Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
uncategorized

Պայքար ընդդիմադիր Փաշինյանի տեղի համար. տեղում դոփելու առարկայական վտանգը

Վերջին օրերին ակտիվացել են քննարկումները քաղաքական ոչ իշխանական ուժերի միջև առ այն, թե ով կանցնի խորհրդարան, ով ավելի շատ տոկոսներ կհավաքի, ով կլինի իրական ընդդիմություն, իսկ ով` ոչ: Ժամանակները փոխվում են, Հայաստանում քաղաքական ուժերի հարաբերակցությունը գլխիվայր է շրջվել, բայց անցյալից մնացած, ավանդույթ դարձած նախընտրական սյուժեները շարունակում են անփոփոխ մնալ: Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, ընտրություններից առաջ ֆավորիտը պարզ է, ու մնացյալ ուժերը մրցում են ընդդիմության, իրական ընդդիմության, թիվ մեկ ընդդիմության տիտղոսի համար:

Ընդդիմության տիտղոսի համար մրցավազքի առաջամարտիկները վերջին օրերին դարձել են Էդուարդ Շարմազանովն ու Էդմոն Մարուքյանը: Շարմազանովը հայտարարում է, որ իրենք են միակ ընդդիմությունը, քանի որ իրենք են միայն այս ամիսներին քննադատել Փաշինյանի կառավարությանը, իրենց են միայն արձագանքում իշխանությունները: Մարուքյանն էլ Շարմազանովին հակադարձում է, որ ընդդիմությունը լինելու են իրենք՝ հեղափոխության ակունքներում կանգնած լինելով հանդերձ: Այս հեռակա բանավեճն էլ, իր հերթին ուղեկցվում է իրար հասցեին հնչող «դուք չեք անցնելու խորհրդարան», «մենք ավելի շատ ենք ձայն հավաքելու» վանկարկումներով:

Նախ, պարոնայք, կլինի՞ գոնե այս անգամ թողնենք, որ քաղաքացին իր քվեով որոշի, թե ով է անցնելու, ինչքան քվե է հավաքելու:

Այլևս այդ որոշման վրա ազդելու հնարավորություն չկա, համենայնդեպս, իշխանությունները քաղաքական երաշխիքներ են տվել այս մասով ու այդ երաշխիքն ամրապնդել Երևանի ավագանու ու դրան հաջորդած մի շարք ՏԻՄ ընտրությունների օրինակով:

Երկրորդ՝ ժամանակն է արդեն ֆիքսելու, որ ընդդիմության խնդիրը ոչ թե իշխանություններին մյուսներից ավելի սուր, հաճախ ու շատ քննադատելն է, այլ այլընտրանքային օրակարգ ու բովանդակություն ունենալը: Սրանով է որոշվում քաղաքական ուժի կշիռը, ինչպես ժամանակին ասում էր Փաշինյանը՝ թիմ, ծրագիր, ինստիտուտ: Հենց այս երեք կոմպոնենտներն են, որ քաղաքական ուժին, անկախ ընդդիմադիր, թե իշխանություն լինելուց, դարձնում է կենսունակ, դարձնում է քաղաքական համակարգը որակապես փոխելու ունակ:

Իհարկե, ինքը՝ Փաշինյանը, այս երեք կոմպոնենտների կայացման ճանապարհով չէ, որ կարողացել է իշխանափոխություն իրականացնել: Ավելին, երբ նույն Շարմազանովը պնդում է, որ իշխանություններին պետք է այնպիսի ընդդիմություն, ինչպիսին Փաշինյանն էր ՀՀԿ–ի համար, ստացվում է, որ մենք պատրաստվում ենք նույն գետը մտնել երկրորդ անգամ, այսինքն՝ ՀՀԿ–ն առաջարկում է անել այն, ինչ Փաշինյանը: Այսինքն, շեղվել թիմ, ծրագիր, ինստիտուտ ձևավորելու երկարաժամկետ մարտավարությունից, առաջնորդվել բացառապես իշխանությանը սուր և հաճախ քննադատելու մարտավարությամբ: Այս մարտավարության ուղիղ հետևանքն է այն, որ հեղափոխությունն իր դրական սպասելիքներով հանդերձ, այս ամիսների ընթացքում չի կարողացել ձևավորել ո՛չ պատշաճ պետական համակարգ, ո՛չ հստակ քաղաքական թիմ, ո՛չ տեսանելի ու շոշափելի քաղաքական ծրագիր:

Հիմա, եթե ընդդիմության համար պայքարը Հայաստանում պետք է ընթանա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին նմանվելու ձգտմամբ, եթե պայքարի առանցքում պետք է լինի արդեն վարչապետ Փաշինյանին շատ կամ քիչ, սուր կամ մեղմ քննադատելը, ապա Հայաստանի քաղաքական համակարգը դատապարտված է դոփել տեղում: Սուր քննադատությունն, իհարկե, ընդդիմություն լինելու, այսպես ասած, պարտադիր էսթետիկ կողմերից է: Բայց բացառապես այդ բաղադրիչի վրա քաղաքական գործունեություն կառուցելը ինքնանպատակ լինելուց զատ հղի է քաղաքական համակարգի առողջացման պրոցեսը վերստին արգելակելու վտանգով: Իշխանության քննադատությունը ընդդիմադիր գործունեության գործիքներից մեկն է միայն, ոչ թե նպատակ: Նպատակը՝ ստեղծել կենսունակ թիմ՝ ստվերային կաբինետի տեսքով, կարևոր հարցերում ունենալ իշխանությանն այլընտրանք հանդիսացող ծրագրեր ու մոտեցումներ: Այլ կերպ ասած, կենսունակ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի պատահական մի առավոտ (ցանկալի է հետընտրական առավոտ) արթնանալու և մեկ–երկու շաբաթվա տեխնիկական–ադապտացիոն շրջափուլից հետո իշխանության ղեկը ստանձնելու, սեփական թիմը ներկայացնելու ու սեփական ծրագիրը օր առաջ կենսագործելու:

Դժվար է ասել՝ ՀՀԿ–ն, ԼՀԿ–ն, ԲՀԿ–ն կամ մեկ այլ ուժ կդառնա՞ն այսպիսի ընդդիմություն, թե՞ ոչ: Բայց լավ կլիներ, որ ընդդիմության տիտղոսի համար պայքարը մղեին հենց այս տրամաբանությամբ, ոչ թե զբաղվեին միմյանց հավանական ձայները հաշվելով, Փաշինյանին ով ավելի շատ ու կոշտ քննադատեց հարցադրմանը պատասխաններ որոնելով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան