Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old Yerevan
uncategorized

Էլեկտրաէներգիայի գնի նվազեցում, ՀՆԱ–ի աճ. ինչ են խոստանում կուսակցությունները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տնտեսական ինչպիսի խոստումներ է տվել այս կամ այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, փորձել է իր ընթերցողին ներկայացնել «Փաստը»։ Եվ այսպես ամեն ինչ հերթականությամբ։
Հայաստանյան իշխանության ղեկն իր ձեռքում պահող «Հանրապետական» կուսակցությունը գտնում է, որ Հայաստանի տնտեսությանը անհրաժեշտ են արդյունավետ լուծումներ: Թե մինչ այս այդ արդյունավետ լուծումների տեղը կամ ձևը ՀՀԿ–ին հայտնի էր, թե՝ ոչ, դժվար է կռահել։ Ամեն դեպքում իրենք համոզված են, որ պետք է ձևավորվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական արտադրությունն իր որակյալ և միաժամանակ հասանելի ապրանքատեսակների հաշվին շուկայում կփոխարինի ներմուծվող ապրանքներին: ՀՀԿ–ի տնտեսական քաղաքականության օրակարգի առաջին հորիզոնականում են գտնվում ներդրումային միջավայրի հետագա բարելավումն ու նոր ներդրումների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ–ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրումը, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովումն ու հովանավորչության վերացումը և այլն։
«Կոնգրես–ՀԺԿ» դաշինքն իր նախընտրական ծրագրում ներառել է ազատ և հավասար մրցակցություն հաստատելու, մենաշնորհների և օլիգոպոլիաների դեմ արդյունավետորեն պայքարելու մասին լոզունգներ։ Ըստ իրենց՝ շահութահարկի, եկամտահարկի և ավելացված արժեքի հարկերի դրույքաչափերը կսահմանվեն 15 տոկոս: «Վերացնել ավելացված արժեքի հարկի գանձումը սահմանում: Ներդրումների խրախուսման նպատակով, 1–5 միլիոն ԱՄՆ դոլարի հասնող ներդրում կատարած ընկերություններին 2 տարով, իսկ 5 միլիոնից ավելի ներդրում կատարածներին՝ 5 տարով ազատել շահութահարկից: Գազի ու էլեկտրական էներգիայի սակագները նվազեցնել 25%–ով: Առնվազն երկու անգամ նվազեցնել երթևեկության կանոնների խախտման համար գանձվող տուգանքները»,– ասված է նրանց ծրագրում։
Ըստ «ՕՐՕ» դաշինքի նախընտրական ծրագրի՝ արհեստական մենաշնորհների համակարգը կվերացվի, կձևավորվի մրցակցային դաշտ այն ոլորտներում, որտեղ այսօր իշխում է արհեստական մենաշնորհը, բարենպաստ պայմաններ կստեղծվեն օտարերկրյա և տեղական ներդրումների համար, ավելացված արժեքի հարկը կդառնա 18 տոկոս։ Միաժամանակ իշխանության գալով՝ դաշինքը նպատակ ունի բարձրացնել ավտոմոբիլային ճանապարհների ասֆալտե ծածկույթի հանդեպ ներկայացվող պահանջները: «Ավելացնելով դրա գինը ընդամենը 3%–ով՝ գործողության ժամկետը հնարավոր է կրկնապատկել»,– գտնում են նրանք։
«ԵԼՔ» կուսակցությունների դաշինքն էլ մեծամասնություն կազմելու դեպքում նախատեսում է Հայաստանը բարձր տեխնոլոգիական–արդյունաբերական երկիր դարձնել։ «150 և ավելի աշխատող ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կազատվեն շահութահարկից: Արտադրական հոսքագծերի և օժանդակ սարքավորումների ներմուծումը կազատվեն ԱԱՀ–ից և մաքսատուրքից երկու տարի ժամկետով, իսկ էլեկտրամոբիլների ներկրումը և վաճառքը՝ առհասարակ»,– կարդում ենք «ԵԼՔ»–ի նախընտրական ծրագրում։ Վերջինները նաև խոստանում են Սյունիքի մարզում մետաղաձուլական գործարան ստեղծել և էլեկտրաէներգիայի և գազի սակագները 10–15 տոկոսով նվազեցնել։
«Հայկական վերածնունդն» էլ պատրաստվում է վերացնել արագաչափերն ու կարմիր գծերը, իսկ անվտանգության նպատակով գանձվող գումարների առավելագույն չափը սահմանել 1000 դրամ: «Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան էներգետիկ համակարգի զարգացում: Նոր ատոմային էներգաբլոկի, աղբավերամշակման գործարանների կառուցում: Թափոնների, քամու, արևի, կինետիկ և այլ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում։ «Նաիրիտի» և «Վանաձորի քիմպրոմի» սնանկացման գործընթացի կասեցում, վերագործարկման ռազմավարական ծրագրի մշակում և միջազգային ներդրումային մրցույթի հայտարարում»,– գրված է Արթուր Բաղդասարյանի կուսակցության նախընտրական ծրագրում:
«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» մտադիր է ստեղծել արդար պայմաններ ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար: Ըստ դաշնակների՝ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աջակցել ձեռնարկություններին, նրանց հետ ստեղծել համատեղ ընկերություններ, տրամադրել վենչուրային ֆինանսավորում, փոխառություններ և այլ արտոնություններ, աջակցել հայրենական արտադրողին: Միաժամանակ ուժեղացնել մենաշնորհների և անբարեխիղճ մրցակության դեմ պայքարը՝ խստացնելով մրցակցության համար պատիժների համակարգը և երաշխավորելով ազատ մուտքը շուկա:
«Ծառուկյան» դաշինքը առաջարկում է 2018 թ. ապահովել ՀՆԱ–ի 6% և ավելի իրական աճ, փոխել հարկային օրենսդրությունը, բարձրացնել փոքր և միջին ձեռնարկատերերին շրջանառության հարկով հարկելու շեմը մինչև տարեկան 150 մլն դրամ: Վերջինս նաև հավաստիացնում է, որ իր մեծամասնություն լինելու դեպքում, առաջիկա 5 տարիներին տարեկան մինչև 30 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտները կազատվեն հարկերից:
«Ազատ դեմոկրատների» նախընտրական ծրագիրը նույնպես տնտեսական խոստումնալից առաջարկներ է պարունակում։ «Գյուղատնտեսական մթերքներ արտադրող ֆերմերային տնտեսությունները վճարում են շրջանառվող հարկի 3%–ի չափով՝ 150 մլն դրամի շեմի դեպքում։ Գյուղատնտեսական ձեռնարկությունները 150 մլն դրամ շեմից վերև հարկվում են սովորական կարգով։ Գյուղացիական տնտեսությունների, ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական ձեռնարկությունների համար կկիրառվի հողի հարկի համակարգը՝ ելնելով հողի կադաստրային արժեքից»,– խոստանում են նրանք։
Կոմունիստներն էլ իրենց նախընտրական ծրագրում խոստացել են ՀՆԱ–ի 7–8% տարեկան աճ ապահովել, Շիրակը՝ որպես աղետի գոտի, և Տավուշը՝ որպես սահմանային մարզ, ազատ տնտեսական գոտի հայտարարել՝ այդ մարզերում տնտեսությունը զարգացնելու նպատակով։ Վերջինների համոզմամբ, բնակարանային կոմունալ ծախսերը չպետք է գերազանցեն բնակչության եկամուտների 10–15%–ը։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: