Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью
uncategorized

Ժողովրդի գիտակցությանը չհասավ, որ սա մեր երկրի գերագույն ընտրությունն էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, Ձեզ համար սպասելի՞ էին ընտրությունների այս արդյունքները:

– Գլոբալ առումով` այո: Դեռևս 15–20 օր առաջ արդեն պարզ էր, որ երկու կուսակցություն անցնում են ապագա խորհրդարան: Եվս 4–5–ն ունեին սահմանային հնարավորություն: Այդ 4–5–ից էլ երկուսը կարողացան անցնել` «Ելք» դաշինքն ու Դաշնակցությունը:

– ժողովուրդն այս անգամ ինչպե՞ս քվեարկեց, կամ ընտրակաշառքը դեր խաղա՞ց, թե` ոչ:

– Դեր խաղաց: Իհարկե, չկար որևէ գաղափարական պայքար, բայց այս անգամ լիդերների պայքար էր: Հանրապետական կուսակցության լիդերը Կարեն Կարապետյանն էր, ով ուներ բավականին բարձր վարկանիշ: Նման բարձր վարկանիշ ուներ նաև «Ծառուկյան» դաշինքի լիդեր Գագիկ Ծառուկյանը: Իր համակիրների շրջանում բավականին բարձր վարկանիշ ուներ Նիկոլ Փաշինյանը: Դե, Դաշնակցությունն այդ առումով միշտ էլ առանձնացել է. այնտեղ վառ արտահայտված լիդեր չի եղել, քանզի դասական կուսակցություն է: Ընտրական շեմը չհաղթահարած ուժերի մոտ ևս կային լիդերներ` Սեյրան Օհանյանն էր, Արթուր Բաղդասարյանն էր:

Ա՛յ, այս լիդերների պայքարը սկսվեց:

Հենց լիդերների պայքարի արդյունքներն էին փաստացի ներկայացնում սոցիոլոգիական հարցումները, որ պարբերաբար արվում էին. դրանք ցույց էին տալիս լիդերների վարկանիշը:

Բուն ընտրությունների ժամանակ արդեն դեր խաղաց նաև ռեյտինգային թեկնածուների գործոնը: Իսկ այդ հարցում կարող ենք արձանագրել, որ Հանրապետական կուսակցությունը փաստացի մրցակից չուներ: Եվ երբ Կարեն Կարապետյանի վարկանիշին գումարվեց նաև ռեյտինգայինի բերած ձայները, ստացվեց այնպես, որ Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից բավականին առաջ անցավ:

– Համենայն դեպս ժողովուրդն իր քվեն տվեց Հանրապետականին, էական խախտումներ չեղան: Կարելի՞ է ասել, որ քվեարկեց իր խղճի մտոք:

– Ժողովուրդը և՛ Հանրապետականի պարագայում, և՛ «Ծառուկյան» դաշինքի պարագայում քվեարկեց իր գրպանի մտոք:

– Իսկ ինչո՞ւ նախկին ընտրությունների ժամանակ, երբ քվեարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես չեղավ: Էլի էին ընտրակաշառք բաժանում, մարդկանց գրպանը փող էր մտնում:

– Հիմա եկեք ճշտենք` խոսքը 2012 թվականի խորհրդարանակա՞ն ընտրությունների մասին է, թե՞ 2013 թվականի նախագահական ընտրությունների: Ամենայն հավանականությամբ նկատի ունեք նախագահական ընտրությունները:

Իսկ նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես դաշտը ներկայացվել է սև և սպիտակ գույներով: Ասենք` 1996 թվական` Լևոն Տեր–Պետրոսյան և Վազգեն Մանուկյան: 1998 թվական` Կարեն Դեմիրճյան և Ռոբերտ Քոչարյան, 2003 թվական` Ռոբերտ Քոչարյան և Ստեփան Դեմիրճյան: Եվ այսպես` շարունակ:

Որովհետև այս պարագայում դեր են խաղում մի քանի գործոններ, որոնց մասին կարելի է երկար խոսել. մեր ազգային մենթալիտետի հարց է և այլն, և այլն: Իսկ Ազգային Ժողովի ընտրությունները մեր ժողովուրդը ընկալում է Ժեկ–ի մակարդակով` մեկը տանիքը կվերանորոգի, մեկը վերելակը կսարքի, մեկը երեխայի ուսման վարձը կտա և նման բաներ:

Եվ այս ընտրությունների պարագայում էլ էր նույնը` ոնց եղել էր, այնպես էլ մնաց:

– Փաստորեն ժողովրդի գիտակցությանը չհասավ, որ սա մեր երկրի գերագույն ընտրությունն էր. փոխվել է պետական կառավարման համակարգի մոդելը:

– Ոչ, չհասավ:

– Չկարողացա՞նք հասցնել:

– Մենք չպետք է հասցնեինք: Պետք է հասցնեին քաղաքական այն ուժերը, որոնք մտել էին ընտրապայքարի մեջ: Ես էլ եմ շահագրգիռ: Բայց շահագրգիռ եմ որպես քաղաքացի: Իսկ իրենք անմիջական պարտավորություն ունեին որպես իշխանության ձգտող քաղաքական ուժեր:

Ի դեպ, ես չեմ մեղադրում քաղաքական ուժերին: Որովհետև այդքան կարճ ժամանակահատվածում անել նման բան, շատ դժվար էր մի հասարակության մեջ, որտեղ մարդն իր երեխային կոչում է հնդկական սերիալի հերոսի անունով: Սա արդեն դեգրադացիայի վերջն է:

– Հիմա կարելի՞ է համարել, որ այս ընտրությունները լեգիտիմ ընտրություններ էին:

– Ֆորմալ առումով հարյուր տոկոսանոց լեգիտիմ են:

– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ կառավարման համակարգի փոփոխությունը, հետևաբար նաև` ընտրական նոր համակարգը, մեզ հետ է տանում:

– Ես չեմ կարող նման բան պնդել: Չնայած ինքս դեմ եմ, որ պատերազմող երկիրն անցնի կառավարման պառլամենտական համակարգի: Կարող է և հետ է տանում, բայց կարող է և առաջ է տանում: Ժամանակը ցույց կտա: Որովհետև խնդիրն այլ տեղում է` եթե անգամ նախագահական համակարգ էլ լիներ, միևնույն է` ընտրողը լյումպենացված է. դա հո չի՞ փոխվում:

Եվ սա արդեն մեր պետության, մեր ժողովրդի էլիտայի խնդիրն է, որ հասարակությունն այս աստիճան դեգրադացված ու լյումպենացված է: Եվ առաջին հերթին, ինչ խոսք, իշխանությունների խնդիրն է: Որովհետև այդ վիճակը հետևանք է ընդհանուր քարոզչության, թե 20 տարի ի՞նչ է պրոպագանդվել, մշակութային ի՞նչ արժեքներ են խրախուսվել, մեդիայում ինչ արժեքների վրա է շեշտադրում արվել: Մի խոսքով` սա ամեն ինչի հետևանք է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: