Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Տխուրը և ուրախը կողք կողքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կամ` սիրիահայերը մեր մեջ

Մենք ականատեսն ենք ժողովրդի տեղահանության այսօրվա փաստին: Հազարավոր սիրիահայեր լքեցին իրենց բնակավայրերը և սփռվեցին աշխարհով մեկ: Բայց այս անգամ, ի տարբերություն նախորդ դարասկզբին տեղի ունեցածի, հայ ժողովուրդն ուներ իր պետութունը և առաջին հերթին այս մարդկանց հայացքը ուղղվեց նրա կողմը: Մոտավոր հաշվարկներով, ճշգրիտ հաշվառում գոյություն չունի, այստեղ է բնակվում 15–16 հազար սիրիացի հայ:
Իսկ ինչպե՞ս են տունն ու տեղը կորցրած այս մարդիկ իրենց զգում մեզ մոտ` Հայաստանում: Որքան էլ լինի իրենց հայրենիքը, այնուամենայնիվ, թողել են այն վայրերը, որտեղ աչք են բացել ու որտեղ ապրել են արդեն մի քանի սերունդ:
Կարևորը հետևյալն է` նրանք ինտեգրվե՞լ են մեզ, մեր հասարակությանը: Բնականաբար, այդ առումով ավելի հեշտ է երեխաների ու երիտասարդների համար: Երեխաները գնում են դպրոց, սովորում են մեր երեխաների կողքին և արդեն բավականին վարժ խոսում են արևելահայերենով:
Երիտասարդների համար ևս հեշտ է: Հատկապես, եթե աշխատանք ունեն, հետևաբար նաև ունեն ամենօրյա շփում տեղացիների հետ: Իսկ եթե չես աշխատում, պետք է մնաս մեկուսացված: Եվ այս դեպքում արդեն ինտեգրվելու մասին խոսք լինել չի կարող:
Տարեցների համար առավել դժվար է տնից–տեղից կտրվել և ապրել այլ միջավայրում: Իմ զրուցակիցը պատմեց իր սկեսուրից, ով 95 տարեկան է: Նա ամեն Աստծու օր նույն հարցն է տալիս` ե՞րբ ենք հետ գնալու` տուն: Հիշեցնում է այն տարիները, երբ նույնն են կրկնել մեր մեծ մայրերը: Ի Տեր գնալուց առաջ, կարոտը սրտներում պահած, նույն խոսքերն են մրմնջացել:
Տղամարդիկ առավել ծանր են տանում տեղափոխությունը, քան կանայք: Հատկապես, եթե այդ տղամարդը չի կարողանում ընտանիքի ապրուստը հոգալ: Իսկ այսօր շատերն են այդ վիճակում: Ընդհանրապես գործազրկության մեծ տոկոս ունեցող երկիրը չէր կարող աշխատանքով ապահովել նաև այս մարդկանց` տեղահանվածներին:
Եվ եթե նրանք աշխատանք չունեն, ապա ապրում են, ինչպես կարողանում են կամ ինչպես ընդունված է նաև մեր պարագայում. ընտանիքի որևէ անդամ աշխատում է դրսում, հատկապես արաբական որևէ երկրում և ապրուստի միջոցներ հասցնում մերձավորներին: Կամ էլ մարդիկ հույսները դնում են բարեկամի վրա, ծանոթի վրա. ով ինչպես կկարողանա և ինչպիսի հնարավորություն ունի:
Իսկ նրանք, ովքեր կարողանում են այստեղ աշխատելով հոգալ օրվա հացը, հիմնականում ընդգրկված են մի քանի ոլորտներում: Սիրիահայերը լավ վարսավիրներ են, լավ ոսկերիչներ են, ռեստորանային գործի լավ մասնագետներ են: Վերջին դեպքում, իհարկե, եթե փող ունեն գործի մեջ դնելու համար: Նաև սիրիահայ շատ բժիշկներ կան, որ հաջողությամբ աշխատում են բժշկական մեր հաստատություններում: Համեմատաբար վերջիններիս համար հեշտ է, որովհետև ժամանակին բժշկական կրթություն են ստացել մեր երկրում: Այսինքն` ապրել են Երևանում, ծանոթ են քաղաքին: Նաև որոշ չափով ռուսերենին են տիրապետում: Դա ևս հեշտացնում է իրենց գործը:
Կանայք էլ փորձում են օգտակար լինել ընտանիքին. արդեն վերջացել է տանը պարփակված ապրելու ժամանակը, իրավիճակն այլ բան է պահանջում: Նրանք հիմնականում տանը կիսաֆաբրիկատներ են պատրաստում ու տրամադրում առևտրի ու սննդի կետերին:
Ընդհանրապես, սիրիահայերը խիստ ըմբռնումով են մոտենում մեր երկրի վիճակին: Գիտեն` մեր հալն էլ մի բան չէ, ու շատ պահանջներ չեն դնում պետության առջև: Ինչ օգնություն կամ աջակցություն տրամադրում են, գոհ են մնում: Գոհ են, որ մեր կառավարությունը պետպատվերի շրջանակներում լուծել է իրենց առողջապահական հարցերը: Կրթական արտոնություններից ևս գոհ են: Այսօր արդեն շուրջ 500 սիրիահայ երիտասարդ սովորում է Հայաստանի բուհերում, և նրանց ուսման դիմաց վճարում է կառավարությունը, նաև` Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը և ՀԲԸՄ–ն:
Այս երիտասարդները փաստորեն կտրվեցին փողոցից և մասնագիտության տեր դարձան: Ի՞նչ պետք է նրանք անեին, եթե այդ աջակցությունը չլիներ: Հարցին նայում են նաև այս տեսանկյունից:
Հատկապես շնորհակալ են մեր երկրից, որ փաստաթղթային աջակցություն մատուցեց մարդկանց: Հատկապես դա անգնահատելի էր երիտասարդ տղաների պարագայում, ովքեր կամ պետք է ծառայեին սիրիական բանակում, կամ պետք է առևանգվեին ու տարվեին երկիր որպես դասալիքներ: Այս երիտասարդների կյանքը փրկվեց ինչ–որ առումով` նշում են նրանք:
Մի խոսքով` պետությունն ինչքան կարողանում է աջակցում է, գոհ են մարդիկ: Գոհ են նաև տեղացիներից: Ամեն ինչ նորմալ է նրանց վերաբերմունքի մեջ:
Բայց այստեղ` Հայաստանում, արդեն այլևս չի լինի այն համախմբումը, որ այս մարդիկ ունեցել են իրենց բնակավայրում` Սիրիայում: Ցանկացած այլ երկրում ապրելիս, հատկապես` իսլամական երկրում, հայերը մշտապես ստեղծել են իրենց ակումբները, միություններն ու ապրել են դրանց շուրջ: Ապրել են իրենց եկեղեցու ու դպրոցի շուրջ: Ապրել են համարյա գետոյացված: Դա իրենց բնութագրումն է:
Նրանք արդեն հայրենիքում են: Դրա կարքիը չկա այլևս: Ու համայնքը կցրվի, կլուծվի ողջ հայաստանյան հասարակության մեջ: Այն այլևս չի լինի, գոյություն չի ունենա:
Տխո՞ւր է, թե` ուրախ է: Գուցե մարդկայնորեն տխուր է, բայց ազգային–քաղաքական առումով միանշանակ ուրախալի բան է:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: