Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան Մենք թուրքի կոշիկ լիզող չենք․ ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Նառա Գևորգյան Յունիբանկն ավելի քան 2 000 բարեխիղճ ՓՄՁ վարկառուներին տրամադրել է հետվճար Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը. չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Ուժեղ Հայաստան«Աղքատության թակարդից» դուրս գալու խոստումը․ ինչ է առաջարկում «Ուժեղ Հայաստանը» Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան»–ի քարոզարշավը՝ ՀՀ Կենտրոնական բանկի մոտ Սա դատավարություն չէ, սա էթնոքաղաքական վենդետш է․ Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Մասնակցության գինը․ ընտրական պասիվությունը ո՞ւմ է ձեռնտու ԶՊՄԿ-ի համար սկզբունքային է, որ ընկերության աշխատակազմը համալրվի տարածաշրջանի աշխատուժովՅուրաքանչյուր քաղաքացու հետ անհատապես խոսելու կարիք կա. Մենուա ՍողոմոնյանԵրկու օր Իջևանում. քաղաքը սպասում է ներդրումների. Հրայր ԿամենդատյանՔարոզարշավի ընթացքում արձանագրում ենք, որ Ս. Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» դաշինքին իրենց աջակցությունն են հայտնում Նիկոլ Փաշինյանի մեծ թվով աջակիցներ. ՂազարյանԱնկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Յո՞ երթաս. լրջագույն ազդակներ և սպառնացող ծանր հետևանքներ. «Փաստ» Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ» Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարել«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)Ռոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

Փաշինյանական քարոզիչներից մեկը, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը․ Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ուրեմն այսօր փաշինյանական քարոզիչներից մեկը, որն իրեն բոլոր ոլորտների «մասնագետ» է հռչակել, հիմա էլ որոշել է հանդես գալ ֆուտուրիստական գաղափարախոսության տիրաժավորմամբ և այդ տիրույթում «դատողություններ» ներկայացնել՝ հերթական անգամ մանիպուլացնելով հանրությանը, մարդկանց աչքերին փոշի շփելով։
 
Ֆուտուրիզմի մեր «գուրուն» որոշել է զբաղվել մարդկանց հիշողությունները «թարմացնելու» գործով և հատկապես երիտասարդներին հրամցնել անցյալում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ իր մոտեցումներն ու պատկերացումները։ Փաշինյանի «արտահաստիքային փաստաբանը» խոսում է մարդկանց կարճ հիշողության մասին և հիշատակում, իբր, նախկին նախագահների իշխանության տարիներին տեղի ունեցած դեպքեր։
 
Բնականաբար առաջնային պլանում մարտի 1-ի դեպքերն են, որոնք ներկայացվում են բացառապես նիկոլական տեսանկյունից։ Միևնույն ժամանակ նա խնամքով շրջանցում է հարցը, թե ո՞վ էր այն անհատը, ում «հոգին փառաբանվում էր», երբ ոստիկանության մեքենաներ էին վառվում, ո՞վ էր այն անձը, որ մարդկանց կոչ էր անում զինվել մահակներով ու մետաղյա կոնստրուկցիաներով, վառել աղբամաններ, ասպատակել խանութներ։ Իսկ այդ ամենից հետո հենց ինքն էր առաջինը, որ ծլկեց դեպքի վայրից և հետագայում տարբեր տեքստեր հրապարակեց՝ պատասխանատվությունից խուսափելով։
 
Ինչ-որ մտացածին տեսանյութեր նկարելու և հայհոյանքի համար մարդկանց ծեծելու մասին նրա ցնդաբանական «պնդումները» ընդհանրապես քննադատության չեն դիմանում, քանի որ ամբողջությամբ միֆոլոգիայի ժանրից են։ Տվյալ սուբյեկտն իր իսկ հիշատակած ժամանակահատվածում բավական ակտիվ հանրային գործունեություն էր ծավալում, կոշտ քննադատում էր Երրորդ նախագահին, սակայն նրան ոչ ոք չէր սպառնում կամ ասում, թե «աչքիդ վերևը սև հոնք կա»։ Այսինքն՝ իր տեսակին բնորոշ անհոդաբաշխ ու անբովանդակ բառակույտ ասելով՝ նա պարզապես փորձում է հաճոյանալ շեֆին։
 
Սույն անձին, հիշեցման կարգով, ուզում եմ ասել, որ նույն այդ երիտասարդ սերունդը հիշում է նաև, թե ի՞նչ եղավ և ինչպիսի արհավիրքի առաջ կանգնեցրեց ողջ ազգին իր սիրելի շեֆը՝ քանդելով ազգայինը, ոտնակոխ անելով հայկականի հիմքերը և «քիրվայություն» սկսելով թշնամական միավորների հետ։ Օրը ցերեկով տնավեր արվեց մի ամբողջ ժողովուրդ՝ իր գերեզմաններով ու վանքերով թողվեց վանդալիզմի գերի։ Հիշում ենք նաև, թե ինչպես էր մեկուկես ամիս շարունակ մարդկանց համոզում, որ «հաղթելու ենք», իսկ վերջում սեփական պարտության մեջ մեղավոր նշանակեց բոլորին՝ ինքը չքմեղացած հայացքով եթերից լրիվ այլ բաներ պատմելով։
 
Այս ամենը բոլորս հիշում ենք և դեռ շատ երկար ենք հիշելու՝ ի տարբերություն քո մոգոնած տաֆտոլոգիաների։ Հիշելու ենք, որովհետև մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ. մնացածը թող մնա Աստծո հույսին, քանի որ վերջնական հաշվով հենց Նա է որոշում ամեն ինչ։