Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
Политика

Հավակնությունների հանգրվանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԿԸՀ իրենց հայտերը և ցուցակները ներկայացրեցին ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերը։ Կարելի է ասել, մեծ հաշվով, ցուցակներում որևէ սկանդալային նորություն չկար։ Շատերը փորձեցին քաղաքական աղմուկ բարձրացնել Րաֆֆի Հովհաննիսյանի 11–րդ հորիզոնականում հայտնվելու շուրջ։ Սակայն դա սպասելի էր, հատկապես հաշվի առնելով Հովհաննիսյանի էքսցենտրիկ բնավորությունը։ Չենք էլ փորձի կենտրոնանալ բոլոր դաշինքների կամ կուսակցությունների ցուցակների կամ դրանցում ներառված անհատների վրա առանձին–առանձին։ Բազմիցս այդ մասին խոսվել է և դեռ կխոսվի։
Ավելի շուտ կարելի է խոսել այդ անհատների միջոցով ունեցած ռեսուրսների և սպասվող հավակնությունների մասին։ Իհարկե, շատ դժվար է մեկ հոդվածի մեջ անդրադառնալ բոլորին, ուստի կփորձենք հերթականությամբ կատարել համապատասխան անդրադարձեր։ Մինչ այդ, պնդենք, որ ամենաշատը ցուցակներում ներկայացված է նախկին ՀՀՇ–ն (նախկին, քանի որ ներկայի ՀՀՇ–ն որևէ կապ չունի այն կազմի հետ)։ Սա արդեն խոսուն գործոն է, որը վերաբերում է Հայաստանի քաղաքական միջավայրին և դրանում տիրապետող գաղափարական սկզբունքներին։ Սակայն այստեղ ավելի ճիշտ է ասել` այդ սկզբունքների բացակայությանը։
Ամենաերիտասարդ կազմը, ու էլի ոչ պակաս նախկին ՀՀՇ–ականներից կազմված, ներկայացրել է «Ազատ–դեմոկրատներ» կուսակցությունը։ Սկսենք կուսակցության անվանումից։ Դեմոկրատիան ինքնին ենթադրում է ազատականություն, արժեքների ընտրություն, կամարտահայտում և այլն։ Կուսակցության անունը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ կան կաշկանդված դեմոկրատներ, բարդույթավորված դեմոկրատներ և այլն։ Ինչևէ, չխորանանք այս անվանումների մեջ և գանք հիմնական գործոններին։ Տողերիս հեղինակի խորին համոզմամբ, կուսակցությունը չի կարող ունենալ հավակնություններ։ Իհարկե, այնտեղ ներառված են բավականին լուսավոր երիտասարդներ, որոնք քիչ աչքի չեն ընկել հայաստանյան զարգացումների վերջին ֆոնին։ Այնտեղ ներկայացված է նաև Հայաստանի և ԱՊՀ–ի թերևս լավագույն տնտեսագետներից մեկը՝ Հրանտ Բագրատյանը։ Բայց դա բավականին քիչ է։ Կուսակցությունը տարբեր ակնարկներով՝ ուղղակի կամ անուղղակի հայտարարում է, որ գործում է արևմտյան արժեքների դաշտում։ Այս հատվածն արդեն անհասկանալի է։
Եթե կուսակցությունները սկսելու են գործել արևմտյան կամ հյուսիսային դաշտերում, ապա ո՞վ է գործելու հայոց պետականության դաշտում։ Գաղափարների սղության պայմաններում, իսկ դրանք իրոք սուղ են, քանի որ կուսակցությունների գերակշիռ մեծամասնությունը որևէ նոր բան չի ասում, շատ կարևոր է ասվածի հռետորաբանությունը։ Ենթադրում եմ, որ այս կուսակցությունը փորձելու է քվեներ հավաքել իր ծրագրերը ներկայացնելով և դրանց արդյունավետության մեջ ընտրողներին համոզելով, այլ ոչ թե փող բաժանելով։ Ծրագիր ներկայացնելու կամ համակրանք շահելու համար հռետորներ են պետք։ Որպես այդպիսիք, կուսակցությունը հռետորներ չունի։ Նախկին ժառանգականների վրա հույս դնել չի կարելի։ Բագրատյանի հաշվարկները ճշմարիտ են, բայց լեզուն անհասկանալի է հասարակության մեծ մասի համար։
Մնում են երիտասարդները։ Գոնե կուսակցության փոխնախագահի արտաբերած մտքերը՝ լրագրողների հետ կարճատև շփման ժամանակ, ստեղծեցին տպավորություն, որը ստանում ես դասը լավ անգիր արած աղջկանից։ Սակայն, երբ միտքն ընդհատում ես և անցնում այլ հարցի, շարունակությունը չի ստացվում։
Ի՞նչ է մնում արդյունքում։ Թերևս այս ուժը կարող է հույսը դնել անգամ իր կամքից անկախ որոշակի պայմանավորվածությունների և ճնշումների վրա։ Դրանք կարող են լինել տարբեր կենտրոններից՝ հաջակցություն արևմտյան դաշտում հանդես եկող միավորի։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: