրգռված են, որպեսզի չամրապնդվի այսպես կոչված մահմեդական-թյուրքական գործոնը, և ցանկանում են վստահ լինել հաղորդակցությունների կայուն գործունեության հարցում, ինչը բխում է վերջիններիս երկարաժամկետ ազգային շահերից։ Անկախ մեր կամքից՝ չի բացառվում, որ իրադարձությունների զարգացման որոշակի փուլում կարող է ձևավորվել գլոբալ հակաթուրքական դաշինք, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման նվազեցմանը և չափից ավել ակտիվության սահմանափակմանը։ Մենք պետք է պատրաստ լինենք այդպիսի սցենարի։ Հաշվի առնելով քաղաքական ռեժիմի առանձնահատկությունները՝ ձևավորվող դաշինքների նկատմամբ իր առաջնահերթությունները Ադրբեջանը կսահմանի՝ ելնելով այն հաշվարկից, թե դրանցից ո´ր մեկը կարող է ավելի ինտենսիվորեն ազդել իշխող կլանի իշխանության կայունության և պահպանման վրա։

Երկու դաշինքներն էլ կփորձեն Հայաստանն իրենց կողմը գրավել՝ գայթակղելով ներդրումների և նոր ֆինանսական փաթեթների, նոր բացվող հնարավորությունների, անվտանգության երաշխիքների մասին տարբեր խոստումներով, երկրի ներսում տեղի ունեցով հակաժողովրդական գործընթացների վրա աչք փակելով և այլն։ Սակայն այս ծառայությունների ենթադրյալ գինը շատ բարձր է լինելու՝ ազգային ինքնիշխանության թերարժեքություն և հրաժարում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։ Այս գործընթացներում գլոբալ դերակատարները առավելագույնս օգտագործելու են հայկական համայնքների գործոնը՝ Հայաստանում հասարակական կարծիքի և երկրի ղեկավարության վրա ազդեցության միջոցով սեփական շահերը առաջ մղելու նպատակով։ Մենք պետք է պատրաստ լինենք այն մեծ սպառնալիքին, որի արդյունքում կարող է խորը տարաձայնություն և անմիաբանություն առաջանալ նաև հայկական աշխարհում:

Մեզ համար հնարավոր զարգացման սցենարներն են․
1. Իսրայելական տարբերակ, երբ ողջ հայկական աշխարհը կհամախմբվի լիարժեք անկախ հայկական պետության գաղափարի շուրջ և կամրապնդի սեփական պաշտպանունակությունը, հակասական աշխարհաքաղաքական միջավայրում կպայքարի հանուն սեփական ազգային շահերի։
2. Միութենական հանրապետություն, երբ Հայաստանը՝ ի հաշիվ սեփական ազգային ինքնիշխանության, կդառնա ավելի խորը ինտեգրացիոն միության մաս։
3. «Կովկասյան Շվեյցարիա». երբ, պահպանելով ընդգծված չեզոք կարգավիճակ, Հայաստանը կունենա բոլոր հարևանների հետ առանց հակամարտությունների և հանգիստ հարաբերություններ:

Շատ կարևոր է գիտակցել, որ սա ժողովրդի և պետության կենսական հեռանկարի ընտրությունն է, որը պետք է հիմնված լինի բացառապես սառը հաշվարկի և պրագմատիզմի վրա։ Մյուս կողմից՝ մենք նույնիսկ այս պայմաններում պետք է անենք ամեն ինչ, որ դա լինի մե´ր ընտրությունը, և ոչ թե՝ մեզ վերապահված բաժինը։ Ամեն միլիմետրում պետք է կարողանալ հասկանալ և պաշտպանել ազգային շահը։ Սա կբերի ոչ թե հակամարտության, այլ՝ սեփական դերի բարձրացմանը։ Եվ վերջապես ակնհայտ է, որ տարբեր բևեռներ փորձելու են խաղացնել հայկական աշխարհի իրենց հատվածները. սա կարող է դառնալ նոր ռիսկ՝ հակամարտություն հայկական աշխարհի և հայկական պետության միջև՝ մի բան, որը որևէ պարագայում թույլ տալ չի կարելի։

Շարունակելի՝
Արմեն Գևորգյան
ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ