Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
uncategorized

Գագիկ Մակարյան. «Պետական աջակցության ծրագրերը շարունակում են երբեմն բավականին խրթին և կոռումպացված մնալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն օրերս տեսակետ է հայտնել, թե հասարակությունն իր կենցաղում 7,5% տնտեսական աճը կզգա այն դեպքում, երբ այն շարունակական լինի: Եվ եթե 5–6 տարի շարունակ պահպանվի տնտեսական աճի նման տեմպը, այդ ժամանակ էլ հասարակությունն իր վրա կզգա տնտեսական աճի էֆեկտը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, անդրադառնալով պատգամավորի տեսակետին, նշեց, որ իրական խնդիրն այն է, որ տնտեսական առումով մարդկանց գրպաններն այն աստիճանի են դատարկվել, որ հասարակությունը տնտեսական աճն, իսկապես, չի կարող իր վրա զգալ:

«Եթե կա 100 ընկույզ, ապա 7% տնտեսական աճի դեպքում ունենում ենք 107 ընկույզ: Այդ ավելացած 7 ընկույզը, սակայն, այնքան քիչ է, որ կարող ես բռի մեջ հավաքել: Եթե ունենանք 1000 ընկույզ, ապա 7% տնտեսական աճի դեպքում 70 ընկույզ կունենանք: Այդ դեպքում և՛ գրպանները հնարավոր կլինի լցնել, և՛ դրա «ծանրությունը» զգալ»,– ասաց Գ. Մակարյանը:

Տնտեսագետի կարծիքով, սակայն այնպես չէ, որ նշված 7% աճն ընդհանրապես տեսանելի չէ: Նրա կարծիքով նշված աճի ցուցանիշը կարելի է տեսնել բացված ու գոյատևող ձեռնարկությունների թվերի, մասնավոր հատվածում զբաղվածության թվերի, շինարարության ծավալների համեմատությունից և այլն: Բայց, քանի որ վերջին տարիներին փոքր և միջին ձեռնարկությունների թիվը 120 հազարից հասավ մոտ 55 հազարի, այդ պատճառով էլ 7%–ը տնտեսական աճը հասարակությունն իր վրա չի զգում: Գ. Մակարյանը նշեց նաև, որ ուսումնասիրությունները ցույց են տվել նաև, որ Հայաստանի կենսամակարդակը եվրոպական երկրների ներկայի մակարդակին հասնելու համար պետք է, որ մեզ մոտ տարեկան տնտեսական աճը կազմի 25%:

«Հզոր տնտեսություն ունեցող զարգացած երկրները, ինչպիսին են օրինակ ԱՄՆ–ը, Չինաստանը, Գերմանիան և այլն, տնտեսական աճի նույնիսկ 2%–ի պարագայում բավականին մեծ տնտեսական էֆեկտ են ունենում: Իսկ Հայաստանի դեպքում 7%–ը կամ նույնիսկ 10–11%–ը բավարար չէ նման էֆեկտ ստանալու համար: Եթե մենք տարեկան 25% տնտեսական աճ ապահովենք, ապա մոտ 10–15 տարի հետո կարելի է ենթադրել, որ կարող ենք հասնել եվրոպական երկրների ներկայի մակարդակին»,– ասաց Գ. Մակարյանը:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի հաշվարկներով տնտեսության թռիչքային աճ ապահովելու համար կարևոր է նաև ներդրումներ անել այն ոլորտներում, որոնք ավելի շատ աշխատուժի պահանջարկ կունենան: Այդ դեպքում կնվազեն ոչ միայն գործազրկության, այլև աղքատության ցուցանիշները:

«Դրան կարող է նպաստել նաև տեղում GSP, GSP+ ստանդարտներին համապատասխանող ապրանքների արտադրության կազմակերպումն ու արտահանումը, քանի որ GSP ստանդարտներին համապատասխանող 3000 անուն, իսկ GSP+ ստանդարտներին համապատասխանող մոտ 6000 անուն ապրանք կարող ենք արտահանել: Սակայն GSP–ի ընդամենը 10%–ի, իսկ GSP+–ին համապատասխանող ընդամենը 1%–ի չափով ենք կարողանում ապրանք արտահանել: Եվ խնդիրն այն է, որ ոչ որակական, ոչ քանակի առումով այդքան ապրանք չենք կարողանում արտադրել, որպեսզի արտահանենք»,– ասաց Գ. Մակարյանը:

Այս ամենի մեջ, ըստ նրա, մեղքի իր մեծ բաժինն ունի նաև Հայաստանի տնտեսական համակարգը, քանի որ ամեն ինչ թողնված է ազատ շուկայական հարաբերությունների վրա: Այդ պատճառով էլ տարբեր ճյուղերի զարգացումն այլ կերպ է ընթանում ու նաև ազդում տնտեսական աճի ցուցանիշների վրա:

«Ամենաազդեցիկը տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներն են, որոնք կարող են մնացած ոլորտները գեներացնել: Բայց Հայաստանում գյուղատնտեսական արդյունաբերություն չկա: Դրա փոխարեն կան էմպիրիկ կլաստերային լուծումներ, ինչը սակայն հեռու է արդյունաբերություն կոչվելուց: Եվ այդ պատճառով է, որ օրինակ գյուղատնտեսությունը չի կարողանում գեներացնել մնացած հնարավորությունները: Ինչ վերաբերում է 25%–անոց աճի հնարավորությանը, ապա Հայաստանում դրա նախադրյալները կան: Մասնավորապես՝ թարմ և վերամշակված գյուղմթերքի արտադրությունն ու արտահանումը կարող է լինել, մետաղամշակման, էներգետիկայի ոլորտները, շինարարությունը: Բայց խնդիրն այն է, որ դեռևս պետական աջակցության ծրագրերը շարունակում են որոշ դեպքերում բավականին խրթին և կոռումպացված մնալ, որոշ դեպքերում դեռ բյուրոկրատական քաշքշուկներ, շահերի բախումներ կան և այլն: Չկարծեք, թե ներկա կառավարությունում ամեն ինչ իդեալական է: Բաց տեքստով ասում եմ՝ ո՛չ: Համակարգի բոլոր պաշտոնյաներն էլ էլի ինչ–որ բաներ անում են իրենց ծանոթ, բարեկամների կամ իրենց նշանակած կադրերի միջոցով: Այնպես որ, ամեն ինչը չէ, որ սահուն է կազմակերպվում: Եվ հարկավոր է ավելի թափանցիկ աշխատել, որպեսզի էֆեկտիվության աստիճանը բարձրանա»,– ասաց Գ. Մակարյանը:

Գործատուների միության նախագահի խոսքով, վիճակը շտկելու համար պետական մարմինները պետք է համապատասխան լծակներ ստեղծեն՝ տեղեկացնեն, մոբիլիզացնեն հասարակությանը, սուբսիդավորեն և տարբեր ուղղություններով ծրագրեր մշակեն ու մարդկանց տրամադրեն, որպեսզի միանգամից մի քանի հարց լուծեն: Բայց քանի որ պետական կառույցներն առանձին–առանձին են աշխատում, այդ պատճառով էլ արդյունքի չեն հասնում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում