Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Վարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներՀաստատվել են նոր առարկայական ծրագրեր երաժշտական և արվեստի դպրոցների համարԱրարատ գյուղի զբոսայգին ամբողջությամբ վերադարձվել է Արարատ համայնքի տիրապետմանըԻնչպես մահմեդականներն ամայացրին Հայաստանի Երևանի մարզը և ինչու է որոշ բնակավայրերի վրա եղել թուրք արաբական անվանումներ. Հրայր ԿամենդատյանՔաջարան-Ագարակ ճանապարհահատվածում կառուցվող երկրորդ թունելի շինարարությունը շարունակվում էՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՎլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներումՄենք պայքարում ենք Ռուսաստանի ներկայի և ապագայի համար․ ՊուտինՍեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի. ՆԳՆՄոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսներիՍահմանված տարիքից ուշ դպրոց հաճախած երեխաների 93 տոկոսը դրական առաջադիմություն է գրանցելԱդրբեջանն Իրանը ներառել է դիվանագետների համար ռիսկային երկրների ցանկումՉեմպիոնների լիգայի նոր գնդակներըՖինլանդիայում Gripen կործանիչներ և շվեդական ռազմածովային ուժերը կտեղակայվեն«ՀայաՔվեի» անդամներն Էջմիածնի դատարանի բակում են՝ ի պաշտպանություն հայոց եկեղեցու և Վեհափառ ՀայրապետիԱյսօր ՀՀ Արմավիրի առաջին ատյանի դատավոր Սերժ Ռուշանյանը հրաժարվեց քննել Ամենայն Հայոց կաթողիկոսի ապօրինի գործը. Ավետիք ՉալաբյանԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներԲանակի ինքնասպանությունների, քնելու համար հայհոյանքների մասին մանրամասնում է պահեստազորի փոխգնդապետը Ֆասթ Բանկը խաղարկում է 5 հատ iPad Պետությունը չի կարող կառավարվել պարտքերի կուտակման և դրանք սեփականատերերի հաշվին փակելու վտանգավոր տրամաբանությամբ. Հրայր Կամենդատյան Գնի՛ր Honor Magic 8 Lite-ը Team-ից և ստացի՛ր ականջակալ, սմարթ ժամացույց և 100 ԳԲ ինտերնետ Եռապատերազմի կուսակցությունը և 2.5 տրիլիոն դրամ պարտքի կուսակցությունը՝ ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինԻնչպե՞ս են փոխում հանքային հսկաների անվադողերը. տեսանյութ«Հայաքվե»-ն դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին, ՄԱԿ-ին և միջազգային կազմակերպություններինUcom-ը ներկայացնում է Green սակագնային պլանները՝ ամենօրյա կապը դարձնելով բնապահպանական ներդրումՄենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքին
Քաղաքականություն

Երբ բնական ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կլիմայի գլոբալ փոփոխությունը, որն արտահայտվում է ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ, տեղումների ռեժիմի փոփոխությամբ և բնական աղետների հաճախականության աճով, զուգորդվում է տնտեսությունների անընդհատ զարգացման և բնակչության աճի հետ, ինչը ստեղծում է ջրային ռեսուրսների նկատմամբ աննախադեպ ճնշում։ Այս համատեքստում մաքուր, խմելու ջրի և, հատկապես, գյուղատնտեսության կարիքների համար նախատեսված ոռոգման ջրի պահանջարկը ոչ թե պարզապես աճում է, այլ երկրաչափական պրոգրեսիայով սրվում է՝ սպառնալով պարենային անվտանգությանը և սոցիալ-տնտեսական կայունությանը։

Հենց այս գլոբալ մարտահրավերների լույսի ներքո է, որ ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործումը և դրանց գիտականորեն հիմնավորված, ինտեգրված կառավարումը դադարում է լինել զուտ բնապահպանական նպատակադրում՝ վերածվելով ազգային անվտանգության առաջնահերթ խնդրի։ Ցավոք, մեր իրականությունում այս հարցը հաճախ ոչ միայն անտեսված է, այլև մղված երկրորդական պլան՝ չստանալով այն ռազմավարական ուշադրությունը, որն իրականում պահանջվում է՝ հատկապես պետական մակարդակով։

Այնինչ, աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն իսկ բախվում են ջրային սակավության այնպիսի սուր խնդիրների, որոնք նույնիսկ հասնում են ծայրահեղ դրսևորումների՝ վերաճելով հումանիտար և քաղաքական ճգնաժամերի։ Այդպիսի վառ օրինակ է հարևան Իրանը, որի մայրաքաղաք Թեհրանում ջրային սակավության հարցն այնքան ծայրահեղ է դարձել, որ երկրի նախագահի մակարդակով սկսել են լրջորեն քննարկել մայրաքաղաքը դեպի երկրի հարավային՝ ավելի բարենպաստ հատվածներ տեղափոխելու անհավանական թվացող, սակայն հարկադրված սցենարներ։ Սա ցույց է տալիս, թե ինչպիսի քաղաքակրթական կոլապսի կարող է հանգեցնել ջրային ռեսուրսների սպառումը։ Մի շարք այլ երկրներ էլ՝ հատկապես Պարսից ծոցի պետությունները կամ Միջերկրականի որոշ կղզիներ, իրենց ջրային պահանջարկը հարկադրված լուծում են բավական բարդ, էներգատար և ֆինանսապես ծայրահեղ թանկ եղանակով՝ ծովից կամ օվկիանոսից վերցրած ջուրը աղազրկելու և մաքրելու տեխնոլոգիաների միջոցով։ Սակայն պետք է հստակ գիտակցել, որ ամեն մի պետություն չէ, որ կարող է գնալ այդպիսի ֆինանսական շռայլության և իրեն թույլ տալ նման տեխնոլոգիական լուծումներ, որոնք, ի դեպ, ունեն նաև իրենց բացասական բնապահպանական հետևանքները։

Հայաստանի դեպքում, բարեբախտաբար, վիճակը փոքր-ինչ այլ է. մենք գտնվում ենք այլ մեկնարկային պայմաններում։ Մեր երկիրն օժտված է ջրային ռեսուրսներով, մասնավորապես՝ մակերևութային և ստորերկրյա քաղցրահամ ջրերի զգալի պաշարներով, որոնք ճիշտ կառավարման դեպքում ոչ միայն կարող են լիովին բավարարել բնակչության և տնտեսության ներքին պահանջարկը, այլև դառնալ տնտեսական կայուն զարգացման հզոր խթան, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։ Սակայն այս ներուժի առկայությունը ստեղծում է կառավարման պատասխանատվության թուլացում։ Խնդիրն այն է, որ մեր պարագայում հիմնական մարտահրավերը ոչ թե ռեսուրսի սակավությունն է, այլ դրա խրոնիկական ոչ ճիշտ կառավարումը։

Սա բազմաշերտ խնդիր է. մի կողմից՝ մենք ականատես ենք լինում ջրի անխնա վատնմանը՝ սկսած քաղաքային ցանցերի մաշվածությունից մինչև ոռոգման համակարգերի ցածր արդյունավետությունն ու հնացած տեխնոլոգիաները, իսկ մյուս կողմից էլ՝ առկա է աղտոտման լրջագույն գործոնը։ Այս համակարգային թերությունները փորձ է արվում լրացնել ենթակառուցվածքային լուծումներով։ Հայաստանում ջրամբարաշինության աշխատանքները շարունակվում են, նորերը կառուցվում են, հները՝ վերանորոգվում, ինչն, անշուշտ, դրական քայլ է ջրի կուտակման ու կարգավորման համար։ Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի տագնապալի պարադոքս։ Չնայած այս ջանքերին, յուրաքանչյուր ամառային սեզոնին` հատկապես երաշտի տարիներին, մենք կրկին բախվում ենք այն փաստին, որ ոռոգման ջրի պակաս կա։ Սա ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ջուրն ամբարելու, պահպանելու (նվազագույնի հասցնելով գոլորշիացումն ու կորուստները) և այնուհետև, ըստ անհրաժեշտության, արդյունավետ բաշխելու ու օգտագործելու ողջ շղթան չի իրականացվում բավարար արդյունավետությամբ։ Այսինքն, խնդիրը ոչ միայն կուտակելն է, այլև կառավարելն ու տեղ հասցնելը։ Եվ այս համակարգային ձախողման ամենածանր հետևանքն այն է, որ Հայաստանի գյուղատնտեսության ողնաշարի՝ մասնավորապես Արարատյան դաշտի ոռոգման ապահովման ողջ ծանրությունը գրեթե անայլընտրանքորեն ընկնում է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վրա։

Այս պրակտիկան, որը տարիներ շարունակ արդարացվում է որպես «հարկադրված» և «անհրաժեշտ» քայլ՝ բերքը փրկելու համար, հաճախ կյանքի է կոչվում օրենքով սահմանված թույլատրելի նորմատիվներից և իրական պահանջվածից ավելին։ Այստեղ մենք բախվում ենք ազգային անվտանգության առանցքային հարցի։ Սևանա լիճը պարզապես գեղեցիկ տեսարժան վայր կամ ձկնորսության օբյեկտ չէ, այն առաջին հերթին մեր տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ, անփոխարինելի ստրատեգիական պաշարն է, որն ապահովում է մեր պետության կենսունակությունը երկարաժամկետ հեռանկարում։ Լիճը նաև էկոլոգիական հավասարակշռության երաշխավորն է և կլիմայի մեղմման գործոնը։ Սևանից յուրաքանչյուր լրացուցիչ խորանարդ մետր ջուր վերցնելը, որը կարելի էր խնայել՝ բարելավելով ջրամբարների կառավարումը կամ ներդնելով կաթիլային ոռոգում, ուղղակի հարված է այս ստրատեգիական պաշարին։ Մտահոգիչ է, որ Սևանա լճի մակարդակը միայն 2025 թվականի հոկտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետության գլխավոր, հրատապ և ռազմավարական խնդիրն այս համատեքստում պետք է լինի ոչ միայն առկա ռեսուրսների պահպանումը, այլև ջրային անվտանգության համապարփակ համակարգի կառուցումը, որի անկյունաքարը Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումն ու նրա մակարդակի կայուն բարձրացումն է։

Սա ինքնանպատակ չէ, քանի որ ավելի առողջ և բարձր մակարդակ ունեցող Սևանը ապագայում մեզ թույլ կտա ոչ միայն դիմակայել կլիմայական անխուսափելի ցնցումներին, այլև կստեղծի այն անհրաժեշտ բուֆերը, որը մեզ կարող է օգնել լուծել մեր առջև ծառացած մյուս բոլոր խնդիրները՝ գյուղատնտեսության կայուն զարգացումից մինչև էներգետիկ անվտանգություն՝ այդպիսով ամրապնդելով մեր պետության ինքնիշխանության հիմքերը գնալով ավելի ու ավելի «ջրային ծարավ» ունեցող աշխարհում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում