Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Ներկուսակցական ժողովրդավարության մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունվարի 15–ին հայաստանյան քաղաքական դաշտի համեմատաբար նորաստեղծ կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրում» տեղի ունեցավ ներկուսակցական ընտրություն, որի նպատակը առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կուսակցության համամասնական ցուցակի ձևավորումն էր։ Այս ներկուսակցական ընտրությունը, ըստ էության, կարելի է համարել նման ցուցակի ձևավորման տեսանկյունից աննախադեպ քայլ, քանի որ մինչ օրս հայաստանյան քաղաքական կուսակցությունների համամասնական և նաև մեծամասնական թեկնածուների հերթականությունն ու անձերը որոշվում էին կամ կուսակցությունների քաղխորհուրդներում, կամ այլ մեխանիզմներով։ Ընդ որում՝ պետք է շեշտել, որ բոլոր դեպքերում ակնհայտորեն ցանկացած նման ցուցակի ձևավորման գործում էական ազդեցություն և նշանակություն էին ունենում կամ կուսակցության ղեկավարը, կամ լավագույն դեպքում ղեկավար կազմը։
«Քաղաքացիական պայմանագրի» կողմից համամասնական ցուցակի ձևավորման նման մեխանիզմի ընտրությունը անշուշտ մի շարք առումներով քաղաքական մաքուր գործընթացների ձևավորման բավական հաջողված օրինակ էր։ Իհարկե, ներկուսակցական ընտրության արդյունքներում մեծ հաշվով որևէ անակնկալ չգրանցվեց, քանի որ կուսակցության համամասնական ցուցակի առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արայիկ Հարությունյանը, սակայն, իհարկե, զուտ գործընթացային տեսանկյունից առավել հետաքրքիր էր ցուցակի կազմման նման ընթացակարգը, որը նաև որոշակիորեն լեգիտիմացնում էր կուսակցության ղեկավարներին։ Սա բավական կարևոր գործընթաց էր, անգամ այն պայմաններում, երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հանդես է գալիս, այսպես ասած, «սուպեր լիդերության» երևույթի դեմ, ինչի կապակցությամբ պետք է նշել, հայաստանյան հասարակությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանին և Սասուն Միքայելյանին ընկալել կուսակցության լիդերներ։
Համամասնական ցուցակի ձևավորման այս մեխանիզմը անշուշտ առավել ժողովրդավարական է, սակայն մյուս կղմից հարց է առաջանում, թե ինչքանով այն կգործի մյուս կուսակցությունների պարագայում և ինչքանով է նման մեխանիզմը անհրաժեշտ ընդհանրապես հայաստանյան քաղաքական դաշտում։
Մեծ հաշվով, պետք է նշել, որ նման ընտրության կազմակերպումը կախված է որոշակի ֆինանսական ներդրումներից, քանի որ առնվազն կազմվում և տպվում են քվեաթերթիկներ։ Հայաստանյան խոշոր և, այսպես ասած, հարուստ կուսակցությունների համար այդ ռեսուրսները, բնականաբար, խնդիր չեն, սակայն նորաստեղծ և համեմատաբար փոքր կուսակցությունները ունեն այդ ռեսուրսի խնդիրը։ Մյուս կողմից, համեմատաբար փոքր կուսակցությունների պարագայում համամասնական ցուցակում հայտնվելու ցանկություն հայտնած կուսակցականները փոքր թիվ են կազմում, իսկ մեծ և, բնականաբար, մեծ հավակնություններ ունեցող կուսակցությունների պարագայում խնդիրն ավելի է բարդանում, քանի որ պատկերացնենք մի իրավիճակ, երբ ներկուսակցական ընտրության մասնակցող կուսակցականը վերցնում է, ենթադրենք, 100–150 թեկնածուի անուն ունեցող թերթիկ և փորձում է ընտրություն կատարել։ Ակնհայտ է, որ նման իրավիճակը, եթե տեսականորեն լուծելի է, ապա գործնականում բավական լուրջ դժվարությունների հետ է կապվում։ Միաժամանակ պետք է շեշտել, որ այս խնդիրը զուտ տեխնիկական է և վերջինիս լուծումը մեծ դժվարություն չէ։ Առավել դժվար է լինելու զուտ ներկուսակցական ընտրության կազմակերպումը վերոհիշյալ խոշոր կուսակցություններում, քանի որ ենթադրենք մի քանի տասնյակ հազար անդամ ունեցող կուսակցության ներկուսակցական ընտրության կազմակերպումը մոտենում է համապետական ընտրությանը։ Բնականաբար, նման ընտրության կազմակերպման համար կուսակցությունը պետք է կազմի հաշվիչ հանձնաժողով, ձևավորի տեղական ընտրական հանձնաժողովներ, ընտրատեղամասեր, մի խոսքով ապահովի պետական ընտրության անցկացման ատրիբուտների մեծ մասը։
Տեսականորեն այս խնդիրներն իհարկե լուծելի են, սակայն գործնականում պետք է նշել, որ նման գործընթացը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի, բացի այս, հստակ չէ նաև հասարակության վերաբերմունքը նման ներկուսակցական ընտրության նկատմամբ։ Անշուշտ կրկին տեսականորեն պետք է շեշտել, որ նման գործընթացի սահուն անցկացումը հնարավոր է միայն հասարակական քաղաքացիական գիտակցության որոշակի մակարդակում և, բնականաբար, միայն դրական կարող է գնահատվել, սակայն պետք է խոստովանենք, որ ընտրական գործընթացների նկատմամբ երկրում ներկայում առկա հանրային անվստահության պայմաններում նմանօրինակ ներկուսակցական ընտրությունների մեխանիզմների ներդրումը կարող է բերել հակառակ արդյունքի և ոչ թե սկզբնավորել քաղաքական նոր մշակույթի ձևավորման տարրեր, այլ ընդհակառակը՝ անգամ ձևախեղել եղածը։
Ամփոփելով պետք է նշել, որ անշուշտ ներկուսակցական և ընդհանրապես դեմոկրատիայի տեսանկյունից լիովին ընդունելի և գերադասելի կլինի հայաստանյան բոլոր քաղաքական կուսակցություններում նմանօրինակ մեխանիզմների ներդրումը, սակայն մյուս կողմից պետք է շեշտել, որ այս նպատակի համար պետք է երկարատև աշխատանք տանեն հենց այդ կուսակցությունները և որոշակիորեն պատրաստեն հասարակությանը, հակառակ դեպքում, այն դարձյալ կարող է վերածվել ընտրական ֆարսի։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: