Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Արհամարհանք՝ լրատվամիջոցների նկատմամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարզահամերգային համալիրում կայացած՝ ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը լրագրողները հնարավորություն ունեին հետևելու միայն Ազգային ժողովի շենքից:

Սկսած 1991 թվականից նման ոչ մի արարողության ժամանակ լրատվամիջոցների նկատմամբ նման սահմանափակում չի եղել:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս սահմանափակումն անսպասելի չէր:

«Այդ առումով այսօրվա իշխանությունների ընդհանուր քաղաքականությունը դեպի ավելի փակ ձևով աշխատելու ուղղությամբ է գնում: Վերոնշյալ սահմանափակումը նախորդ որոշումների տրամաբանական շարունակությունն է: Մյուս կողմից, իհարկե, որոշումն աննախադեպ էր. անկախացումից ի վեր այսպիսի մի դեպք չէր եղել, որ լրատվամիջոցները նախագահի երդմնակալության արարողությունը չլուսաբանեին հենց իրադարձության վայրից: Եվ սա, իհարկե, մեծ հաշվով լրատվամիջոցների աշխատանքի արհամարհում է: Այն փաստը, որ լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրել են այնտեղ, ամենևին էլ չի կարող հիմնավորում լինել լուսաբանող լրագրողներին ներս չթողնելու առումով: Լրատվամիջոցների ղեկավարներն այնտեղ էին որպես ղեկավար և ոչ թե որպես լուսաբանող լրագրող: Իհարկե, որևէ լրատվամիջոցի ղեկավար կարող է որոշել, որ ինքն է լուսաբանելու արարողությունը, բայց որպես կանոն ղեկավարներն այնտեղ ուղղակի ներկա են որպես հյուր և ոչ թե որպես լուսաբանող լրագրող: Եվ սա շատ տխուր է՝ իշխանությունը կարծես արհեստականորեն ջրբաժան է անցկացնում իր և լրատվամիջոցների միջև»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելիքյանը:

Նշենք, որ օրեր առաջ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Կազմակերպությունը շեշտել է, որ «մամուլի ազատության անկումը դադարեցնելը» պետք է Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը լինի. «Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով և կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»: Կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվել է մարտի 23–ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, ըստ որի ՀՀ կառավարության նիստերը դռնփակ են լինելու, իսկ ՀՀ կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության չեն կարող հարցազրույց տալ լրագրողներին:

Աշոտ Մելիքյանը շեշտեց՝ համամիտ է կազմակերպության գնահատականի հետ: «Զարգացումներն ինֆորմացիոն ոլորտում ընթանում են այնպես, որ օրենքներում լրատվամիջոցների գործունեության առումով գնալով ավելի են շատանում սահմանափակումները: Այդ սահմանափակումները կան հատկապես պետական մարմինների գործունեությունը լուսաբանելու առումով: Սա, իհարկե, անդրադառնում է խոսքի ազատության, տեղեկատվության ազատության իրավիճակի վրա: Այս ամենը, բնականաբար, չի վրիպում միջազգային կազմակերպությունների աչքից, և այդ ամենն իրենք արտացոլում են իրենց գնահատականներում»,–ընդգծեց ԽԱՊԿ նախագահը:

Իսկ թե բացի գնահատականներից ինչ կարելի է սպասել, հատկապես, երբ Հայաստանը Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել, Աշոտ Մելիքյանը նկատեց. «Կարծում եմ՝ միջազգային կառույցների, այդ թվում նաև Եվրամիության կողմից պետք է հետևողականություն ցուցաբերվի: Կան պարտավորություններ, որոնք նախատեսված են համաձայնագրում: Պետք է պահանջել, որ նաև այդ համաձայնագրի տառին և ոգուն համապատասխան գործողություններ լինեն թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի Հանրապետության կողմից: Երբ համաձայնագիրը ստորագրվում էր, մենք հույսեր էինք փայփայում, որ այն կնպաստի Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, բայց, ցավոք, առայժմ հետընթացի, ռեգրեսիվ գործընթացների ենք ականատես լինում: Ճիշտ է, այդ համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել, բայց նման փաստաթուղթ ստորագրելուց հետո պետությունն ինքը պետք է նախաձեռնի քայլեր, որոնք դեպի զարգացում կտանեն: Այն, ինչ որ մենք տեսնում ենք խոսքի ազատության և տեղեկատվության ազատության ոլորտում, առայժմ հակառակի մասին է վկայում»: