Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

«Գազի սակագնի հարցում մեծ վրիպում է թույլ տրվել»

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանը համամիտ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի՝ օրերս կատարած հայտարարության հետ, որ առաջիկայում գազի գնի բարձրացման խնդիր չի լինի: Փորձագետի կարծիքով, հույս կա նաև, որ թանկանալու փոխարեն կարող է անգամ գազի գնի նվազում տեղի ունենալ, բայց այդ ամենին հասնելու համար հարկավոր է ոչ միայն աչալուրջ ու խելացի գտնվել, այլ համաձայնագրերում տեղ գտած խառնաշփոթին մանրամասն ծանոթանալ: Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված՝ գազի մատակարարման մի շարք համաձայնագրերին, ապա դրանք այնքան խճճված են, որ իրականում ոչ մասնագետի համար դժվար է այդ ամենից գլուխ հանելը:

Է. Սահակյանը, Oragir.info-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ կառավարության կողմից ընդունած 2013 թ.–ի 1349–Ա՝ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առք ու վաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին որոշմանը և ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ բնական գազի առք ու վաճառքի ժամանակ գների ձևավորման կարգին, նշեց, որ ստացվում է՝ 2013 թվականից երկու երկրների միջև կնքված համաձայնագրերով ռուսական կողմն է որոշում, թե Հայաստանի սպառողին մատակարարվող գազի սակագինը ինչպես պետք է հաշվարկվի: Այս դեպքում բնական հարց է ծագում, թե Ռուսաստանն իրականում ի՞նչ կապ կարող է ունենալ Հայաստանի ներսում ձևավորվող գների հետ, քանի որ այն ցանկացած երկրի ներքին գործն է: Բայց պարզվում է, որ հայկական կողմի թուլության պատճառով հիմա ազգովի հայտնվել ենք ռուսական աքցանի մեջ:

«Փաստորեն համաձայնագրերով թելադրվում է Հայաստանին, թե սպառողին մատակարարվող գազի սակագինն ինչ մեծություն պետք է ունենա: Ես համարում եմ, որ նման մոտեցումը միջպետական հարաբերությունների պարագայում նոնսենս է, քանի որ որևէ երկիր իրավունք չունի այլ երկրի թելադրել, թե իր երկրի ներսում գազի կամ էլեկտրաէներգիայի սակագինն ինչքան պետք է լինի: Մատակարարող երկիրը կարող է միայն իր կողմից մատակարարվող գազի սակագինը սահմանել, բայց այլ պետության ներքին գործերին խառնվելու իրավունք չունի: Ես կարծում եմ, որ այս հարցում, ի դեմս Հայաստանի կառավարության, 2013 թ.–ին մեծ վրիպում է թույլ տրվել»,– ասաց Է. Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2013–ին ՀՀ վարչապետը Տիգրան Սարգսյանն է եղել: Եվ փաստորեն նրա մասնակցությամբ կամ առնվազն գիտությամբ են այդ համաձայնագրերը կնքվել: Եվ չնայած Ռուսաստանը հայկական էներգետիկ համակարգում մեծ ծավալի մասնակցություն ունի, այդ թվում 100 տոկոսով տիրապետում է ողջ գազամատակարարման համակարգին, սակայն այդ պարագայում անգամ չի կարող այլ երկրի տարածքում կառավարության համաձայնությամբ սահմանել ո՛չ դրա շահագործման կարգը, ո՛չ էլ ներքին սակագինը: «Բնական է, որ Ռուսաստանը պետք է ցանկություն ունենա իրեն պատկանող սեփականությունն այնպես շահագործել, որ առավելագույն շահ ստանա, իսկ Հայաստանը պետք է կարողանա ընդդիմանալ այդ ցանկություններին, ինչը, ցավոք, չի արել: Եվ այդ պատճառով է, որ այնպիսի բովանդակությամբ համաձայնագրեր են կնքվել, որոնք առնվազն կարելի է արտառոց համարել: Եվ ես խորհուրդ կտամ մեր իշխանություններին պարզել, թե ովքեր են մասնակցել այս բանակցություններին և ովքեր են նման համաձայնագրեր կնքել»,– ասաց Է. Սահակյանը:

Համաձայնագրերում նախապայմաններ նույնպես կան, որոնցից մեկով, օրինակ, ՀՀ մատակարարվող գազի սակագինը կապվում է Ռուսաստանի Օրենբուրգի մարզին մատակարարվող գազի սակագնի հետ: Նման լծակներով ցանկացած պահի Ռուսաստանը կարող է Օրենբուրգում բարձրացնել գազի սակագինը և դրանով Հայաստանին պարտադրել նույնն իրականացնել: «Սա ճնշում գործադրելու լծակ է, որն ամեն պահի կարող է օգտագործվել: Մյուս լծակը գազի ջերմարարության, այլ կերպ ասած՝ գազի կալորիականության հարցն է: Այսինքն, գազի մատակարարման պայմանագրում նշված է, թե տվյալ արժեքով ինչ կալորիականության գազ պետք է մատակարարվի: Եվ եթե կալորիականությունը փոխվում է, ապա գազի մատակարարման գինն էլ պետք է փոխվի: Ի դեպ, գազի կալորիականությունը սահմանված է 1 խորհանարդ մետրի համար 7900 կիլոկալորիա, որը նվազագույն ցուցանիշն է: Դրանից ցածր պարզապես չի լինում: Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի կալորիականությունը , սակայն, տատանվում է մինչև 8600: Այսինքն, վաճառվող բնական գազի սակագնի՝ ռուսական կողմի ներկայացված վերահաշվարկի ընթացքում գազի սակագինն աճում է 7–10 %–ով: Դա քիչ գումար չէ: Փաստորեն ստացվում է, որ անգամ պայմանագրերով սահմանված սակագինն իրական թիվ չէ, այլ շինծու մի թիվ է, քանի որ վերահաշվարկի ժամանակ մատակարարվող գազի գինն աճում է, որովհետև Ռուսաստանից մատակարարվող գազի սակագինը կախվածության մեջ է գազի կալորիականությունից: Դա աննորմալ մոտեցում է, քանի որ գազի օգտագործման արդյունավետությունը կախված է գազի որակի հաստատուն լինելուց: Այսինքն, կարևոր է կայուն և հաստատուն որակի գազ մատակարարելը, և այն հարկավոր է նախապես հստակ սահմանել, ոչ թե մի բան սահմանել, բայց մեկ այլ բան անել և արհեստականորեն գին բարձրացնել»,– ասաց Է.Սահակյանը:

Փորձագետի կարծիքով, բանակցող կողմերի ոչ կոմպետենտ լինելու պատճառով է Հայաստանը հայտնվել նման իրավիճակում: Եվ հիմա կտրուկ քայլեր անելը կհանգեցնի երկու երկրների միջև լարվածության: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ բանակցությունների ժամանակ ճնշում գործադրել պետք չէ: «Իրավիճակը բարդ է, բայց մեր կողմից բանակցողները պետք է այնքան գիտակցություն և գրագիտություն ունենան, որ ռուսական կողմին տեխնիկապես ստիպեն, որպեսզի այսօրինակ հարցերը ճիշտ լուծումներ ստանան»,– ասաց Է. Սահակյանը: