Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией
Культура

Մալյանի դարբինների մոնոխրոմ ստվերը

«Կինոն աշխարհի ամենագեղեցիկ խարդախությունն է»-, կինոռեժիսոր, սցենարիստ, ֆրանսիական կինոյի «Նոր ալիքի» գլխավոր դեմքերից մեկը՝ Ժան-Լյուկ Գոդարն է ասում: Եվ այդ խարդախությունն իր գաղտնիքներով, անգամ զարմանահրաշությամբ, որոնք գիտական աշխարհում առավել ընդունված է անվանել նշանային համակարգեր, շարունակում է նշանակալից դարձնել մարդկանց միապաղաղ առօրյան: Կինոն գործում է մեր փոխարեն՝ ապրելով այն կյանքը, որի մասին մեզ մնում է միայն երազել: «Մարդիկ գնում են ֆիլմ դիտելու՝ շարժվելու փոխարեն: Ենթադրվում է, որ հոլիվուդյան կերպարներն ունեն Ամերիկայում բոլորի համար նախատեսված արկածները, մինչ Ամերիկայում բոլորը նստած են մութ սենյակում և դիտում են, թե ինչպես նրանք ունեն դա (խմբ. արկածներ): Այո, մինչև պատերազմ կլինի: Այդ ժամանակ է արկածը հասանելի դառնում զանգվածների համար». մարդկանց՝ ֆիլմերի նկատմամբ խորին հարգանքի և կախվածության մասին այս կերպ է արտահայտվում ամերիկացի դրամատուրգ և վիպասան Թենեսի Ուիլյամսն իր մասնակիորեն ինքնակենսագրական «The Glass Menagerie» պիեսում[1]: Խորհրդային տարիները խարդախության (այսուհետ՝ կինեմատոգրաֆ) լավագույն ժամանակաշրջանն էին Հայաստանի համար: Հայկական կինոն, որ սկզբնավորվել է ռուս և եվրոպացի կինոօպերատորների նկարահանած փաստավավերագրական ֆիլմերով[2], իր ամենաստացված ժամանակահատավածը ապրել է 1960-70-ական թվականներին:

Հենց այդ ընթացքում՝ 1967-ին է իր գլուխգործոցներից մեկը՝ «Եռանկյունին» նկարահանել կինո և թատերական ռեժիսոր, սցենարիստ Հենրիկ Մալյանը: Ֆիլմը բազմաշերտ է, երբեմն՝ հանելուկային՝ շնորհիվ անցյալի, որի մասին չեն խոսում և ապագայի, որի մասին պատումն անունկնդիր է: Կան նշանային հարուստ համակարգեր, կոդեր, որոնք արժանի են ապակոդավորման, սակայն հոդվածում քննության են առնված միզանսցենի (ֆրանսերեն՝ mise-en-scène) բաղադրիչներից մի քանիսը՝ գույնը և լուսավորությունը, նաև՝ կինոխցիկի դիրքը, որոնք կօգնեն հասկանալ՝ ի՞նչ է նշանակում պատկերը և ինչպե՞ս է այն հաղորդում իմաստը, միզանսցենի այս բաղադրիչներն ինչպե՞ս է օգտագործել ռեժիսորը՝ իմաստը կոդավորելու և հայ մարդու կերպարը կառուցելու համար:

Մալյանի առաջին գունավոր ֆիլմը «Նահապետ»-ն է, որը ռեժիսորը նկարահանել է 1977-ին՝ «Եռանկյունուց» (1967) տասը տարի անց: Բայց երկու հիմնական գույների՝ սևի ու սպիտակի, և դրանց միջանկյալ մուգ ու բաց երանգների դրսևորումները յուրահատուկ իմաստ են հաղորդում ֆիլմին և հայ մարդու կերպարի կառուցման մեջ ընդգծում են դետալներ, որոնք նկատելի չէին լինի գունավոր ժապավենին: Սևն ու սպիտակը ստիպում են մեզ մտածել[3]: Մտածել, թե ինչ է թաքցնում մոնոխրոմը: Բացի այն, որ մինիմալիստական ներկապնակն ընդգծում է գծերի և ձևերի կարևորությունը, որը կինոլեզվին հաղորդում է կերպարվեստին և քանդակագործությանը հատուկ նշաններ, այն նախևառաջ օգնում է պատումը հիշողության վերածելու գործընթացում: Ի՞նչ նկատի ունենք, երբ հիշատակում ենք հիշողության կարևորությունը: Վստահաբար, շատերը ֆիլմը տեսել են, և, հավանաբար, ոչ մեկ անգամ, և գուցե Հովիկի (Միքայել Հովսեփյան)՝ ամբողջ պատումը ներկայացնելը դարձել է այնքան բնական, որ անուշադրության են մատնված այդ իրողության ավելի խորը հաղորդագրությունները: Մենք ֆիլմը տեսնում ենք այնպես, ինչպես այն տեսնում է Հովիկը, մեզ կերպարները ներկայացվում են այնպես, ինչպես նրանք ընկալելի են Հովիկի համար, և պատումի բոլոր բացահայտումներն անում ենք նույն եղանակով և նույն ժամանակ, ինչ անում է Հովիկը: Իսկ ինչո՞ւ հենց Հովիկը, այլ ոչ օրինակ՝ վարպետ Մկրտիչը (Սոս Սարգսյան), որ ամենակիրթ դարբինն էր: Պատճառն այն է, որ Հովիկը միակն է, ով կապված է ապագայի հետ: Հետևաբար, այն, ինչ մենք տեսնում ենք, պետք է լինի ինչ-որ մեկի հիշողությունը, այն մեկինը, որը ֆիլմի ինչ-որ կետում անավարտ չի թողնի պատումը: Եվ այն,որ մենք ականատես ենք լինելու հիշողության ռեպրեզենտացմանը, մեզ՝ կինոնկարը դիտողին, հայտնի է դառնում հենց ֆիլմի սկզբում, երբ հինգ դարբինները և Հովիկը լուսանկարվում են: Լուսանկարի հզորությունը ժամանակի, անմահության և հիշողության մեջ է[4]:

Չափազանց կարևորություն է լուսավորությունը: Բանն այն է, որ կինոխցիկը լույսը չի արտացոլում այնպես, ինչպես դա տեսնում է մարդկային աչքը[5]: Տարածության դետալները և լուսավորության կոնտրաստները, որոնք տեսնում է աչքը, չափազանց զարգացած են, և նույնիսկ լավագույն կինոխցիկները չեն կարող այն նույնությամբ պատկերել: Հավելյալ լուսավորությունն անհրաժեշտ է, որպեսզի ֆիլմի պատկերները հնարավոր մոտ լինեն այն որակին, ինչը բնական կերպով տեսանելի է մարդուն: Եվ ճիշտ ընտրված լուսավորությունը կարող է հաղորդել տեսարանի տրամադրությունը՝ պատումն ավելի դրամատիկ կամ թեթև դարձնելով: Ինչ վերաբերում է զգացմունքներին, կինոռեժիսորները սովորաբար դրանց ուժգնությունը կամ փափկությունը ցուցադրում են համապատասխան լուսավորության միջոցով: Տվյալ ֆիլմում լուսավորության երկու տեխնիկաների հետաքրքիր համադրություն կա՝ Եռանկյունու ներսում և Եռանկյունուց դուրս: Տեսարաններում, որտեղ Հովիկը միայնակ է, կիրառված է փափուկ լուսավորություն՝ համադրված բնական լուսավորությանը, ինչին հաճախ հանդիպում ենք Եռանկյունուց դուրս նկարահանված տեսարաններում: Իսկ ահա Եռանկյունու ներսում տեսնում ենք փափուկ առաջնային լույս / տաք հետին լուսավորություն, ինչի շնորհիվ սուբյեկտներն ունեն տաք եզրեր[6]:

Մենք տեսնում ենք լուսավորված սուբյեկտները, բայց չենք տեսնում լույսի աղբյուրը: Սա լուսավորության եվրոպական ոճ է, երբ հետին ֆոնի ուժեղ լուսավորության միջոցով կոնտրաստ է առաջանում: Եվրոպական ոճի լուսավորությունը պատկերն ավելի բնական է դարձնում և պահպանում է նատուրալիզմը[7]: Ինչը շատ տեղին է, քանի որ ֆիլմը Հովիկի հիշողություններն են, և լուսավորությունն արտացոլում է իր վերաբերմունքն այս կամ այն սուբյեկտի նկատմամբ: Ուժեղ լուսավորված դարբինները նշանակում են, որ վերջիններս վառ են պահպանված Հովիկի հիշողության մեջ, որ նա աշխարհին նայում է տաք հետին լուսավորություն ունեցող Եռանկյունու միջից, բայց ինքն իրեն ու Եռանկյունուց դուրս տարածվող աշխարհը տեսնում է փափուկ ու բնական լույսի ներքո, ինչն իրեն առանձնացնում է այն աշխարհից, որտեղ նա մեծանում է, ինչպես նաև նախանշում է ապագան, որը կառուցվելու է այլ գույն ու լուսավորություն ունեցող աշխարհում:

Հովիկի՝ անցյալի և ապագայի հետ սերտ կապեր ունենալու փաստը հաստատում է ոչ միայն այն, որ հենց նա է հանդես գալիս պատմիչի դերում, այլ նաև տեսախցիկի դիրքը: Հաշվի առնելով այդ տարիքի երեխայի հասակը՝ ռեժիսորը օպերատորին (Սերգեյ Իսրայելյան) հավանաբար հրահանգել է կիրառել կինոխցիկի՝ ցածր անկյուն դիրքը, որի միջոցով սուբյեկտներից մեկն ավելի մեծ է երևում, քան միզանսցենի շրջանակն է[8]: Համաշխարհային կինեմատոգրաֆում այն կիրառվում է՝ օգնելու համար կինոդիտողին ավելի լավ կապվել երեխայի էմոցիաներին: Ցածր անկյան տեսարաններ նկարահանելու համար տեսախցիկը դրվում է հատակին ավելի մոտ, քան սովորաբար՝ խիստ ընդգծելով որևէ սուբյեկտի կարևորությունը, տվյալ դեպքում՝ չափազանց կարևորելով Մկրտիչների դերը երեխա Հովիկի կյանքում:

Ֆիլմի վերջում տեսախցիկի դիրքը փոխվում է: Գլխավոր դերը ստանձնում է հենց Հովիկը, որը կադրի ետևում է թողնում դարբիններին, այդ թվում նաև իր հորը՝ ուստա Մուկուչին (Արմեն Ջիգարխանյան): Սա հնարավոր է դառնում տեսադաշտի կետի (point of view) միջոցով, որը կենտրոնանում է մի առանձնահատուկ կերպարի վրա[9]: POV-ի կիրառման ժամանակ կարևոր են աչքերը, երբ հայացքը կենտրոնացած է ինչ-որ բանի վրա, և թույլ է տալիս հետևել տվյալ կերպարի արձագանքին: Սովորաբար այս տեխնիկան կիրառվում է զրույցների, մասնավորապես՝ երկխոսությունների ժամանակ, ինչը տեսնում ենք ֆիլմի որոշ տեսարաններում, բայց վերջում այն ամենակարևոր նշանակությունն ունի, քանի որ այստեղ Հովիկը կադրում ավելի մեծ է երևում և շարժվում է առաջ, արդեն առանց դարբինների՝ նրանց թողնելով նույն տարածության և ժամանակի շրջանակներում, ինչն էլ հերթական անգամ ցույց է տալիս Հովիկի այլ վայրի ու ժամանակի պատկանելությունը: POV-ին շատ նման ևս մեկ տեխնիկա է «ուսի վրայից» (over-the-shoulder, OS) տեխնիկան. կինոխցիկի դիրքն այնպիսին է, որ կադրի կենտրոնում երևում է մի կերպար՝ իր ուսի hետևում թողնելով մեկ այլ կերպարի դեմք կամ մարմին[10]: Հենց OS-ի կիրառությունն էլ թույլ է տալիս Հովիկի մեջքի հետևում մնացած դարբիններին պատկերել որպես ետին պլան՝ այդպիսով ցուցադրելով, որ այսուհետև գլխավոր հերոսը և նոր պատումը մեկնարկողը հենց Հովիկն է լինելու: