Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Лидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»«Сила одного драма» - благотворительной общественной организации «Орран» Образовательная программа по кибербезопасности от Ucom и Microsoft Инновационного центра завершилась конкурсом Mini CTFДень благодарности клиентам - на этот раз в филиале IDBank «Эребуни»Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак КарапетянПодведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
uncategorized

Պարզապես հող չեն հանձնում, հողի համար կռիվ ու արյուն են տալիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագիտական, առավել ևս դիվանագիտական լեզուն չափազանց նուրբ ու պատասխանատվություն պահանջող է, ուստի դիվանագետը կամ քաղաքականությամբ զբաղվող անհատը, գործիչը տարբեր բառերի ու տերմինների հետ ինչպես պատահի վարվելու, իսկ հետո էլ «լեզվի սայթաքումների» արդարացումների շղթա սկսելու իրավունք ուղղակի չունի: Հենց այսպիսի «լեզվի սայթաքում» ունեցավ հեռավոր 2001 թվականին Վարդան Օսկանյանը, երբ Արցախի շուրջ գտնվող անվտանգության գոտու մի շարք տարածքներ անվանեց օկուպացված: Մոտավորապես նույն կերպ օրերս Զոյա Թադևոսյանն էր մամլո ասուլիսի ժամանակ խոսել «գրավյալ տարածքների» մասին, իսկ հետո նշել, թե լեզվի սայթաքում էր: Այս «սայթաքումներն» իրականում խոսում են հենց մտածողության մասին, որովհետև հնարավոր չէ «սայթաքել» այնպիսի տերմինների վրա, որոնց մասին չես մտածում: Առավել ևս, որ տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես ես ճշտող հարցերից հետո մի քանի անգամ հաստատում խոսքդ:

Սակայն մենք այստեղ բոլորովին էլ չենք պատրաստվում մի շարք ռազմաշունչ օգտատերերի նման, միայն այդ տերմինից ելնելով, խոսել պարտվողականության, հող հանձնելու և նման երևույթների մասին: Մեծ հաշվով, որևէ անհատ, որևէ պաշտոնյա` ընդհուպ մինչև վարչապետ ու նախագահ, չի կարող «հող հանձնել», որովհետև պարզապես հող չեն հանձնում և նաև նվեր ստանում, հողը նվաճում են, ազատագրում են, հողի համար կռիվ ու արյուն են տալիս: Սա, երևի թե, գիտենք բոլորս:

Այլ հարց է, երբ խոսքը դիվանագիտության ու քաղաքականության մասին է: Ի դեպ, ժամանակին Սերժ Սարգսյանը նույնպես ասում էր, որ Աղդամը, իսկ ավելի ճիշտ` Ակնին, իր հայրենիքը չէ: Կարո՞ղ է, արդյոք, որևէ մեկը պնդել, թե Սերժ Սարգսյանը հող հանձնողի հոգեբանություն ուներ, կարծում եմ` ոչ, որովհետև Սարգսյանին կարելի է մեղադրել բազում մեղքերի մեջ, բայց ոչ հող հանձնելու: Նման արտահայտությունների դեպքում կարող ենք շատ այլ օրինակներ գտնել, սակայն թողնենք սա:

Իրականությունն այն է, որ Արցախի անվտանգության գոտու տարածքները հաճախակի, եթե ոչ միշտ, հայտնվել են բանակցային սեղանին: Այս փաստը չի ժխտել որևէ իշխանություն, և պետք էլ չէր ժխտել: Մյուս կողմից` այդ տարածքները անվանել գրավյալ կամ օկուպացված, բոլորովին տեղին ու նպատակահարմար չէ, որովհետև մենք գործ ունենք պատմական Հայաստանի գավառների հետ: Սա, իհարկե, չի նշանակում, թե մենք պետք է հավակնենք Բաքվին, ինչպես մեր հակառակորդ հարևանները ` Երևանին, սակայն չի նշանակում նաև, որ պետք է մերժենք մեր պատմությունը: Ադրբեջանն այսօր և նախկինում էլ` ընդհուպ խորհրդային շրջանում, զբաղված էր սեփական պատմությունը հորինելով ու գրելով, ինչպես նաև քարոզելով: Սրա դեմ կարելի է պայքարել նախ և առաջ «գրավյալ տարածք», «օկուպացված հողեր» և այսօրինակ տերմինների մտածողությունը վանելով, այս արտահայտությունները մեկընդմիշտ և կտրուկ մեր բառապաշարից հանելով: Ինչ մնում է քաղաքական ու դիվանագիտական լեզվին, դա բոլորովին այլ հարց է:

Վերջապես, եթե գանք զուտ սահմանների ճանաչման ու տարածքների խնդրին ապա մեծ հաշվով կարող ենք արձանագրել, որ պարզ չէ Արցախի չճանաչված հանրապետության սահմանների որոշման սկզբունքը: Արդյոք դրա համար պետք է հիմք հանդիսանան նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաննե՞րը, թե՞ կարող են գործել այլ սկզբունքներ ու չափանիշներ, սրանք բավական բարդ դիվանագիտական ու շատ ավելի բարդ իրավական բնույթի խնդիրներ են, որոնց լուծումն այսօր դեռևս որևէ բանակցային սեղանին դրված չէ այն պարզ պատճառով, որ ներկայումս կիսապատերազմական իրավիճակի հետ մենք գործ ունենք:

Պատերազմական իրավիճակը վտանգում է մարդկային կյանքեր, և այս խնդրի լուծումից հետո կարելի է մտածել այլ` իրավական ու քաղաքական խնդիրների մասին: Սակայն որևէ մեկի համար գաղտնիք չէ նաև, որ ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծումը մոտ ապագայում նույնիսկ չի էլ գծագրվում: Այս պայմաններում նպատակահարմար է մի կողմից ընդհանրապես կիրառությունից հանել օկուպացված, գրավ յալ, զավթյալ և այսօրինակ բնորոշումները, ինչպես արդեն նշվեց, մյուս կողմից էլ` խուսափել հակառակ ծայրահեղությունից` նման արտահայտություններ անողներին ուղղակիորեն հայտարարել հող տվող (ծախող, նվիրող, հանձնող) ու դավաճան: Առավել ևս այն դեպքում, երբ նման տեսակետով հանդես եկողներն ավելի շատ քաղաքական դիվիդենտներ են հավաքում, քան թե ազատություն են տալիս իրենց «ներքին ձայնին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում