Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграция
Экономика

Կաուչուկից՝ «բանջարանոցային կաշի»

Մենք գիտենք, որ...

 


Ռետինե ճտքավոր կոշիկները ստեղծվել են 19–րդ դարում, երբ սկսեցին կաուչուկից իրեր պատրաստել:

Իրականում այնքան էլ այդպես չէ :

Պարզվում է, որ դեռևս մեր թվարկությունից առաջ 1600–ականներից սկսած «ռետինե» ճտքավոր կոշիկներ պատրաստելիս են եղել Ամազոն գետի ավազանում ապրող հնդկացիները: Ամերիկայի արևադարձային անտառներում աճում է հևեա ծառը: Այս ծառը բնական կաուչուկի աղբյուր է, որը և օգտագործում էին հնդկացիները «ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար: Բնական կաուչուկը բուսական ծագում ունեցող պոլիմեր է։ Այն պարունակում է հևեածառի կաթնահյութի (լատեքսի) մեջ։ «Կաուչուկ» տերմինը ծագել է «կաուչու» բառից, որով Բրազիլիայի բնիկները կոչել են Ամազոն գետի ափերին աճող հևեայից ստացվող նյութը («կաու» – ծառ, «ուչու» – հոսել, լացել)։ «Ռետինե» ճտքավոր կոշիկներ ստանալու համար հնդկացիները իրենց ոտքերը մինչև ծնկները իջեցնում էին ինչ–որ անոթում հավաքած կաուչուկի ծառի կաթնահյութի մեջ: Այդ հյութի մեջ գտնվող լատեքսը պնդանում էր և ծածկում նրանց ոտքերը: Ստացվում էին միանվագ օգտագործման «ռետինե» ճտքավոր կոշիկներ: Այստեղ, իհարկե, սխալ է ասել ռետինե կոշիկ, ավելի ճիշտը լատեքսի կամ կաուչուկի կոշիկն է, բայց դա համարյա թե նույնն է:

Կաուչուկի կարևոր հատկությունն առաձգականությունն է, այսինքն՝ արտաքին ուժի ազդեցությամբ իր ձևը փոխելու, օրինակ՝ ձգվելու, սեղմվելու և ապա ազդող ուժի բացակայության դեպքում իր նախկին ձևը վերականգնելու ունակությունը։ Կաուչուկն օժտված է նաև ջրի ու գազի նկատմամբ անթափանց լինելու արժեքավոր հատկությամբ։ Սկզբից կաուչուկի օգտագործումը սահմանափակ էր, քանի որ այն շոգից հալվում էր, ցրտից պնդանում, ինչպես քարը: Անհրաժեշտ էր ստանալ ավելի էլաստիկ նյութ: Դա հաջողվել է իրականացնել 1839 թվականին ամերիկացի գյուտարար Չարլզ Գուդիրին: Նա տաքացրած կաուչուկին ծծումբով խառնած նյութի մի քանի կաթիլ պատահաբար կաթեցրեց խոհանոցային վառարանի վրա և ստացավ նոր նյութ՝ ռետին, որն իր հատկություններով էապես գերազանցում էր կաուչուկին: Կաուչուկը ռետինի վերածելու այս պատահական պրոցեսը կոչվեց «վուլկանացում»՝ ի պատիվ հին հռոմեական կրակի աստծո: Իր հայտնագործությունը նա ցույց տվեց կաուչուկի վաճառականներ Թոմաս Հենկենին և Չարլզ Մակինտոշին: Վերջիններս արտոնագրեցին գյուտը և սկսեցին ռետինե իրեր արտադրել՝ սկսած 1843 թվականից: Այդ թվականին էլ հենց հայտնվեցին ռետինե երկարաճիտ կոշիկները: Չարլզ Գուդիրը փորձեց դատական գործընթաց սկսել, բայց ոչնչի չհասավ և, ամբողջ կյանքը աղքատության մեջ անցկացնելով, այդպես էլ աղքատ մահացավ: Աշխարհում սկսվեց կաուչուկային տենդը: Հասարակածային երկրներում սկսեցին ստեղծել կաուչուկի ծառերի պլանտացիաներ: Քանի որ կաուչուկի ծառ հյուսիսում աճեցնել անհնար է, 1926 թվականին խորհրդային կառավարությունը հայտարարեց սինթետիկ կաուչուկ ստանալու մրցույթ, որի մրցանակն էր 100 000 ռուբլի։ Սինթետիկ կաուչուկի ստացման առաջին արդյունաբերական եղանակը մշակել է ռուս քիմիկոս Ս. Լեբեդևը՝ էթիլային սպիրտից, և առաջարկել է արդյունաբերական նպատակով օգտագործել բութադիենը։ Ավելի վաղ ֆրանսիացի քիմիկոս Բուշարդը արհեստական կաուչուկ էր ստացել իզոպրենից: 1940 թվականին Երևանում ստեղծվեց «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը, այստեղ արհեստական կաուչուկ ստանում էին քլորոպրենից: Բնական կաուչուկ ներկայումս ևս արտադրվում է: Հիմա ամենաշատ բնական կաուչուկ արտադրող երկիրը Մալազիան է: Գուդիրի մահից 40 տարի անց, ի պատիվ նրա է կոչվել ստեղծված մի նոր ընկերություն՝ «Գուդիր Ռաբբեր քըմփընին»: Ներկայումս այս ընկերությունը առաջատարն է աշխարհում ռետինե անվադողերի արտադրության բնագավառում:


Չարլզ Գուդիրը շատ աղքատ է ապրել, նա անգամ պարտքերի պատճառով բանտ է նստել, որը, ի դեպ, նա կատակով կոչում էր «իմ հյուրանոցը»: Միևնույն ժամանակ աղքատությունը նրան փիլիսոփա էր դարձրել: Նա ասում էր, որ կյանքը չի գնահատվում դոլարով կամ ցենտով, ինքը չի բողոքում, որ իր գցած սերմից աճած պտուղներից ուրիշներն են օգտվում, ավելի վատ է, երբ սերմը գցած է, իսկ պտուղները ոչ ոք չի հավաքում: Գուդիրը իր հայտնագործած նյութը՝ ռետինը, կոչում էր «բանջարանոցային կաշի»: