Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. ԹրամփՆյու Յորքի մոռացված երկնաքերը. Անտոնիո Գաուդիի նախագիծը «կենդանանում է» 118 տարի անցՊակիստանում ավտոբուսի ձորն ընկնելnւ հետևանքով 40 մարդ է զnhվել Թեհրանի օդային տարածքը կփակվի Խամենեիի հրաժեշտի արարողության ժամանակ Նադալի ժամացույցը, Bugatti Chiron-ը և 200 կարատանոց տուրմալինը. Sotheby's-ը գանձերի որս է բացել Աբու Դաբիում Կարևոր հարցերը դեռ պատասխան չունեն, Ռուբեն. hանրությունը պետք է իմանա ամեն ինչ. Շիրազ ՄանուկյանԹրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. ՊետդեպարտամենտՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդԼուսավոր Հայաստան կուսակցությունը հանդիսանում է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» հեղինակավոր կուսակցության անդամՓաշինյանը դժգոհ է ընտրությունների արդյունքներից սահմանադրական մեծամասնություն չունենալու համար. Ցոլակ ԱկոպյանՌոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ Հայաստանի պատմության մեջ երբեք Եվրամիությունը բացահայտ իր աջակցությունը չի ցուցաբերել գործող իշխանություններին. Արմեն ՄանվելյանԱվետիք Չալաբյանը արդեն երկրորդ անգամ ապօրինի ձևով կալանավորվում է. Եկատերինա ԹաիրյանԶՊՄԿ. Կայուն էներգիա և հոգատարություն Սյունիքի ազդակիր բնակավայրերինՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանՆերքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան 21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Պետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՓողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Այս պահին խուզարկություն է ընթանում քաղաքագետ, «Մայր Հայաստան»-ի անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում․ Մանուկ Սուքիասյան ԱՄՆ-ն Իրանի հետ բանակցություններում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին. Թրամփ ԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում․ օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-ից 36 աստիճանի․ Սուրենյան Եղվարդ-Աշտարակ ճանապարհին «Renault» կցորդիչով բեռնատարում հրդեհ է բռնկվելՓաշինյանը կարևորել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումըԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա Ռուսաստանը կշարունակի nւժեղացնել ճնշnւմը կիևյան ռեժիմի վրա. Պեսկով Բացառում եմ 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում հրաժարվեց ԵՄ հետ ասոցացման գործընթացից ու գնաց ԵԱՏՄ․ Փաշինյան«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնականՔիմ Քարդաշյանը ապացուցում է, որ ընձառյուծի նախշերը և միկրոստրինգները դեռևս թրենդային են Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունըԹաիլանդում ավտոմեքենայի վրшերթի հետևանքով ութ բուդդայական վանական է զnhվել Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղված են ռուսական շուկա, և դրանք ուղարկել ԵՄ միասնական շուկա. ֆոն դեր ԼայենԵռօրյա ֆինանսական գրագիտության դասընթաց` Fast հիմնադրամի AI Camp ճամբարում․ Idram&IDBankՎաղը Կիևում հայտարարված է uգn օր՝ ի հիշատակ մայրաքաղաքի վրա ՌԴ-ի hարձակման զnhերի. Կիևի քաղաքապետՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբիՌուսաստանի տարածքում 327 ուկրաինական ԱԹՍ է խnցվել. ՌԴ ՊՆ Իրավապահները վերածվել էին իշխանության քարոզիչների․ Ցոլակ Ակոպյան
Քաղաքականություն

Չարդարացված սպասումներ, PR-ային ծրագրեր, տոտալ ձախողումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաջորդ տարի ավարտվում է գործող կառավարության հնգամյա ծրագիրը, գումարած՝ սպասվում են ընտրություններ, ուստի կարևոր է համադրել հանրային սպասումները, իշխանության խոստումների կատարման գնահատականները, ապագայի տեսլականները:

Իսկ ի՞նչ ունենք առաջին հերթին խոստումների մասով: Նախ՝ պետք է արձանագրել, որ սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող առանցքային խոստումները՝ հատկապես աղքատության մակարդակի նվազեցման, կենսաթոշակառուների ու նպաստառու խմբերի կենսապահովման, աշխատող աղքատության և եկամուտների արդար բաշխման հարցում փաստացի չեն կատարվել: Սա ոչ միայն վիճակագրական թվերի հարց է, այլև մարդկանց կյանքի իրական որակի, սոցիալական ապահովության և պետության նկատմամբ վստահության խնդիր: Կառավարության հնգամյա ծրագրի ամենամեծ սպասումներն ու ուշադրությունը կենտրոնացած էին հենց սոցիալական խոստումների վրա: Աղքատության կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում, նվազագույն կենսաթոշակի և աշխատավարձի շոշափելի աճ, համատարած երջանկության խոստումներ՝ սրանք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական հայտարարություններn էին, այլև կառավարության ծրագրային փաստաթղթի մաս:

Ավելին, կոնկրետ ցուցանիշներն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ ոչ միայն խոստումների կատարումն է հեռու իրականություն դառնալուց, այլև անգամ առկա է որոշ ցուցանիշների վատթարացում:

2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 2025 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն աճել է շուրջ 17 հազար դրամով, մինչդեռ կենսաթոշակի միջին ամսական չափը՝ շուրջ 9 հազար դրամով, իսկ անապահով ընտանիքի նպաստի միջին չափն ավելացել է ընդամենը 3-4 հազար դրամով: Այսինքն, սոցիալական աջակցության ավելացումը համընթաց չի եղել գնաճին և սպառողական զամբյուղի թանկացմանը, ինչի հետևանքով խոցելի խմբերի իրական եկամուտները ոչ միայն չեն ավելացել, այլև գնողունակության տեսանկյունից նվազել են:

Պետական պարտքի իրավիճակն առավել մտահոգիչ է: Վերջին 7 տարին պետական պարտքը ավելացել է ավելի քան 7 միլիարդ դոլարով՝ գրեթե կրկնապատկվելով, ինչը նշանակում է, որ տարեկան միջինը 1 միլիարդ դոլար ավելացել է մեր ընդհանուր պարտքային բեռը: Սա բերում է նրան, որ բյուջեի եկամուտների շուրջ 12 տոկոսը ուղղվում է միայն պարտքի սպասարկմանը՝ տոկոսների վճարմանը, ինչը սահմանափակում է սոցիալական ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները:

Աղքատության մակարդակի և սոցիալական խնդիրների խորացման հարցում վիճակագրական տվյալները ևս ինքնին խոսուն են: 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատությունը՝ 1 տոկոս, մինչդեռ վերջին հրապարակված՝ 2023 թվականի ցուցանիշներով, աղքատությունը ոչ միայն չի կրճատվել, այլև աճել է՝ հասնելով 23,7 տոկոսի, ծայրահեղ աղքատությունը՝ 1,1 տոկոսի: Սա բացարձակապես հակասում է կառավարության ներկայացրած խոստումներին: Ավելին, կենսաթոշակառուների շուրջ 35 տոկոսը շարունակում է մնալ աղքատ կամ ծայրահեղ աղքատության շեմին, իսկ նոր նշանակված կենսաթոշակների միջին չափը գնալով նվազում է՝ պայմանավորված աշխատանքային ստաժի կրճատմամբ ու համակարգային փոփոխություններով: Սա նշանակում է, որ նույնիսկ կենսաթոշակային համակարգը չի կարողանում ապահովել տարեցների կենսապահովման նվազագույն մակարդակը:

Անապահովության նպաստի համակարգում նույնպես տեսանելի է պետական աջակցության հասցեականության անկումը: 2024 թվականին անապահովության նպաստառու ընտանիքների թիվը կրճատվել է շուրջ 11 տոկոսով, իսկ իշխանությունների կողմից իրականացված խստացումների հետևանքով, ընդհանուր առմամբ, շուրջ 40 տոկոսով: Սա ոչ միայն սոցիալական խնդիրների խորացման ցուցիչ է, այլև ապացույց, որ նպաստառու լինելու չափանիշները խստացվել են՝ միաժամանակ չապահովելով իրական սոցիալական աջակցություն: Արդյունքում բազմաթիվ ընտանիքներ դուրս են մղվել պետական աջակցությունից՝ հայտնվելով նորից աղքատության կամ ծայրահեղ աղքատության շեմին:

Կենսաթոշակների և նպաստների ավելացումը հաջորդ տարվա բյուջեում նույնպես առավելապես խորհրդանշական է: 2026 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է կենսաթոշակի անկանխիկ վճարումներից հետվճարի առավելագույն չափը բարձրացնել լավագույն դեպքում ընդամենը 4000 դրամով: Թոշակի միջին չափը կարող է ավելանալ ընդամենը 1000 դրամով, եթե հետվճարի 2 տոկոս խոստումը կատարվի: Սակայն այս հետվճարը չի կատարվում կոմունալ վճարումներից, ինչը կենսական նշանակություն ունի տարեցների և խոցելի խմբերի համար, իսկ նպաստառուների և կենսաթոշակառուների գրեթե կեսը փաստացի չեն օգտվում այս հետվճարից: Ստացվում է, որ կառավարության կողմից ներկայացվող սոցիալական աջակցության մեխանիզմները մեծամասամբ չեն հասնում հասցեատերերին և չեն լուծում հիմնական խնդիրները: Այսինքն՝ մնում են PR-ի մակարդակում:

Ժողովրդագրական բացասական միտումները ևս կապված են վարվող հակասոցիալական քաղաքականության հետ: Արտագաղթի ակտիվացումը, ծնելիության նվազումը և ծերացման աճող տեմպերը մեծապես պայմանավորված են կյանքի որակի անկմամբ և սոցիալական անապահովությամբ: Սա երկարաժամկետ էֆեկտներով կարող է ազդել ինչպես աշխատուժի պակասի, այնպես էլ կենսաթոշակային համակարգի կայունության վրա՝ խորացնելով սոցիալ-տնտեսական ճգնաժամը:

Մյուս կողմից էլ՝ տնտեսության կառուցվածքի բարելավման փոխարեն արձանագրվում են լուրջ խնդիրներ: Գյուղատնտեսությունը գտնվում է «ազատ անկման» մեջ, արդյունաբերությունը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կրճատվել է 6 տոկոսով: Իրական հատվածի զարգացումը դանդաղել է, ինչը նշանակում է, որ երկրի տնտեսական աճի հիմքը վտանգված է: Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն խորանում է կախվածությունը մեկ երկրից՝ մասնավորապես ՌԴ-ից: Սա վկայում է մեր տնտեսության համար արտաքին շուկաների խիստ սահմանափակման և ռիսկերի աճի մասին, որովհետև ցանկացած արտաքին շոկ, քաղաքական կամ տնտեսական փոփոխություն ՌԴ-ում կտրուկ կհարվածի Հայաստանի տնտեսությանը:

Խիստ մտահոգիչ է նաև օտարերկրյա ներդրումների բացասական դինամիկան: Միլիարդավոր դոլարների ներդրումներ ներգրավելու խոստումների ֆոնին 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի «փախուստ», շարժը եղել է բացասական՝ -291 միլիոն դոլարի չափով: Սա նշանակում է, որ ներդրողները կորցնում են վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ, իսկ դա նաև ազդում է տեխնոլոգիական զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ընդհանուր տնտեսական ակտիվության վրա:

Կառավարությունը 2020 թվականին վերացրեց եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով բոլորի համար՝ անկախ եկամտի չափից: Սա հանգեցրեց եկամուտների բաշխման խորացող անհավասարության, քանի որ բարձր եկամուտ ստացողներն ու նվազագույն աշխատավարձ ստացողները վճարում են նույն տոկոսադրույքով հարկ, ինչը հարվածում է սոցիալական արդարության սկզբունքին: Այն պայմաններում, երբ աշխատողների շուրջ 1/4 մասն աղքատ է, եկամուտների անարդար բաշխումն ավելի է խորանում՝ սրելով առանց այն էլ սոցիալական բևեռացվածությունը:

Այսպիսով, ըստ էության, գործող սոցիալտնտեսական քաղաքականությունն առերևույթ չի համապատասխանում հանրային սպասումներին և ծրագրային խոստումներին, իսկ առանց խորքային փոփոխությունների և պատասխանատու մոտեցման՝ սոցիալական խնդիրների լուծման հեռանկարն առավել քան մշուշոտ է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում