Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԿԸՀ-ն դեռ ձայների վերահաշվարկ է անում․ Նարեկ ԿարապետյանՆեթանյահուի և նրա hանցավnր ցանցի hարձակnւմները Սիրիայի և Լիբանանի դեմ հասել են մի կետի, որը uպառնnւմ է ոչ միայն այս երկու եղբայրական երկրին, այլև Թուրքիային. ԷրդողանՌուսաստանը չի հանդուրժի Հայաստանի միակողմանի շահ ստանալուն միտված դիրքորոշումը ԵԱՏՄ-ի նկատմամբ. ԶախարովաՎերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն․ Իվետա ՏոնոյանԴիտա ֆոն Թիզը հին սկանդալն է թարմացնում Քիմ Քարդաշյանի հետ՝ չորս տարվա վաղեմության զգեստի պատճառով Եթե չսկսեք փողոցային պայքար, վաղը ձեր բիզնեսներն էլ են խլելու, մեր հայրենիքն էլ թրքացնեն. Արշակ ԿարապետյանԻվետա Տոնոյանի արձագանքը լրագրող Վահե Մակարյանի այսօրվա հերթական «բացահայտմանը»Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր ԱվետիսյանՀորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներովՄոուրինյուն կրկին կգլխավորի «Ռեալ»-ը, իսկ «Բենֆիկա»-ն նոր մարզիչ ունի. պաշտոնական Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ Նաիրա ԳևորգյանՀեռացեք մեր տարածաշրջանից, եթե ցանկանում եք անվնաu մնալ. Արաղչին՝ ԱՄՆ զինվnրականներինԸնդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն ԳրիգորյանՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիային «Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան Քվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան ՀԱՊԿ-ը կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով. Լավրով Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց. ՆԳՆ Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան 1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները հունիսի 10-ին Նիկոլները երբեք ժողովրդավարական ճանապարհով չեն հրաժարվի իշխանությունից․ Մետաքսե Հակոբյան Հունիսի 14-ին կունենանք իդեալական տվյալներ. այո՛, տեխնիկական սխալներ եղել են. ԿԸՀ նախագահ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա Տոնոյան Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՀատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Ընդդիմությունը գիշերը պետք է ասեր, որ Փաշինյանը պարտվել է. Ավետիք Չալաբյան Հայաստանում ընտրություններն անցել են աննախադեպ ճնշnւմների ներքո. Զախարովա Չինաստանում հաջողությամբ արձակվել է կապի արբանյակներ տեղափոխող Zhuque-2E Y6 հրթիռը
Ժամանց

Հանցագործ աշխարհի ժարգոնի առաջացման պատմությունը

Այս տարվա խորհրդանիշը, ըստ Արևելյան հորոսկոպի, համարվում է աքաղաղը (петух): Քրեական ժարգոնից հասկացողներն արդեն սկսել են սրամիտ կատակներ անել այդ առթիվ, քանզի հանցագործ աշխարհում петух են կոչում ամենաստորին շերտի կալանավորներին:

Գողական գաղտանլեզուն միշտ հետաքրքրություն է առաջացրել հասարակության լայն շրջանակների մոտ: Եվ դա հասկանալի է, քանի որ այն բավական յուրահատուկ արտահայտչամիջոց է, խորհրդավոր բարբառ: Այդ լեզվից մի շարք հայտնի փոխառությունների մասին պատմում է բանտային կյանքի հետազոտող, գրող, Ֆիմա Ժիգանեց կեղծանվամբ հայտնի Ալեքսանդր Սիդորովը:

Ազատազրկման վայրերում «козел» և «петух» որակումները սարսափելի վիրավորական են համարվում: «Козел»-ի հետ ամեն բան պարզ է․ դա գարշահոտ կենդանի է, որը նաև եղջյուրներ ունի, և դրա նմանները բանտարկյալների շրջանում միշտ ամոթալի երևույթների հետ են ասոցացվում: Սկզբում «козел» էին կոչում պասիվ միասեռականներին, իսկ նախորդ դարի 60-70-ականներին՝ գաղութի ադմինիստրացիայի օգնականներին: Իսկ ինչո՞ւ «петух»: Ֆոլկլյորում դա բավական դրական կենդանի է: Օրինակ «գործ տվողներին» անվանում են «հավ»: Դա հասկանալի է: Բայց որ մեղքի համար է աքլորն արժանացել այդքան վիրավորական արտահայտության բախտին: Պարզվում է, որ պասիվ միասեռականներին ազատազրկման վայրերում այդպես վաղուց են անվանում, չնայած, «ԳՈՒԼԱԳ»-ի ժամանակ նրանց նաև «певень» կամ «пивень» էի կոչում, որը «петух»-ի հոմանիշներից է: Ի դեպ, այսօր որպես «петух»-ի հոմանիշ բանտերում օգտագործում են նաև «պինչ» տերմինը, որն առաջացել է պինչեր ցեղատեսակի շան անվանումից:

Ալեքսանդր Սիդորովի խոսքերով՝ բանտային ժարգոնը յուրատեսակ բառերի հավաքածու է, որում կան բոլոր հնարավոր փոխառությունները: Խորհրդային իշխանության գալով ազատազրկման վայրերում հայտնվեցին և՛ ինտելիգենտները, և՛ սպիտակ սպաները, և՛ վաճառականներ, և՛ հոգևորականներն ու հասարակ գյուղացիները: Եվ յուրաքանչյուր սոցիալական շերտ իր ներդրումն ունեցավ այդ բառապաշարի զարգացման գործում, որում ներառվեցին և՛ պրոֆեսիոնալ տերմիններ, և՛ անսովոր փոխաբերություններ:

Օրինակ՝ «толкать порожняк» արտահայտությունն առաջացել է հանքափորներից և նշանակում է դատարկ խոսակցություն վարել: Порожняк-ը հենց դատարկ, չբեռնված վագոն է, որն օգտագործվում է հանքերում: Մյուս օրինակը․ «волына», որը նշանակում է ատրճանակ: Դա կազակական բառ է, որը նշանակում է զենքի համար նախատեսված գոտի:

«Жиган»-ը դա որոշակի տարածաշրջանին հատուկ բարբառային բառ է: Դրա արմատը «жиг» և «жег»-ն են, որոնք իմաստային առումով նշանակում են այրել, վառել, այրվածքի նմանվող տպավորություն թողնել: Ի սկզբանե «жиган»-նն ասոցացվում էր կրակի հետ: Այդպես էին կոչում հնոցպաններին, օղի թորողներին, և ընդհանրապես մարդկանց, ովքեր ինչ որ չափով մրոտված էին: Հետո սկսեցին այդպես կոչել խաբեբաներին, հմուտ խարդախներին: Ցարական Ռուսաստանի քրեական աշխարհում ժիգաններին հարգում էին, նրանք տեղի բարձրագույն կաստայի մասնիկն էին համարվում:

Սիդորովի խոսքերով՝ ժարգոնային բառերը երբեմն վերցվում են օտար լեզուներից: Օրինակ՝ «халява» բառն առաջացել է լեհ կալանավորներից: Լեհական այդպիսի ասացվածք կա․ «Видно пана по халяве»: «Халява»-ն, դա ճոքավոր կոշիկի սրունքը գրկող հատվածն է: Խարդախները հատուկ լայն սրունքով ճթքավոր կոիկներ էին կարել տալիս իրենց համար, և դրանցով շրջում շուկաներում: Մինչ հանցակիցը շեղում էր վաճառողին, գողը գաղտնի կերպով մթերքը լցնում էր կոշիկի մեջ, այլ կերպ ասած՝ скидывал на халяву: Հնարավոր է հենց այդտեղից էլ առաջացել է ժարգոնային այդ բառի ժամանակակից նշանակությունը՝ անվճար, նվիրած:

«Фраер» (Freier)-ը գերմաներեն է և նշանակում է փեսացու: Ցարական Ռուսաստանում խաբեբաներն այդպես էին կոչում այն հեղինակավոր մարդկանց, չինովնիկներին, ովքեր հաճախակի օգտվում էին մարմնավաճառների ծառայություններից: Ֆրայերները հեշտությամբ կարող էին դառնալ խարդաների սխեմայի զոհը: Դա կարող էր լինել հետևյալ կերպ․ մարմնավաճառուհու հետ նույն սենյակում գտնվելու պահին, «գործի» ամենապատասխանատու ժամանակ կարող էր սենյակ մտնել այդ աղջկա․․․ ամուսինը: Ի դեպ՝ օրինական ամուսինը: Նա իր համախոհ-մարմնավաճառուհու հետ միանգամից աղմուկ է բարձրացնում: Ֆրայերը, որպեսզի զերծ մնա խայտառակվելուց և փրկի հեղինակությունը, խաբեբաներին էր տալիս իր մոտ եղած ողջ գումարն ու ծլկում էր այդտեղից՝ չստուգելով անգամ եղածի իսկությունը:

Հետաքրքրական է, որ նման խարդախության մեջ ներգրավված կնոջն անվանում էին «хиписницей» կամ «хипишницей» (հայերեն՝ խիպիշ): Այդպես եբրայերեն կոչվում է այն հովանոցը, որի տակ, հրեական հարսանիքի ժամանակ, կանգնում են հարսն ու փեսան:

ժամանակի ընթացքում սկսեցին ֆրայեր կոչել ոչ միայն խիպիշի զոհերին ու հասարակաց տների այցելուներին, այլև տարատեսակ անհաջողակներին: «ԳՈՒԼԱԳ»-ում ֆրայերը սովորական քաղբանտարկյալն է, ինտելիգենտը: Գաղութի բնակիչները նրանց արհամարում էին: Իսկ ահա 1960-80 ականների քաղբանտարկյալներին ու այլախոհներին կալանավորները հարգում էին համոզմունքների և անկոտրուն կամքի համար: Դրան նպաստում էր նաև քրեական տարրերի շրջանակներում հակակոմունիստական տրամադրությունները: Իսկ «фраер» այլևս չէր նշանակում «հարիֆ» կամ «լոխ», ինչպես առաջ էր: Այսօր արդեն ֆրայերները դարձել են գողերի, նրանց ջատագովների, քրեական կյանքը սիրողների մի տեսակ:

Օրենքով գողերը սեփական բառապաշարն ունեն: Նախկինում նրանց կամ թագադրում էին կամ մկրտում՝ կախված նրանց դավանած կրոնից: Օրինակ Դեդ Հասանը եզդի էր, այդ պատճառով նրան ոչ թե մկտրել էին, այլ թագադրել: Այսօր արդեն այլ կերպ են վարվում: Որոշվել է, որ չպետք է տարանջատել մկրտությունը՝ թագադրումից: Այժմ ընդունված է ասել, որ այդ մարդու վերաբերյալ «հարցերը լուծվել են», այսինքն օրենքով գող են դարձրել: Ահա այսպիսի հետաքրքիր տերմինաբանություն:

Եվս մեկ հետաքրքիր նկատառում․ ավանդույթի համաձայն՝ օրենքով գողը պարտավոր է որտեղ էլ որ լինի, դրական պատասխան տա այն հարցին, թե ինքը համարվո՞ւմ է օրենքով գող: Դա վերաբերվում է ընդհուպ մինչև ոստիկանանական բաժանմունքում գտնվելուն: Այդպիսով հանցագործը փաստացի հաստատում է, որ ղեկավարում է կազմակերպված հանցավոր խումբը:

Ընդհանրապես օրենքով գողերը պահպանում են ավանդույթները, բայց փորձը ցույց է տալիս, որ վերջին շրջանում դա նրանց միայն վնասում է: Ի՞նչ անել այդպիսի իրավիճակում: Շաքրո Մոլոդոյն օրինակ, կտրականապես հրաժարվեց տեսախցիկների առաջ շփվել իրավապահ մարմինների հետ: Իսկ որոշ գողեր այլ կերպ են վարվում․ սադրիչ հարցերին նրանք պատասխանում են․ «Ես մերոնց մոտ եմ»: Դա նշանակում է ես իմ մարդկանց մոտ եմ, գողերի մոտ: Ով թեմայի մեջ է, հասկանում է: Իսկ կողմնակի մարդիկ ընդհանրապես կարող են չհասկանալ այդ խոսքը:

Տեսակետ կա, որ ռուսական քրեական ժարգոնը շատ փոխառություններ ունի եբրայերենից: Այն հիմնականում տարածվել է Օդեսայից: Երկու գլխավոր գողական կենտրոնները եղել են Օդեսան և Ռոստովը: Իրականում այդ երկու քաղաքներն էլ ընդգծվավ հրեական բնակչություն ունեին: Ռոստովում ավելի շատ հրեա կար, քան Մինսկում ու Կիևում: Այստեղից էլ ժարգոնային խոսքի մեջ տարածվել է եբրայական փոխառությունները, չնայած դրանք հարմարեցվել են ռուսերենին:

Սիդորովը նշում է նաև, որ կապված երբայերենից արված փոխառությունների հետ, մեծ են շփոթեցնող բառերը: Օրինակ․ շատ մասնագետներ կարծում են, որ «параша» բառը, այսինքն խցի արտաքնոց բնութագրող բառը, եկել է հենց եբրայերենից: Բայց ամեն ինչ շատ ավելի պարզ է․ հոկտեմբերի 27-ին նշվում է սլավոնացիների «Параскева Грязниха» կոչվող տոնը: Աշուն, ցեխ, անձրև: Праскева-ն դա նույն Прасковья անունն է, փաղաքշական՝ Параша: Հենց այդ տոնի ժամանակ առկա ցեխի ու կեղտոտության պատճառով էլ խցի արտաթորանքի համար նախտեսված դույլը կամ տարան կոչում են «параша»: Արդյունքում առաջացել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսին են «нести парашу», «да это параша!»: Եբրայերենում «параша» բառը (շեշտը վերջին վանկի վրա), նշանակում է ղեկավարում, ուղղորդում: Դա ամենևին կապ չունի ռուսական ժարգոնում օգտագործով բառի իմաստի հետ:

Նույնը վերաբերում է նաև ботать по фене բառակապակցությանը: Այն նշանակում է «խոսել գողական ժարգոնով»: Դրանում հրեական արմատներ են փնտրում, բայց պետք էր այլ ուղղությամբ նայել: Հնում կովերի պարանոցից զանգ էին կախում, որը կոչվում էր ботало: Հենց այդտեղից էլ առաջացել է ботать՝ խոսել (զնգզնգալ) ժարգոնային բառը:

Քրեական տերմինաբանության մեջ շատ բառեր եկել են Արևելքից: Դրանցից մեկն էլ «шмонать» բառն է: Դրա արմատը թյուրքական «աշմալաշ»՝ խուզարկել, թալանել, թափ տալ բառն է: Իսկ «ашманать» բառը հանդիպում է Վսեվոլոդ Կրեստովսկու՝ «Պետերբուրգյան հետնախորշեր» վեպում: Հետո արդեն դրանից առաջացել է այնպիսի հայտնի բառեր, ինչպիսիեք են «шмонать» և «шмон» (շմոն):

Blognews.am