Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Գրողից ու գրականությունից մինչև քաղաքականություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է գրող Լևոն Ջավախյանը

– Գրող Լևոն Ջավախյանն իրեն ինչպե՞ս է զգում այսօր:

– Ազատ, անկախ, լքյալ, մենակ: Ու էլի՛ մենակ:

– Բոլոր մարդիկ էլ մենակ են, ի վերջո: Աստված մարդկանց մենակ է ստեղծում: Գրողն առավել ևս պետք է մենակ լինի: Դա Ձեզ զարմացնո՞ւմ է: Կամ Դուք դրանից վա՞տ եք զգում:

– Չգիտեմ: Երկու պատճառ կա դրան: Երբ մարդը ծնվում–մեծանում–ջահել է լինում, ուզում է ոնց որ իրենից էլ դուրս գա: Անընդհատ գնա, գնա` հեռո՜ւ, հեռո՜ւ: Նույնիսկ հայրենիքից հեռու լինի:
Բայց գալիս է մի ժամանակ, երբ արդեն քարերը հավաքելու ժամանակն է արդեն, ու դեպի ինքդ քեզ ես գալիս: Այս առումով ես դեպի ինձ եմ գալիս: Գալիս եմ, գալիս եմ ու նպատակս ինձ գտնելն է: Բայց չգիտեմ` ինձ գտե՞լ եմ, թե՞ դեռ չեմ գտել: Քանի դեռ գրում եմ, ուրեմն դեռ չեմ գտել: Երբ որ գտնեմ, էն ժամանակ էլ, Աստծո առագաստը նստած, ճամփա գնալիս կլինեմ:

– Այսինքն` նպատակը քեզ գտնելն է: Եվ եթե գտնում ես, արդեն ամեն ինչ վերջանում է:

– Նպատակը շատ կարևոր է: Աննպատակ մարդը նման է անառագաստ նավի: Քանի նպատակ ունես` ապրում ես ու ձգտում ես այն իրականություն դարձնել: Երբ այդ նպատակը վերանում է, գալիս է այդ մեծ ճամփան բռնելու ժամանակը: Չգիտեմ, օրինակ, եթե իմ սիրած գրողը, ով այնքան մեծ էր, որ իմ մեջ գրողին արթնացրեց` Հրանտ Մաթևոսյանը, եթե 30–40 տարեկանի բուռն մղումով ստեղծագործելիս լիներ, 60 տարեկանի կեսերին կմեռնե՞ր: Թե՞ չէր մեռնի:

– Նշանակում է` մարդու ձեռքի՞ն է իր կյանքն էլ, կյանքի ճանապարհն էլ, իր մահն էլ: Դու կարո՞ղ ես ինչ–որ բան հետաձգել:

– Եվ իր ձեռքում է և իր Աստծո ձեռքում է: Այս երկուսն իրար հետ պետք է լեզու գտնեն: Եթե այդ երկուսի ջուրը մեկ առվով գնում է, կապրեն ու կարարեն:

– Ձեզ մոտ ո՞նց է. դուք լեզու գտնո՞ւմ եք իրար հետ:

– Նախ սկսենք նրանից` ես Աստծուն հավատո՞ւմ եմ, թե՞ չէ: Այսպես ասեմ` ես Աստծուն չեմ հավատում այնպես, ինչպես Գրքում գրված է: Ես Աստծուն հավատում եմ այնպես, ինչպես ինքը կա: Իսկ, ըստ իս, ինքը կա այն առումով, որ մարդուն ճակատագիր է տրված: Եվ այդ ճակատագիրն ավելի շուտ իր ճակատին է գրվում, քան գրված է երկնքում: Սաղմը երբ ժառանգում ես քո ծնողներից, նրա մեջ կան այն նիշերը, որ հետո բացահայտվելու են: Նաև` հոգևոր առումով է մարդը բացահայտվում:
Պետք է դա գիտակցես: Սկզբում դա կլինի բնազդական վիճակով, հետո կլինի գիտակցաբար: Ու պետք է գնաս դրան ընդառաջ:

– Իսկ արտաքին հանգամանքները` կյանքը, իրողությունները, միջավայրը քեզ չե՞ն խանգարում, որ ինքդ քեզ հետ լեզու գտնես: Քո Աստծու հետ լեզու գտնես: Քեզ որոնելու ճանապարհով գնաս:

– Ոչ թե գրող, այլ լուրջ գրող լինելու համար այնքա~ն բան է պետք: Նախ անհրաժեշտ է, որ իմանաս, թե այդ ո՞ր արյունից ես դու սերվել. ո՞վ է եղել հայրդ, ո՞վ է եղել մայրդ: Այն աշխարհը, որտեղից դու գալիս ես, այն շրջապատը, որտեղ ապրել ես, այն միջավայրը, որտեղ աշխատում ես, շատ կարևոր են: Հազար դետալ կա: Հազար–հազար մանրուք: Եվ այս ամենի հանրագումարից ծնվում է գրողը: Եթե այս կետերից ինչ–որ բան բացակայի, քո ենթադրած, քո մեջ փայփայած գրողը նա չի լինի: Գրողը նաև այն գրքերի հանրագումարն է, որ կարդացել ես, այն դաստիարակությունը, որ ստացել ես, այն ուսումը, որ քեզ տվել են:
Օրինակ, եթե ես վերնիսաժում չլինեի, այս մակարդակի գրող երևի չէի լինի: Հազար մարդուց բան ես սովորում: Վերջերս մի պատմվածք եմ գրել, ասում եմ` սովորել, սովորել, սովորել, բայց` ոչ լենինաբար: Քո ուսման մեջ գաղափարախոսություն չպետք է լինի: Որովհետև ազատ ակունքներից պետք է սնվի քո գրականությունը: Իսկ գաղափարախոսությունը, մարդու քթից բռնած` տանում է իր հետևից: Դրա հետ միասին էլ` քո ազատությունը: Իսկ այդ ազատությունը ինձ վերնիսաժը տվեց:

– Եթե խոսեցինք գաղափարախոսություններից, ապա` հարցս. Լևոն Ջավախյան գրողն իրեն երբևէ չի՞ պատկերացնում որևէ կուսակցության մեջ:

– Ոչ թե չեմ պատկերացնում, այլ եղել էլ եմ: Դաշնակցության մեջ եմ եղել: Հիմա որ չե՞մ հիշում դրանց ժողովները, մինչև մազերիս ծերն այսահար եմ լինում: Ասում էի` այս ի՞նչ կրակն ընկա, ա՛յ մարդ: Քանի որ երդում էի տվել, միամտաբար կարծում էի, որ էլ փրկություն չկա: Չէի մտածում, որ կարելի է դուրս գալ: Է՜, դուրս եկա` պրծա, էլի:

– Ու դարձար բացահայտված դաշնակ:

– Հիմա քաղաքականության վատն ու լավը չկա: Նապոլեոն Բոնապարտը գիտե՞ս ինչ խոսք ունի: Ասում է` քաղաքականությունը սիրտ չունի: Մեր էս պոլիտիկներն էլ սիրտ չունեն, էլի:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է` քաղաքականությունը կա ու պետք է լինի: Ոնց որ` շինարարության մեջ արմատուրան: Բայց նրանք մեծամասամբ անսիրտ են, սիրտ չունեն, լա՛վ շահ ունեն: Հիմա ես դրանց մեջ սրտով մարդու, կարեկցող մարդու եմ ման գալիս: Բայց տեսնում եմ ամեն դեպքում շահն է, սիրտ չկա:

– Հիմա էլ ընտրություններ են, այսքան մարդ կա հրապարակավ խոսող–գործող: Մեկը չկա՞ այսքանի մեջ, որ Ձեզ հոգեհարազատ լինի:

…Կամաց–կամաց մոտենում եմ Ձեր քաղաքական կողմնորոշմանը. ո՞ւմ եք ձայն տալու, ո՞ր կուսակցությանն եք ընտրելու:

– Ոչ մեկին էլ ձայն չեմ տալու: Իհարկե, սխալ բան է կողմնորոշում չունենալը: Բայց սա էլ նման է իմ` Դաշնակցության մեջ ընկնելուն, երբ չէի մտածում, որ մտել ես` կարող ես դուրս էլ գալ: Հիմա էլ նույնն է` կարող եմ ընտրության էլ չգնալ:
Ով ինձ ճանաչում է, գիտի, թե ինչքան ակտիվ եմ եղել և իմ հրապարակախոսական ելույթներում ինչքան եմ խոսել իշխանությունների դեմ: Բայց սիրտս, գիտե՞ս, ի՞նչն է կոտրել: Այս ընդդիմությունն է կոտրել: Ո՞նց կարելի է` ես պաշտոն ունեմ, աթոռի վրա եմ` ես էս երկրի տերն եմ, էս Հանրապետական կուսակցության անդամն եմ: Հենց աթոռից զրկվում են թե չէ, ընդդիմություն են դառնում:
Ես դա չեմ հաս–կա–նում:
Ու պահ է գալիս` այս ընդդիմությունն ինձ համար ավելի խորշելի է լինում, քան` իշխանությունը:
Եկել եմ մի եզրահանգման. երկրում ընտրապայքար է, բայց ո՛չ իշխանություն կա, ո՛չ ընդդիմություն կա, ո՛չ էլ ընտրություն կա: Կա իշխանության համար պայքար: Շահի համար պայքար:

– Բա խեղճ ժողովուրդն ի՞նչ անի:

– Գլուխը պատովը տա: Դրա պատճառը ժողովուրդն է: Ինչպիսին ժողովուրդն է, այնպես էլ իր քաղաքական սերուցքն է: Եթե մեր ժողովրդի մակարդակը բարձր լինի, կգործի շամպայնի օրենքը` գազը շատ կլինի, ու խցանի նման դրանց կթռցնի: Բայց 10 հազար դրամը վերցնում են ու խցանն իր տեղը պնդացնում:
Իսկ Խորենացին հայ ժողովրդի մասին ասում էր` վեհագույնը հյուսիսային ազգերի մեջ: Եվ ո՞ւր կորավ այդ «վեհը»…

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: