Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Հայ հետախույզը` Թուրքիայի Մեջլիսի անդամ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարիներ առաջ մամուլում տպագրված իմ այս հոդվածը վերատպեցին թուրքական առաջատար գրեթե բոլոր թերթերը («Հուրիեթ», «Միլլիեթ», «Զաման» և այլն):
Բանը հասավ նրան, որ այս տեղեկության իսկությունը ճշտելու համար կոնկրետ հարցադրում արվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահ Մեհմեդ Ալի Շահինին:

Թուրքական խորհրդարանում հնչած հարցին, թե «Հայկական թերթերից մեկի համաձայն` 1980–ականներից առաջ ազգությամբ հայ, ԽՍՀՄ–ի կողմից ուղարկված մի գործակալ թուրք խորհրդարանականներից մեկի մահվանից հետո հաջողացրել է թափանցել ԹԱՄԺ և ծավալել հետախուզական գործունեություն: Նման բանի մասին Դուք լսե՞լ եք», Շահինը պատասխանել է. «Ոչ, չեմ լսել: Սակայն կասեմ` համոզիչ չի թվում այդ պնդումը: Այստեղ բոլորը միմյանց ճանաչում են: Մի՞թե հնարավոր է այդպիսի բան: Հնարավոր չէ»:
Բայց ես թուրքական հատուկ ծառայությունների աշխատակիցներին պետք է հուշեմ` դեպքերը տեղի են ունեցել 1945–52 թվականներին: Թե ինչու է շեշտվում 80–ականները, անհայտ է: Ես տարեթիվ չէի նշել:

Այս ֆանտաստիկ թվացող պատմությունը մեր հրապարակումից հետո որոշ երկրների անվտանգության մարմիններ, անշուշտ, կհերքեն կամ կձևացնեն, թե չեն կարդացել:
Բայց փաստը մնում է փաստ, որ ժամանակին հայտնի քաղաքական գործիչ, Թուրքիայի պառլամենտի անդամ Մահմուդ Շովքեթի (անունը փոխված է) նմանակ, ԽՍՀՄ ռազմական հետախուզության (ГРУ) կողմից գործուղված Սմբատ Խոջոյանը Թուրքիայի Մեջլիսում մի քանի տարի «փոխարինել» է թուրք պատգամավորին:

Համաշխարհային հետախուզական պրակտիկայում այս բացառիկ, նմանը չունեցող, համարձակ, ոսկերչական նրբությամբ հանճարեղորեն իրականացված օպերացիայի մասին երբեք չեն խոստովանի. Թուրքիան` ամոթից, իսկ և ԽՍՀՄ–ի ու նրա հետնորդ ՌԴ–ի հատուկ ծառայությունները` գերգաղտնիությունից ելնելով:
ԽՍՀՄ ռազմական հետախուզության աշխատակից, թուրքերենին գերազանց տիրապետող Սմբատ Խոջոյանը (ծագումով Իջևանի շրջանի Աչաջուր գյուղից) քանիցս գործուղվել էր Անկարա` հետախուզական հատուկ հանձնարարություններով: Որոշ ժամանակ անց նրան կրկին հրավիրում են Լուբյանկա:

– Սմբատ Համբարձումովիչ, ղեկավարությունը մշտապես հիացած է պրոֆեսիոնալ հետախույզի Ձեր գործողություններով,–առանց նախաբանի սկսեց ռազմական հետախուզության հայտնի ղեկավարներից մեկը,–այս հանձնարարությունը վեր է մարդկային ամենավառ երևակայությունից անգամ: Դուք պետք է անորոշ ժամանակով մեկնեք Անկարա: Թուրքիայի կառավարող կուսակցության հայտնի գործիչ, Մեջլիսի անդամ Շովքեթն արտաքինից ֆանտաստիկ նման է Ձեզ, անգամ ձայնի մեջ նմանություն կա: Դուք պետք է ստվերի պես հետևեք նրան: Ճանաչեք նրա շրջապատը, ընկերներին, հարազատներին, թշնամիներին, ծանոթանաք նրա սովորույթներին: Նա առողջական խնդիրներ ունի, անհրաժեշտ պահին կհեռանա այս փուչ աշխարհից: Բայց ոչ ոք չի իմանա այդ մասին: Նրա փոխարեն Դուք կմտնեք պառլամենտ, ընտանիք, ընկերական շրջապատ: Դուք կդառնաք Շովքեթ: Մեկ շաբաթից մեկնեք Թուրքիա, հաջողություն:
Այս խոսակցությունից երեք տարի էր անցել: Խոջոյանն իսկապես ստվերի պես հետապնդում էր Շովքեթին: Գիտեր նրա սովորությունները, ծխում էր նույն ծխախոտը, խմում նույն սուրճը, օգտվում նրա նախընտրած ճաշացանկից, նմանակում շարժուձևը: Երեկոները երբեմն թվում էր, թե հայելու միջից իրեն է նայում թուրք մեջլիսականը: Ճանաչում էր կնոջը, երեխային: Մորուքով կամ բեղերով քողարկված (նմանությունը ուշադրություն կգրավեր) փականագործի, ապակի գցողի անվան տակ բազմիցս եղել էր Շովքեթի բնակարանում: Ձայնագրում ու արտասանում էր Շովքեթի ելույթները:
Միայն երեք տարի անց Խոջոյանը Կենտրոնին լակոնիկ ծածկագիր ուղարկեց. «Я готов»:

…Քաղաքական այրերը ոչինչ չկռահեցին, Խոջոյան–Շովքեթը ելույթներ էր ունենում, լինում այնպիսի տեղերում, որտեղ օձն իր պորտով չէր կարող հասնել: ԿԳԲ–ն և ռազմական հետախուզությունը հիացած էին Մեջլիսի անդամ Շովքեթով, որը մոլի… հակակոմունիստ էր:

Ըստ չճշտված աղբյուրների` Խոջոյան–Շովքեթը նույնիսկ մասնակցել էր հերթական պառլամենտական ընտրություններին և կրկին դարձել պատգամավոր:
Սակայն սկզբում ամեն ինչ հարթ ու սահուն չի եղել: Շովքեթի դերում երկրորդ շաբաթում կինը դիմակազերծում է Խոջոյանին: Ում–ում` կնոջը չես խաբի: Բայց ամեն ինչ կանխատեսված էր: Շովքեթի կինը, ի բարեբախտություն Սմբատ Խոջոյանի, Եղեռնից մազապուրծ հայի թաքնված աղջիկ էր: Նա չմատնեց հետախույզին: Կինը սկսեց համագործակցել Սմբատի հետ:

Տարիներ անց թուրքական հետախուզությունը որսաց Խոջոյանի հետքը: Կենտրոնը Եվրոպայով նրան երկրից դուրս բերելու երկու անհաջող փորձ արեց: Մեծ արկածներով Խոջոյանն անհետացավ տեսադաշտից: Հարգելով Շովքեթի հիշատակը և վախենալով խայտառակությունից`իշխանությունները Խոջոյանի նկարը, որպես լրտեսի, չփակցրին համապատասխան տեղերում:

…Եվ մի օր Սմբատ Խոջոյանը առավոտ կանուխ փորձեց լողալով անցնել Արաքսը: Թուրքերը նկատեցին սահմանախախտին և կրակ բացեցին: 15 ժամ ջրի տակ մնալուց հետո (շնչում էր եղեգով), խավարի մեջ լողալով հասավ փրկության ափը:

1984 թվականի աշնանային մի օր Երևանի Սիլաչի թաղամասով մի բազմամարդ թափոր էր անցնում: Առջևից տանում էին հանգուցյալի` ԽՍՀՄ ռազմական հետախուզության փոխգնդապետի պետական շքանշանները: Զինվորական նվագախումբը մինչև գերեզման չլռեց: Հարազատներն այդպես էլ չիմացան, թե որտեղից հայտնվեցին նրանք, և ովքեր էին Մոսկվայից ժամանած մեկ տասնյակ ռուս բարձրաստիճան զինվորականները:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: