Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
uncategorized

Պլագիատը` ուրիշի ուղեղի արդյունքը գողանալը, սղոցում է մեր տնտեսության հիմքերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, 7–8 ամիս է, ինչ նոր վարչապետ ունենք, որ իր թիմակիցներով փորձում է վերականգնել, վերակառուցել մեր տնտեսությունը: Ի՞նչ եք կարծում, այս ժամանակաշրջանը շատ չէ՞ր, որ նա տրամադրեց տնտեսության ախտորոշման վրա: Եվ, ընդհանրապես, չե՞նք դանդաղում:

– Լճացված վիճակից դուրս գալն ամենադժվար բանն է: Որովհետև եթե մի քիչ ուժեղ թափահարես, կարող ես խորասուզվել:

Մի քանի երկարաժամկետ գործոններ կան, որոնք զգուշավորություն են պահանջում: Օրինակ` կրթությունը: Նույնիսկ փող բերելը բավարար չէ տնտեսությունը կարգավորելու համար: Որովհետև մի բիզնեսը կուժեղացնես, մեկ ուրիշը մրցակցության հետևանքով կտուժի, եթե կապիտալն ու ընդհանուր աշխատուժն իրար հետ չհամադրվեն:

Իսկ մեր կրթությունը շատ երկար ժամանակ է, ինչ գտնվում է բարձիթողի վիճակում: Եվ չեմ էլ տեսնում հնարավորություն, որ կարելի է այս ոլորտը նույն կերպ թափ տալ:

Մինչդեռ տնտեսության երկարաժամկետ հիմքը կրթությունն է:

– Կրթություն ասելով ի՞նչ նկատի ունեք. նոր տեխնոլոգիանե՞ր, նոր գիտելիքնե՞ր, նոր տնտեսական մտածողությո՞ւն…

– Ո՛չ միայն: Ե՛վ ձեր թվարկած ուղղությունները, որոնք պետք է առաջ մղեն բիզնեսը, և՛ սոցիալական, այն է` հումանիտար գիտությունները: Սոցիալական գիտությունների ոլորտում տեղի է ունենում կարծես գիտությունից հեռու ինչ–որ բան: Կոպիտ եթե արտահայտվեմ` միջնադարյան վիճակ է ուղղակի:

Երբ նայում ես գիտական աշխատանքները, ասես շարադրություններ լինեն, որոնք միջազգային գիտելիքի մրցակցային դաշտ հենց մտնեն, պարզապես կնետվեն աղբամանը:

– Իսկ գիտության այս ոլորտներն ինչպե՞ս կարող են ազդել տնտեսության զարգացման վրա:

– Մեծագույն խնդիրը պլագիատն է` գրագողությունը: Եվ մեր երկրում ձևավորված համակարգը հենց խթանում է պլագիատը: Այսինքն` ուսանողին թույլատրվում է արտագրել և արտագրելով ստանալ գնահատական: Ապա` դիպլոմ: Եվ հետո այս երևույթը տեղափոխվում է նրա աշխատավայր. նա սովորում է վերցնել ուրիշի աշխատանքը ու ներկայացնել որպես իրենը: Որովհետև նա ինքնուրույն աշխատել չի սովորել, ընդհանրապես չգիտի, թե դա ինչ է:

Եվ այս ամենին զուգահեռ մենք ունենք պայծառ երիտասարդներ, որ կարողանում են աշխատաշուկայում արդյունք ապահովել: Իսկ առաջինները, քանի որ հմտացած են գողության մեջ, գողանում են այս մարդկանց արածը ու առաջ են գնում: Երկրորդներին այլևս բան չի մնում անել, քան դռները փակել ու ցտեսություն ասել հայրենիքին:

– Այսինքն` մեր երկրում գողությունը սկսվում է կրթությունից, հիմքը կրթության մեջ է, որքան էլ տարօրինակ հնչի:

– Այո, ուղեղի, գիտելիքի գողությունը կամ ուրիշի արածը սեփականելը դառնում է արդեն մտածողություն:

Ընդ որում դա միայն ուսանողների մակարդակով չէ, որ տեղի է ունենում: Նաև դասախոսներն են այդպես վարվում: Մենք ունենք դասախոսներ, որոնք դոկտորական են պաշտպանել` գողանոլով ուրիշի աշխատանքը:

Նման մարդիկ պարզապես պետք է դուրս վռնդվեն համակարգից:

– Չէ, մենք լավ էլ ընդունում ենք նրանց…

– Մենք ընդունում ենք նրանց, պահում ենք, նրանք էլ շարունակում են վերարտադրվել:

– Ո՞րն է լուծումը:

– Ես լուծումը չգիտեմ: Գուցե պետք է որոշենք ու ասենք` եկեք բոլոր 40 տարի առաջվա գիտական թեզերը չեղյալ համարենք: Իհարկե, կան նաև արժանի աշխատանքներ դրանց մեջ: Բայց ուրիշ ի՞նչ կերպ վարվենք: Բանն այն է, որ թացն ու չորն այնքան են խառնվել, որ տարանջատել հնարավոր չէ:

Եվ երբ հարցը փորձ է արվում սկզբունքորեն դնել, և քանի որ այս դեպքում գործ ենք ունենալու անհատների, նույնն է թե մարդկային ճակատագրերի հետ, ասում ենք` բա մեղք չէ՞:

Սակայն, հակընդեմ հարցն էլ պետք է հնչեցնենք` իսկ այս երկիրը մեղք չէ՞:

Հիմա մեր երկրում ինչո՞ւ «չի աշխատում», այսպես ասած, տնտեսական այդ ցնցումը: Որովհետև տնտեսությունը սովորաբար հիմնվում է արտադրողականության վրա: Իսկ արտադրողական ոլորտը կպած է գիտելիքին: Ցանկացած ունակ մարդ աշխատում է, երբ զգում է սոցիալական արդարությունը: Հենց չզգաց` իր կարողությունը չի կիրառի: Եվ բոլոր ոլորտներում է այդպես:

– Մեր երկրում նաև նոր դպրոցներ են հիմնվում` ԱՅԲ–ը, Դիլիջանի միջազգային դպրոցը, դրանց կարգախոսն այն է, որ երեխան ինքնուրույն մտածել սովորի: Սրանք ինչ–որ փոփոխություն չե՞ն կարող մտցենել իրավիճակի մեջ:

– Կարող են: Բայց մյուս կողմն էլ իր հմտություններն է զարգացնում գողանալու մեջ: Միայն ձեր թվարկածները չեն. մեր հներից էլ լավ դպրոցներ կան` ֆիզմաթը և այլն: Այս դպրոցներում երեխաները տեսնում են, որ կա մրցակցային միջավայր, որ իրենք պետք է սովորեն, որպեսզի առաջ գնան ու հաջողության հասնեն:

Բայց խնդիրն այն է, որ մտնելով կյանք, նրանք չունեն պաշտպանական հմտություններ: Նույնն էլ արտասահմանում սովորած երիտասարդների պարագայում է: Երբ վերջիններս մտնում են հատկապես մասնավոր հատված, տեսնում են, թե ինչ է կատարվում այստեղ: Ու չեն կարողանում ո՛չ իրենք իրենց և ո՛չ էլ իրենց արածը պաշտպանել:

Եվ… պարզապես թողնում–գնում են երկրից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում