Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Դեպի Նոյյան տապան տանող ճանապարհն ուղենշում են հայկական խաչքարերն ու սրբապատկերները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շատ լեռնագնացներ, ովքեր փորձել են բարձրանալ Արարատը, առավել ևս գտնել Նոյյան տապանը, փաստում են` լեռն ինքն է որոշում ում թույլ տալ բարձրանալ և ում թույլ չտալ:
Հին հայերի պատկերացմամբ` Աստվածը եղել է Արարատ լեռը, որը տիեզերական կենտրոնից ստանում է ինֆորմացիա` Բացարձակի խոսքը, և այն փոխանցում է երկրագնդի մյուս կենտրոններին: Այս ճանապարհով տեղի է ունենում երկրագնդի և մարդկության զարգացումը` համապատասխան Բացարձակի ծրագրավորման ու համակարգման:
Նորագույն ուսումնասիրությունները, իրոք, բացահայտել են Արարատի առանձնահատուկ լինելը: Նրանից հավասար հեռավորության վրա են գտնվում մայրցամաքների հարաբերական կենտրոնները: Արարատն իր հիմքով ամենաբարձր լեռն է, բայց նրանից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Արարատի սառցադաշտի ջուրը հալվելով` ներծծվում է լեռան մեջ և տարածվում ողջ Հայկական լեռնաշխարհով: Մինչև 1840 թ. Ակոռ գյուղի մոտ բխում էր միակ աղբյուրը, որի ջուրը համարվում էր սրբազան, և ասում են` բուժում էր բազմաթիվ հիվանդություններ, անգամ մաշկային բորոտությունը: Երբ հայերը հեռացան տարածքից, և Ակոռը դարձավ քրդաբնակ` երկրաշարժը գյուղը ավերեց, աղբյուրն էլ ցամաքեց:
Ի դեպ, գիտականորեն ապացուցվել է, որ ջուրը կարող է ինֆորմացիա ընդունել, կրել և փոխանցել: Երբ ուսումնասիրվել է Արարատի գագաթից բերված սառցաջուրը, պարզվել է, որ այն իր էներգետիկ ակտիվությամբ մի քանի հազար անգամ գերազանցում է այլ աղբյուրներից վերցված ջրերին և երկար ժամանակ չի կորցնում իր հատկությունը:
Աստվածաշնչի վկայությամբ էլ Նոյի տապանը հանգրվանեց հենց Արարատի վրա: Նոյը դուրս եկավ տապանից ու իջավ Արարատյան հարթավայր: Ու այստեղ` հայոց հողի վրա, առաջինը վերածնված մարդկության պատմության մեջ, Նոյը տնկեց խաղողի որթ: Առաջին գիշերն էլ հանգրվանեց մեր Նախիջևանում: Ըստ որոշ աղբյուրների ու ավանդույթների, առաջին երկրպագությունն առ Աստված կատարեց Էջմիածնի մայր տաճարի հատվածում. պատահական չէ, որ հեթանոսական շրջանում տարածքը կրկին սրբատեղի էր, Մայր տաճարն էլ կառուցվել է հենց հեթանոսական սրբատեղիի վրա:
Երևի այսքանը բավական է, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա, որ մարդկության երկրորդ ծնունդը սկսվել է հայոց հողից: Այսինքն` Հայաստանն է մարդկության ծննդավայրը, նրա առաջին հայրենիքը: Մարդկությունը գիտի այս մասին` քրիստոնյա աշխարհից բացի տեղյակ են նաև մյուսները: Այս մասին հիշատակված է նաև Ղուրանում, այլ սուրբ գրքերում: Հնագույն ժողովուրդները նույնպես սրբազան են համարել Հայաստանը` որպես մարդկության բնօրրան: Պարսիկներն առաջին մարդուն կոչել են Արիման, իսկ հնդիկները` Հայամարդա, այսինքն` հայ մարդ: Առավելապես սրբացվել է Արարատը` որպես մարդկության փրկության վայր: Շումերները Մաշոու (Մասիս) սարը համարում էին աստվածների ժողովատեղի, այն վայրը, որտեղից նրանք խոսել են մարդկանց հետ:
…Ու իր պատմության ողջ ընթացքում մարդկությունը փորձել է ճշտել աստվածաշնչյան տեղեկության հավաստիությունը: Իսկ դրա համար պետք էր ընդամենը բարձրանալ Արարատի գագաթն ու աչքով տեսնել ինչն ինչոց է: Հատկապես 20–րդ դարում, զինված լուսանկարչական սարքերով, տարբեր արշավախմբեր փորձել են գտնել Նոյյան տապանը: Տարբեր երկրների արխիվներում պահպանվում են այդ լուսանկարները: Դրանց մեջ կան այնպիսիք, որոնք պատկերում են հստակ կառույցի հստակ ուրվագծեր: Հատկապես` 1916 թվականին ռուս զինվորականների կողմից արված լուսանկարը, որը գտնվում էր ցարական արխիվներում: Իսկ 1949–ին ամերիկացի մասնագետները Արարատի գագաթին կատարեցին աէրոլուսանկարահանում: Մինչև 1995 թ. ԿՀՎ–ի գաղտնի արխիվներում պահվող լուսանկարը ֆիքսել էր 140 մետր երկարությամբ օբյեկտ: Ի դեպ, Նոյյան տապանի երկարությունը, Սուրբ Գրքի համաձայն, հենց այդքան է:
Մի տեղեկություն ևս: 1948–ին Արարատի գագաթին տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ` սարը բացվել է, և հիմնական մասով իր մեջ առել տապանը: Փնտրողները և ուսումնասիրողները ներկայում տապանի ընդամենը բեկորներն են տեսնում: Բայց ուսումնասիրողների համար դա խոչընդոտ չեղավ:

Տարիներ առաջ իտալացի լեռնագնաց Տիտո դե Լուկան բարձրացավ Արարատի գագաթը: Ընդ որում, բարձրացավ թուրքական կողմից: Հիմնականում մթնշաղին կամ գիշերով, երբ թուրք զինվորներն իրեն չէին կարող նկատել: Ու դեպի տապան տանող ճանապարհին տեսավ բազմաթիվ խաչքարեր, հայկական սրբապատկերներ: Ու հետո տեսավ տապանը: Լեռը նրան ցույց տվեց ճանապարհը: Բայց մինչ այդ դեպի տապան տանող ճանապարհը լեռը հուշել էր հայերին, ովքեր իրենց քարե աղոթք–ուղեցույցն էին դրոշմել լեռան լանջերին:

Հ.Գ. Ի դեպ` Արարատ լեռը բարձրացած և Նոյյան տապանի հետքերը գտած իտալացի Տիտո դե Լուկան Նոյյան տապանի մնացորդներից մի մասնիկ է նվիրել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Արամ Առաջինի կարգադրությամբ՝ Նոյյան տապանի մասունքը զետեղվել է Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանում:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: