Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Տիգրան Աթանեսյան. «Առանց փոխհամաձայնության, Կառավարություն–ԱԺ առճակատման դեպքում լուծում չենք ունենալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կարգավորումները բավականին սակավ են: Այդ կարծիքին է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ում հետ զրույցում փորձեցինք հասկանալ ընտրություններ անցկացնելու իրավական հնարավորությունները:

«Պարոն Փաշինյանը հուշում էր՝ կառավարության ծրագիրը չի հաստատվում, որից հետո էլ ԱԺ–ն լուծարվում է: Բայց սա այդքան հեշտ չէ, որովհետև ծրագիրը չհաստատելուց հետո ԱԺ–ն նոր վարչապետ ընտրելու իրավունք ունի: Իսկ եթե ծրագիրը չի հաստատվում, վարչապետ չի ընտրվում, միայն դրանից հետո է իրավունքի ուժով ԱԺ–ն լուծարվում: Հետևաբար՝ պետք է կատարվի մեխանիկական գործողություն՝ պետք է չընտրվի նոր վարչապետ: Այսինքն՝ պետք է քաղաքական փոխհամաձայնություն լինի: Ինքնաբերաբար, կամ կառավարության պնդմամբ ԱԺ–ն չի կարող լուծարվել: ԱԺ–ն անգամ սեփական նախաձեռնությամբ չի կարող ինքնալուծարվել՝ պետք է տեղավորվի վերոնշյալ մեխանիզմի մեջ: Հետևաբար՝ քաղաքական խնդիր կա: Երբ Ն. Փաշինյանը հայտարարում է, որ իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական փոխհամաձայնություն, խոսքը նշվածի մասին էր»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը:

Փաստաբանն այլ տարբերակներ ևս մեջբերեց. «Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ է դառնում, ներկայացնում է ծրագիր, ծրագիրը չի հաստատվում, նոր վարչապետ չի ընտրվում և ԱԺ–ն իրավունքի ուժով համարվում է լուծարված: Մյուս տարբերակն էլ այն է, որ վարչապետին անվստահություն են հայտնում, ստեղծվում է նոր կառավարություն, և այդ նոր կառավարության ծրագիրը չի հաստատվում: Այդ դեպքում ԱԺ–ն միանգամից է լուծարվում: Նշված տարբերակը, սակայն, այս պարագայում հնարավոր չեմ համարում, որովհետև եթե Ն. Փաշինյանը դառնա վարչապետ, իրեն մեկ տարի չեն կարող անվստահություն հայտնել: Իսկ մեկ տարվա մեջ բավականին բարդ իրավիճակներ կառաջանան՝ դու կունենաս քեզ հետ չաշխատող ԱԺ, ինչը կոնֆլիկտ է առաջացնելու, կա նաև բյուջեի չհաստատման խնդիր և այլն: Մեծ հաշվով՝ եթե բոլոր 4 խմբակցությունների կողմից միասնական գործելու քաղաքական փոխհամաձայնություն չլինի, այլ լինի Կառավարություն–ԱԺ առճակատում, ապա մենք լուծում չենք ունենալու: Եթե ընդունենք, որ ՀՀԿ–ն խիստ ընդդիմություն է լինելու և բլոկ է անելու բոլոր նախաձեռնությունները, ապա կառավարման ճգնաժամ է լինելու: Այս դեպքում, չգիտեմ, երևի արդեն Սահմանադրական դատարանի օգնությանը պետք է դիմել և մեկնաբանություն ստանալ, թե ինչ կարելի է անել: Այսինքն՝ իրավական դաշտում, մեր նոր Սահմանադրության առումով, այդ առճակատումը մեկ տարի լուծում չի ունենա»:

Դիտարկմանը` փաստորեն, իրավական դաշտում լուծումներն, ըստ էության, բարդ են, փաստաբանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալով հեղափոխությունը չի ավարտվելու: Բավականին երկար պայքար է: Եթե ի դեմս ՀՀԿ–ի ունեցանք ըմբոստացող, անզիջում կառույց, ապա բարդ է լինելու: 1993 թ. նման իրավիճակ կար Ռուսաստանում, երբ նախագահն իր լեգիտիմիությունը դրեց նժարի վրա, կոպիտ ասած, անցավ Սահմանադրության վրայով և լուծարեց ներկայացուցչական մարմինը: Սա խնդրահարույց եղավ ՌԴ–ի համար և ներկայացուցչական մարմնի հեղինակությունը մինչև օրս այնտեղ շատ ցածր է: Այստեղ խոսքն արդեն ոչ թե իրավական լուծումների, այլ հեղափոխական կամ ուժային լուծումների մասին է, որը չգիտենք, թե ինչի կբերի: Եղած սահմանադրական կարգավորումներով առանց փոխհամաձայնության և առանց կոնսենսուսի խնդիրներ չեն լուծվելու»:

Փաստաբանից խնդրեցինք զուգահեռ անցկացնել ներկա և նախորդ Սահմանադրությունների միջև: Մասնավորապես՝ իշխանափոխության համար ո՞րն էր ավելի լայն հնարավորություններ տալիս:

«Գործողը: Այսօրվա իրադարձությունները ևս ցույց են տալիս դա: Իհարկե, բարդ հարց է, մի քիչ իրավաբանական ոլորտից դուրս եմ գալիս, բայց նախորդ Սահմանադրությամբ և՛ 1995 թ. և՛ 2005 թ.–ին նախագահի դիրքը շատ հզոր էր: Իշխանափոխությունն ասոցացվում էր նախագահի փոփոխության հետ, ինչն ընտրություններով պետք է լիներ: Սա նշանակում էր հսկայական ռեսուրս, մշտական լարվածություն, ընտրակեղծիքներ, որոնց դեմ պայքարելն, ըստ իս, հնարավոր չէր: Հիմա, որպեսզի արդեն զուտ տեխնիկապես լինի իշխանափոխություն, բավարար է մեկ երկու քվեարկություն ԱԺ–ում: Ժողովրդի ճնշման տակ վարչապետը հրաժարական տվեց, իսկ նախորդի դեպքում, եթե նախագահը հրաժարական տար, հարց է՝ ի՞նչ էր լինելու: Օրինակ՝ Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից հետո ունեցանք խայտառակ ընտրություններ: Հիմա, երբ ընտրակեղծարար մեքենան հօգուտ իշխանության չի աշխատում, մնացել են կոնկրետ անուն ազգանուններով մարդիկ, որոնց վրա կա ժողովրդական ճնշում, իշխանափոխությունը հնարավոր է դառնում: Այս դեպքում կարելի է ասել, որ նոր Սահմանադրությունն իր չար կատակն արեց այն ընդունողների նկատմամբ»,– եզրափակեց փաստաբանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում