Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
uncategorized

Առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգը սպառնում է երկրի անվտանգությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

16 կազմակերպություններ միավորվել են, որպեսզի թույլ չտան, որ առողջապահական միասնական էլեկտրոնային համակարգի նախագիծը Հայաստանում կյանքի կոչվի: Նրանք համոզված են, որ այդ ծրագիրը շատ վտանգավոր է երկրի անվտանգության համար և ՀՀ Սահմանադրության բազմաթիվ դրույթների խախտում է ենթադրում:

Նախագծի ընդդիմախոսները մի քանի անգամ դիմել են ՀՀ վարչապետին, պահանջելով ամեն կերպ կանգնեցնել ծրագրի իրագործումը, բայց կառավարության կողմից ուղարկած ընդհանուր մարտավարական բառապաշարով գրված պատասխանները այդպես էլ չեն բավարարել կազմակերպությունների ու նախաձեռնությունների ղեկավարներին: Խումբը, սակայն, վճռական է տրամադրված և ամեն կերպ պայքարելու է, որ այդ գործընթացի «старт»–ը չտրվի, որպեսզի այն հանկարծ չսկսի «կուլ տալ» բոլորիս:

«Ընդդեմ բիոմետրիկ փաստաթղթերի» միավորման ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ա. Ռուբենը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ նախագծին դեմ է մի քանի պատճառներով: Առաջին և ամենակարևոր պատճառն այն է, որ նման բազաներ ստեղծելը բավականին ծախսատար գործ է: Բացի այդ, չնայած իշխանությունները պնդում են, թե ստեղծվելիք բազան բավականին բարձր պաշտպանվածություն է ունենալու, սակայն գիտնականի կարծիքով դա չի համապատասխանում իրականությանը, քանի որ հայտնի է, որ ցանկացած տվյալների բազա, այդ թվում նույնիսկ Պենդատգոնինը, ուշ թե շուտ կոտրվում են, և դա ընդամենը ժամանակի խնդիր է:

«Համակարգչային մասնագետները, հատկապես նրանք, ովքեր զբաղվում են անվտանգության հարցերով, պնդում են, որ շատ հայտնի ծրագրեր, որոնք ստեղծվել են ԱՄՆ–ում, չեն կարող կապված չլինել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ: Դա նաև ապացուցել է Էդվարդ Սնոուդենը: Մենք տեսանք, որ բազմաթիվ ծրագրեր, այդ թվում Googl–ը, կապված են Արևմտյան հատուկ ծառայությունների հետ և նրանց տեղեկություններ են տրամադրում: Ինչ վերաբերում է սոցիալական ցանցերին, օրինակ՝ ֆեյսբուքին, ապա դա ընդհանրապես այն նպատակով է ստեղծվել, որ հնարավոր լինի ծանոթությունների դաշտի մասին նույնպես տեղեկություն հավաքել»,– ասաց Ա. Ռուբենը:

Նրա խոսքով՝ առողջության մասին տեղեկությունները հանրայնացնելու դեպքում մարդն այլևս չի կարողանա որևէ բան թաքցնել: Օրինակ՝ հոգեբանական դիմանկարը, ԴՆԹ–ն և այլն, բայց այս համակարգի հիմնական նպատակը պոտենցիալ այլախոհներին գտնելն է, ովքեր կարող են վտանգավոր լինել սիոնա–մասոնական կառույցների համար, ում ներկայում հաջողվել է գրավել ԱՄՆ–ի, Եվրամիության և մի շարք այլ երկրների իշխանությունները:

Եվ այդ է պատճառը, որ այս կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի տարբեր երկրներում ապրող այլախոհներին ինչքան հնարավոր է վաղ հասակում հայտնաբերեն ու չեզոքացնեն, որպեսզի ավելի հեշտ կարողանան տարբեր երկրներ ղեկավարել: Նման դրդապատճառ միշտ էլ եղել է, բայց համակարգչային դարաշրջանում, երբ բոլորը տարբեր թելերով կապված են ժամանակի այդ մեքենայից, այլախոհներին որոնելը, ըստ Ա. Ռուբենի, դարձել է անհամեմատ հեշտ:

«Տարբեր պարամետրեր ակտիվացնելով, կարելի է որոնումների համակարգերի միջոցով շատ կարճ ժամանակահատվածում գտնել այն անձնաց, որոնք տվյալ պարագայում հետաքրքրում են իրենց, իսկ հետագայում նրանց չեզոքացնելը դառնում է շատ ավելի հեշտ: Բացի դրանից, էլեկտրոնային բժշկության անցելու դեպքում մարդկանց հնարավորություն կտրվի օգտվել այդ համակարգից միայն նույնականացման քարտ ունենալու դեպքում, ինչը կրկին մարդկանց դեպի այդ համակարգ մղելու համար է արվելու»,– ասաց Ա. Ռուբենը:

Խոսելով Եվրոպայում վաղուց արդեն ներդրված այս համակարգերի մասին, նա նշեց, որ եթե դա տարածված է ողջ Եվրոպայում և զարգացած շատ երկրներում, ապա դա դեռ չի նշանակում, որ լավ ու օգտակար բան է և անպայման հարկավոր է ներդնել Հայաստանում:

«Կա նաև երկրների շատ մեծ ցանկ, որտեղ համակարգչային գողություն է կազմակերպվում և իրականացվում: Ամերիկյան հատուկ ծառայությունները չէին կարող նման «քաղցր պատառի» կողքով (Windows կամ համակարգչային այլ ծրագրեր) անտարբեր անցնել և ժամանակին, օրինակ` Բիլ Գեյթսին չառաջարկեին, որ Windows–ի մեջ որևէ «backdoor» (ետնադուռ, գաղտնի, ծածուկ մուտք) նախատեսել: Եվ դրա դեմ որևէ անտիվիրուսով պայքարել սկզբունքորեն հնարավոր չէ»,– ասաց Ա. Ռուբենը:

Նրա խոսքով Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին նույնպես մտահոգում է բազայի անվտանգության հարցը, որի համար իրենք ինչ–որ աշխատանքներ են իրականացնում, բայց ֆիզիկոսի կարծիքով ոչինչ անել հնարավոր չէ: Միակ ելքը դրանից ընդհանրապես հրաժարվելն է:

«Ամենասկզբունքային պահն այն է, որ իշխանություններին կարողանանք բացատրել, որ անհնարին է ծրագրերը որևէ կերպ պաշտպանել, որովետև լրտեսական կառույցները վաղուց իրենց հսկողության տակ են վերցրել windows–ը: Եվ եթե հաշվի առնենք, որ համակարգչային ծրագրեր արտադրող բազմաթիվ ընկերություններն էլ իրենց հերթին հենց այդպիսի տոտոլիտար գործիքներ և արտաքին դեստրուկտիվ կառույցներ են, ապա շատ մեծ հարց է ծագում, թե այդ դեպքում ով ում է վերահսկողության տակ պահում ԱՄՆ կենտրոնական հետախուզական ծառայությունը ծրագրեր արտադրող ընկերությունների՞ն, թե՞ հակառակը»,– ասաց Ա. Ռուբենը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում