Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Արտակ Կիրակոսյան. «Քաղաքական վակուումի սցենարը քիչ հավանական է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանը պատասխանել է «Փաստ»–ի հարցերին:

– Պարո՛ն Կիրակոսյան, թեև արդեն Սերժ Սարգսյանն ընտրվել է վարչապետի պաշտոնում, բայց հանրահավաքներն ու ակցիաները շարունակվում են: Ապրիլի 17–ին ականատես եղանք նաև բազմահազարանոց ցույցի՝ Հանրապետության հրապարակում: Ինչպե՞ս կգնահատեք ուժերի գործողությունների ծրագիրը:

– Խնդիրը շատ պարզ էր: Այն, որ Ս. Սարգսյանի վարչապետ դառնալը վտանգներ ունի ՀՀ–ի համար, բոլորն են հասկանում: Հանգամանքը տարբեր կողմերից կարող է շահարկվել այն առումով, որ մենք այնպիսի երկիր ենք, ինչպիսին Ղազախստանն է, Ադրբեջանը և այլն: Բացի դրանից՝ լավ նշան չէ, որ քաղաքական գործիչը մի բան խոստանում է ու հետո այդ խոստումը բացահայտ ձևով չի իրականացնում: Խոսքը Ս. Սարգսյանի խոստման մասին է, ըստ որի՝ վարչապետ չէր լինելու: Այդ իմաստով հասարակության ռեակցիան շատ ադեկվատ էր: Ուրիշ հարց է, որ գործողությունները ավելի շատ քաղաքացիական բողոքներ են, որոնք քաղաքական պահանջ ունեն, բայց որպես այդպիսին՝ գործողությունների քաղաքական ծրագիր չկա: Սա բերում է մի իրադրության, որ ստեղծվում է մի անորոշ վիճակ: Եթե այդ իրավիճակը երկար է տևում, քաղաքական վակուում է առաջանում, որի մեջ սկսում են քաղաքական ուժերը լցվել: Այդ իրավիճակին ականատես ենք եղել, օրինակ՝ Ուկրաինայում: Այդպիսի սցենար ՀՀ–ում քիչ հավանական է, քանի որ հասարակության հետ խոսելու շատ հնարավորություններ կան, ինչպիսին ինֆորմացիա տարածելն է: Այդպիսի վակուում սարքելը շատ դժվար է, որովհետև սահմանափակումներ չկան: Շատ ավելի վտանգավոր կլիներ, որ ինտերնետն անջատեին, ուղիղ հեռարձակումների հնարավորություն չլիներ:

– Հնչում են տեսակետներ, համաձայն որոնց՝ փողոց դուրս եկած ուժերին, այնուամենայնիվ, հաջողվում է անսպասելիություն դրսևորել: Իշխանության համար անսպասելի լինելու այդ հանգամանքը նկատելի՞ է ձեր կողմից:

– Ե՛վ անսպասելի, և՛ սպասելի է: Կարծում եմ՝ այնպես չէր, թե սպասում էին, որ ամեն ինչ հանդարտ է անցնելու: Աչքի առաջ ունենալով 30 տարվա պայքարը՝ դժվար էր ժողովրդից սպասել, որ ամեն ինչ հանդարտ է անցնելու: Իշխանության համար ամենակարևորն այն է, որ երևացող բռնություն չլինի: Դա շատ ծանր կլիներ Ս. Սարգսյանի ամբողջ կառավարման համար, որովհետև Մարտի 1–ը մինչև կարողացավ կիսատ–պռատ մարսել, 3–4 տարի տևեց: Այս պարագայում, ըստ իս, իշխանությունները շատ շահագրգռված են որ որևէ տեսանելի բռնություն չլինի:

Իսկ ինչ վերաբերում է անսպասելի գործողություններին, ապա ցանկացած կոնֆլիկտային իրավիճակում կողմերի մեջ ոգևորությունն արթնանում է: Բացի այդ՝ ենթագիտակցաբար արթնանում է նաև կրեատիվությունը: Տեղի են ունենում բաներ, որոնք թվում է, թե լուրջ կազմակերպված են, ծրագրավորված են, բայց իրականում միասնականության զգացում է առաջանում մարդկանց մեջ, որը բերում է հետաքրքիր գործողությունների: Որոշակի տեխնոլոգիաներ են օգտագործվում, ինչը լավ է: Բայց մի խնդիր կա. անընդհատ առաջ է տարվում այն թեզը, թե սա ցանցային է, որևէ առաջնորդ չկա: Թեզն իր մեջ վտանգներ ունի: Բոլորս հասկանում ենք, որ առաջնորդ կա՝ Նիկոլն է: Բայց երբ դու ասում ես՝ դուք եք ամբողջը, տարբեր գործողություններ արեք, սա կարող է բերել իրավիճակների, որից կարող են օգտվել նաև սադրիչները:

– Այնուամենայնիվ, հերքվե՞ց այն թեզը, որ հասարակությունն ապատիայի մեջ է:

– Ես երբևէ նման իլյուզիա չեմ ունեցել, որ հասարակությունը ապատիայի մեջ է: Ուղղակի հստակ քաղաքական ընկալումներ չկան, գործողությունների և այլնի տեսլական չկա: Այն, որ մեր ժողովուրդը պայքարի կենսական ուժ ունի, դա տարբեր առիթներով է երևացել: Պոռթկումներով դու էլի կարող ես կենսունակությունդ ցույց տալ, բայց մի կողմից ունենք ժողովուրդ, որն իր մեջ կենսունակ ուժ ունի, բայց որպես քաղաքական զարգացման տեսլական, այն շատ թույլ և սաղմնային վիճակում է: Եթե տեսլական չկա, մարդկանց համար դժվար է իրենց ապագան կառուցել, տեսնել՝ ուր պետք է լինեն և ինչ պետք է անեն:

– Արձանագրվել էին սադրիչ գործողություններ: Զուգահեռ դրանց՝ ցույցի մասնակիցները շեշտում են, որ իրենք խաղաղ անհնազանդության կողմնակիցն են: Սադրիչներ ուղարկելն իշխանության ի՞նչ մարտավարության մասին է խոսում:

– Ես առավոտից հետևում եմ, թե ոստիկանությունը երբ պետք է հայտարարություն անի Մաշտոց–Թումանյան խաչմերուկում կատարվածի մասին, բայց դեռ ոչ մի հաղորդագրություն չեմ տեսել: Որ նրանք ցույցի մասնակից չէին, ամենասկզբից էր պարզ: Բայց չեմ կարծում, որ տեղի ունեցածը հենց իշխանության մարտավարությունն է, որովհետև էլի եմ ասում՝ շահագրգռված չեն բռնություններ կիրառելու առումով: Երեկվա իրավիճակը խոսում է հենց այն վտանգների մասին, որոնք մատնանշեցի նախորդ հարցերից մեկում: Այսինքն՝ երբ ասում են, թե սա ցանցային է, առաջնորդներ չկան ու ամեն մեկն իր տեղում գործողություն է անում, կարող է լինեն իրավիճակներ, որ այս կամ այն անկյուններում ինչ–որ բաներ առաջանան: Բացի այդ՝ երբ քաղաքական գործիչն ինչ–որ շարժում է սկսում, շատ կարևոր է, որ պատասխանատվությունն իր վրա վերցնի: Հակառակ դեպքում՝ դու քաոսային վիճակ ես ստեղծում, որը կարող է վտանգավոր լինել ամբողջ շարժման համար:

Ես բացի դրանից մի ասելիք ունեմ՝ այսօր ցույցին անչափահասների մեծ քանակ կար: Դա ոչ մի ձևով արդարացված չէ, այլև դատապարտելի է: Պետք է ցույցի կազմակերպիչները հստակ ձևով ասեն, որ երեխաները տեղ չունեն քաղաքական ցույցերում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում