Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Ամենաշատը Գերմանիայից են «դեպորտ» արվում

Oragir.info-ին հասած տեղեկությունների համաձայն, վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել են Հայաստան: Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, ովքեր տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:

Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, Oragir.info-ի հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով:

«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետևանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,– ասաց Ն. Դավթյանը:

Նա հավելեց նաև, որ չնայած բոլոր նման անձինք ենթակա են վերադարձի, սակայն հայցի մերժումից մինչև արտաքսում կարող է որոշակի ժամանակ տևել: Վերադարձման ընթացակարգը կարգավորվում է համաձայնագրով: Այդ շրջանակներում քաղաքացիներին վերադարձնելուց առաջ տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը հայկական ծառայությունից ճշտում է վերադարձի ենթակա անձի՝ ՀՀ քաղաքացի լինելու մասին տեղեկությունը:

«Եթե մենք հաստատում ենք տվյալ անձանց քաղաքացիությունը, ապա հաջորդ քայլով նրանց վերադարձնում են Հայաստան: Դրանից առաջ մեր ծառայությանը ծանուցում են այդ մասին, մասնավորապես, թե որ օրը և ինչ չվերթով են նրանք վերադարձվելու: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, քաղաքացիությունն ակնհայտ է և հաստատելու կարիք չկա, ապա եվրոպական երկրների ծառայությունները կարող են առանց մեր ծառայությանը ծանուցելու հետ ուղարկել Հայաստանի քաղաքացիներին: Այդ պարագայում մենք չենք իմանում նրանց մասին, եթե վերադարձվածները կամավոր չեն դիմում մեր ծառայությանը»,– ասաց Ն. Դավթյանը:

Ի դեպ, ծառայությունում գործում են վերաինտեգրման տարբեր ծրագրեր, հատկացնում են տարբեր փաթեթներ, որոնք ներառում են ուսուցման, բնակապահովման փոխհատուցման, բիզնեսի աջակցման, մեկ պատուհան ծրագրերը: Վերջերս մեկնարկել է նաև Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցը՝ ERRIN, որին Հայաստանը միացել է նոյեմբերի 1–ից:

Խոսելով վերջին օրերին մեկ չվերթով Գերմանիայից մեծ թվով Հայաստան վերադարձվածների մասին, Ն. Դավթյանը նշեց, որ հնարավոր է նման դեպք եղած լինի, և վերադարձված լինեն այն քաղաքացիները, որոնց ինքնությունը պարզ է եղել: Բայց, որպես լիազոր մարմնի ներկայացուցիչ, իրենք նման տեղեկություններ չունեն: Նման քաղաքացիներին նա խորհուրդ տվեց դիմել ծառայությանը:

«Բոլոր ծրագրերին զուգահեռ մենք իրականացնում ենք նաև եռամսյակային ֆորումներ ինտեգրման և վերաինտեգրման հարցերով, որի ժամանակ հավաքագրվում են դաշտի բոլոր միջազգային և հասարակական պատասխանատու կազմակերպությունները: Ունենք նաև պայմանավորվածություն, որ ցանկացած կազմակերպություն նման դեպքերի առնչվելու դեպքում շահառուներին ուղղորդի միգրացիոն ծառայություն, որտեղից էլ մենք ենք մեր հերթին նրանց ուղղորդում երրորդ կազմակերպություն և այլն»,– ասաց Ն. Դավթյանը:

Խոսելով օդանավակայանում «դեպորտ» եղածների իրազեկումը տեղում կազմակերպելու և նրանց այդտեղից սկսած օգնություն ցուցաբերելու մասին, ծառայության մամուլի խոսնակն ասաց, որ նման գործառույթ ներկայում չեն իրականացնում: Հարցն առավել ակտուալ է, քանի որ եվրոպական երկրների չվերթները հիմնականում գիշերային ժամերին են իրականացվում: Եվ ստացվում է, որ Հայաստան վերադարձվածները մինչև կացարանի հարցը լուծելը փաստացի մնում են փողոցում:

«Մենք աշխատում ենք աշխատանքային օրերին ու ժամերին: Եվ այսպես կամ այնպես չենք կարողանա գիշերային ժամերին հետ վերադարձածներին օդանավակայանից սկսած աջակցել: Այնպես չի, որ մենք ունենք ժամանակավոր կացարաններ, որտեղ կարող ենք առաջին իսկ պահից նրանց տեղավորել: Ինչ վերաբերում է ծրագրով հատկացվող բնակարաններին, ապա դա էլ մեկ–երկու օրվա ընթացքում լուծելու հարցեր չեն: Այսինքն, անելիքներ դեռ շատ կան, և որևէ մեկը դա չի ժխտում, բայց ամեն կերպ փորձում ենք գործընթացներն այնպես կազմակերպել, որ վերադարձողի մոտ վերաինտեգրումը հարթ ընթանա»,– ասաց Ն. Դավթյանը: Հայաստան հետ վերադարձի պայմանագիրը միայն ԵՄ երկրների հետ է գործում: Նոյեմբերի վերջի դրությամբ ընդհանուր առմամբ բոլոր եվրոպական երկրներից ծառայությունը 901 հայտ է ստացել, որոնք վերաբերել են 1825 անձի: Ստացված հայտերից 282–ի դեպքում քաղաքացիությունը չի հաստատվել, մնացածը ենթակա են վերադարձի: Դրանցից ամենաշատը՝ 623 հայտ, ստացվել է Գերմանիայից, որը 1277 անձի է վերաբերում: Հաջորդ տեղում Նիդերլանդներն են, հետո Ֆրանսիան, Ավստրիան և այլն: Եվ եթե հաշվի առնենք, որ դրանից բացի արտաքսման են ենթարկվում նաև այնպիսիք, ում փաստաթղթերը պատշաճ վիճակում են, ապա կարող ենք արձանագրել, որ եվրոպական երկրներից «դեպորտ» եղած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես: