Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան
uncategorized

Ժողովրդի գիտակցությանը չհասավ, որ սա մեր երկրի գերագույն ընտրությունն էր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը

– Պարոն Քոչարյան, Ձեզ համար սպասելի՞ էին ընտրությունների այս արդյունքները:

– Գլոբալ առումով` այո: Դեռևս 15–20 օր առաջ արդեն պարզ էր, որ երկու կուսակցություն անցնում են ապագա խորհրդարան: Եվս 4–5–ն ունեին սահմանային հնարավորություն: Այդ 4–5–ից էլ երկուսը կարողացան անցնել` «Ելք» դաշինքն ու Դաշնակցությունը:

– ժողովուրդն այս անգամ ինչպե՞ս քվեարկեց, կամ ընտրակաշառքը դեր խաղա՞ց, թե` ոչ:

– Դեր խաղաց: Իհարկե, չկար որևէ գաղափարական պայքար, բայց այս անգամ լիդերների պայքար էր: Հանրապետական կուսակցության լիդերը Կարեն Կարապետյանն էր, ով ուներ բավականին բարձր վարկանիշ: Նման բարձր վարկանիշ ուներ նաև «Ծառուկյան» դաշինքի լիդեր Գագիկ Ծառուկյանը: Իր համակիրների շրջանում բավականին բարձր վարկանիշ ուներ Նիկոլ Փաշինյանը: Դե, Դաշնակցությունն այդ առումով միշտ էլ առանձնացել է. այնտեղ վառ արտահայտված լիդեր չի եղել, քանզի դասական կուսակցություն է: Ընտրական շեմը չհաղթահարած ուժերի մոտ ևս կային լիդերներ` Սեյրան Օհանյանն էր, Արթուր Բաղդասարյանն էր:

Ա՛յ, այս լիդերների պայքարը սկսվեց:

Հենց լիդերների պայքարի արդյունքներն էին փաստացի ներկայացնում սոցիոլոգիական հարցումները, որ պարբերաբար արվում էին. դրանք ցույց էին տալիս լիդերների վարկանիշը:

Բուն ընտրությունների ժամանակ արդեն դեր խաղաց նաև ռեյտինգային թեկնածուների գործոնը: Իսկ այդ հարցում կարող ենք արձանագրել, որ Հանրապետական կուսակցությունը փաստացի մրցակից չուներ: Եվ երբ Կարեն Կարապետյանի վարկանիշին գումարվեց նաև ռեյտինգայինի բերած ձայները, ստացվեց այնպես, որ Հանրապետական կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից բավականին առաջ անցավ:

– Համենայն դեպս ժողովուրդն իր քվեն տվեց Հանրապետականին, էական խախտումներ չեղան: Կարելի՞ է ասել, որ քվեարկեց իր խղճի մտոք:

– Ժողովուրդը և՛ Հանրապետականի պարագայում, և՛ «Ծառուկյան» դաշինքի պարագայում քվեարկեց իր գրպանի մտոք:

– Իսկ ինչո՞ւ նախկին ընտրությունների ժամանակ, երբ քվեարկվում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, այդպես չեղավ: Էլի էին ընտրակաշառք բաժանում, մարդկանց գրպանը փող էր մտնում:

– Հիմա եկեք ճշտենք` խոսքը 2012 թվականի խորհրդարանակա՞ն ընտրությունների մասին է, թե՞ 2013 թվականի նախագահական ընտրությունների: Ամենայն հավանականությամբ նկատի ունեք նախագահական ընտրությունները:

Իսկ նախագահական բոլոր ընտրությունների ժամանակ մշտապես դաշտը ներկայացվել է սև և սպիտակ գույներով: Ասենք` 1996 թվական` Լևոն Տեր–Պետրոսյան և Վազգեն Մանուկյան: 1998 թվական` Կարեն Դեմիրճյան և Ռոբերտ Քոչարյան, 2003 թվական` Ռոբերտ Քոչարյան և Ստեփան Դեմիրճյան: Եվ այսպես` շարունակ:

Որովհետև այս պարագայում դեր են խաղում մի քանի գործոններ, որոնց մասին կարելի է երկար խոսել. մեր ազգային մենթալիտետի հարց է և այլն, և այլն: Իսկ Ազգային Ժողովի ընտրությունները մեր ժողովուրդը ընկալում է Ժեկ–ի մակարդակով` մեկը տանիքը կվերանորոգի, մեկը վերելակը կսարքի, մեկը երեխայի ուսման վարձը կտա և նման բաներ:

Եվ այս ընտրությունների պարագայում էլ էր նույնը` ոնց եղել էր, այնպես էլ մնաց:

– Փաստորեն ժողովրդի գիտակցությանը չհասավ, որ սա մեր երկրի գերագույն ընտրությունն էր. փոխվել է պետական կառավարման համակարգի մոդելը:

– Ոչ, չհասավ:

– Չկարողացա՞նք հասցնել:

– Մենք չպետք է հասցնեինք: Պետք է հասցնեին քաղաքական այն ուժերը, որոնք մտել էին ընտրապայքարի մեջ: Ես էլ եմ շահագրգիռ: Բայց շահագրգիռ եմ որպես քաղաքացի: Իսկ իրենք անմիջական պարտավորություն ունեին որպես իշխանության ձգտող քաղաքական ուժեր:

Ի դեպ, ես չեմ մեղադրում քաղաքական ուժերին: Որովհետև այդքան կարճ ժամանակահատվածում անել նման բան, շատ դժվար էր մի հասարակության մեջ, որտեղ մարդն իր երեխային կոչում է հնդկական սերիալի հերոսի անունով: Սա արդեն դեգրադացիայի վերջն է:

– Հիմա կարելի՞ է համարել, որ այս ընտրությունները լեգիտիմ ընտրություններ էին:

– Ֆորմալ առումով հարյուր տոկոսանոց լեգիտիմ են:

– Իսկ կարո՞ղ ենք ասել, որ կառավարման համակարգի փոփոխությունը, հետևաբար նաև` ընտրական նոր համակարգը, մեզ հետ է տանում:

– Ես չեմ կարող նման բան պնդել: Չնայած ինքս դեմ եմ, որ պատերազմող երկիրն անցնի կառավարման պառլամենտական համակարգի: Կարող է և հետ է տանում, բայց կարող է և առաջ է տանում: Ժամանակը ցույց կտա: Որովհետև խնդիրն այլ տեղում է` եթե անգամ նախագահական համակարգ էլ լիներ, միևնույն է` ընտրողը լյումպենացված է. դա հո չի՞ փոխվում:

Եվ սա արդեն մեր պետության, մեր ժողովրդի էլիտայի խնդիրն է, որ հասարակությունն այս աստիճան դեգրադացված ու լյումպենացված է: Եվ առաջին հերթին, ինչ խոսք, իշխանությունների խնդիրն է: Որովհետև այդ վիճակը հետևանք է ընդհանուր քարոզչության, թե 20 տարի ի՞նչ է պրոպագանդվել, մշակութային ի՞նչ արժեքներ են խրախուսվել, մեդիայում ինչ արժեքների վրա է շեշտադրում արվել: Մի խոսքով` սա ամեն ինչի հետևանք է:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: