Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Հայկական ատոմակայանի կանգնեցման և վերագործարկման որոշումների արանքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում Հայաստանի ատոմակայանը կանգնեցնելու որոշումը կայացվել է 1988 թ.–ի դեկտեմբերի 7–ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, երբ ԽՍՀՄ բարձրաստիճան պաշտոնյաները որոշում են կայացրել ևս մեկ անգամ ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստանի ողջ տարածքի սեյսմակայունության վիճակը. «Փաստի» հետ զրույցում այս մասին ասաց խորհրդային տարիներին Պետպլանի էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ Էդվարդ Արզումանյանը, ով հետագայում դարձել է նաև ՀՀ էներգետիկայի առաջին փոխնախարարը:
Եվ այսպես՝ դեկտեմբերի 15–ին Հայաստանի ԳԱԱ–ում կազմված նոր քարտեզը, որով Հայկական ատոմակայանը «հայտնվեց» 10 բալանոց երկրաշարժի հավանականության գոտում, դարձավ ճակատագրական Հայաստանի համար և հունվարի 6–ին արդեն, ԽՍՀՄ կառավարությունը որոշում կայացրեց կանգնեցնել հայկական ատոմակայանը: «Քանի որ 1989 թ.–ի առաջին եռամսյակում պետք էր ավարտին հասցնել աշխատանքները, որոշում կայացվեց փետրվարի 25–ին կանգնեցնել առաջին բլոկը, իսկ մարտի 18–ին՝ երկրորդը: Եվ այդպես էլ եղավ»,– ասաց Է. Արզումանյանը:
Տարիներ անց, երբ հայկական ատոմակայանի վերագործարկման որոշում է կայացվել հարկավոր է եղել նախ լուծել միջուկային վառելիքը Հայաստան հասցնելու հարցը: Նշենք, որ խորհրդային տարիներին այն Հայաստան էր բերվում երկաթգծով, սակայն, երբ 1991 թվականի աշնանից հետո, երբ Ադրբեջանից և Վրաստանից Հայաստան եկող երկաթուղային տրանսպորտի գործունեությունը դադարեցված էր, բնական հարց է ծագել, թե ստեղծված իրավիճակում ինչպես պետք է Հայաստան բերվի ատոմային վառելիքը: Միակ ճանապարհն այն ինքնաթիռով Հայաստան հասցնելն էր, սակայն օդային ճանապարհով առաջին անգամ նման պատասխանատու «բեռ» տեղափոխելը, պարզվում էր այդքան էլ հեշտ չէր և բազում ռիսկեր էր պարունակում:
Առաջին նման խիզախ քայլը կազմակերպվել և իրականացվել է Էդվարդ Արզումանյանի անմիջական ջանքերի շնորհիվ և նրա մասնակցությամբ` 1995 թ.–ի փետրվարի 9–ին:
«Մոսկվայում մոտ մեկ ամիս կորցրեցինք, որպեսզի Ռուսաստանի ատոմային հսկողության կոմիտեի կողմից Իլ 76 ինքնաթիռով ատոմային վառելիք տեղափոխելու թույլտվություն ստանանք: Առաջին թռիչքի ժամանակ, սակայն, տեղի ունեցավ մի դեպք, որը կարող էր ճակատագրական ավարտ ունենալ ոչ միայն օդանավի անձնակազմի կամ ինձ համար, այլև ողջ տարածաշրջանի»,– ասում է Է. Արզումանյանը:
Ապրումների պատճառով նախկին փոխնախարարի մազերը հաշված ժամերի ընթացքում հասցրել են սպիտակել, որի մասին նա իմացել է տուն վերադառնալուց և իր կնոջ զարմանքից քարացած հայացքից հետո միայն: Դեպքը, որը կարող էր ճակատագրական ավարտ ունենալ քաղաքական պատճառներով է պայմանավորված եղել: Հիշեցնենք, որ այդ տարիներին Վրաստանը նույնպես անկախացել էր ԽՍՀՄ–ից և իր օդային տարածքի հսկողությունն ինքնուրույն էր իրականացնում: Այդ պատճառով էլ Ռուսաստանից Վրաստանի վրայով թռիչք իրականացնելու համար հարկավոր էր նախ վրացական կողմի թույլտվությունը ստանալ:
«Մոսկվայից ես անմիջապես Հայաստանի կառավարության հետ էի աշխատում և տեղեկացրեցի, որ հաջորդ օրն առավոտյան Մոսկվայից պետք է թռչենք Հայաստան: Տեղեկացրեցի նաև ինքնաթիռի հնգանիշ համարը և ասացի, որ մեր ինքնաթիռը 13 րոպե պետք է թռչի Վրաստանի վրայով: Խնդրեցի, որ վրացական կողմի համաձայնությունը ստանան: Ինձ խոստացան ամեն ինչ կազմակերպել, սակայն թռիչքի ժամանակ, երբ արդեն մոտենում էինք Կովկասյան լեռնաշղթային, օդանավի հրամանատարը ինձ կանչեց և ասաց, որ վրացական կողմի ավիադիսպետչերը հարցնում է՝ ով եք, ինչ եք տեղափոխում և ուր եք գնում»,– պատմում է Է. Արզումանյանը:
Վրացական կողմից տեղեկանում է, որ օդանավի թռիչքի թույլտվություն վրացական կողմում չկա և ինքնաթիռի անձնակազմին առաջարկում են հետ վերադառնալ: Հակառակ դեպքում նրանք սպառնում են, որ կործանիչ ինքնաթիռներ օդ բարձրացնելով կստիպեն օդանավին հարկադիր վայրէջք կատարել բեռի պարունակությունը ստուգելու համար կամ էլ հենց օդում կոչնչացնեն ինքնաթիռը:
«Ես որ լսեցի, որ կարող է ինքնաթիռը ոչնչացնեն, մտածեցի՝ ես որ մահանամ ոչինչ, բայց ի՞նչ կլինի ատոմային վառելիքի հետ: Ու ես հասկացա, թե որն է խնդիրը և հրամանատարին ասացի, որ ընդամենը 13 րոպեից 3–ն արդեն անցել է, 10 րոպե էլ եթե նրանց զբաղեցնենք, կանցնենք վրացական օդային սահմանը և այլևս ոչ մի վտանգ չի լինի: Մենք սկսեցինք վրացի դիսպետչերի հետ կապի մեջ մնալ, ձևացնում էինք, թե լավ չենք լսում: Նա կրկնում էր հարցերը և այլն: Նրանց ասացինք, որ մեր էլեկտրակայանի համար վառելիք ենք տանում: Եվ երբ ևս 8 րոպե էլ անցավ, պարզ էր, որ Վրաստանի օդային սահմանից դուրս գալուն մնացել էր արդեն 2 րոպե և եթե նույնիսկ այդ ընթացքում նրանք կործանիչներ օդ բարձրացնեին, ապա չէին հասցնի մեզ հարվածել, քանի որ մենք արդեն հատած կլինեինք Հայաստանի սահմանը»,– պատմեց նորանկախ Հայաստանի Հանրապետության Էներգետիկայի նախարարության առաջին փոխնախարարը:
Հայաստան հասնելուց հետո պարզվել է, որ հայկական կողմի պատասխանատուների վարչական շղթայի դանդաղ ու սխալ աշխատելու արդյունքում օդանավի մասին տեղեկությունը վրացական կողմին հասել էր բավականին ուշացումով: Դրանից հետո արդեն Հայկական ատոմակայանը վերագործարկելու համար պահանջվող վառելիքն ամբողջությամբ Հայաստան տեղափոխելու համար իրականացվել է ևս վեց չվերթ և կարողացել են այն քանակությամբ ատոմային վառելիք տեղափոխել, որքան անհրաժեշտ էր ատոմակայանի վերագործարկման համար:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: